6.7.16

Նյութականանաս

Ու ես վախենում եմ, որ դու կնյութականանաս: Քեզ գտել եմ օդից, օդով ու օդի մեջ՝ աներևույթ, անէ: Ու ես սարսափում եմ հենց միայն այն մտքից, որ կդառնաս սեղան, գրատախտակ կամ... հաշվիչ մեքենա: Ու քեզ կներկեն, կմաքրեն, կկախեն կամ կփակեն դարակում: Փոշու հատիկներ կնստեն վրադ: Քամին կգա քեզ տանելու, բայց դու շատ ծանր կլինես, ու քամին կտխրի: Միայն վրայիդ փոշու հատիկները կքշի: 
Հիմա ես հպարտ եմ, որ դու ես իմ իմը: Քեզ տեսնող չկա: Քեզ դիպչող չկա: Քեզ ոչ ներկում են, ոչ դարակում փակում, ոչ էլ քայլում են վրայովդ: Դու գաղտնի գոյություն ես, դու անսկիզբ ես, դու ծննդավայր ու ազգանուն չունես:Դու ոչինչ չունես, միայն ունես ինձ, իսկ ես ունեմ քեզ: Դու անկառավարելի խենթ ես, դու ոչ ծավալ ունես, ոչ քաշ, ոչ էլ ծննդյան թիվ: Դու կապույտ ես՝ բաց, թույլ, սպիտակին հասնող կապույտ: Ու ես վախենում եմ, որ քեզ կներկեն մի օր, կդառնաս շագանակագույն սեղան: Չնյութականանաս: Թող երազեմ գոնե մի անգամ հպումդ զգալ: Թող քեզ գրկելու մասին լեգենդներ հորինեմ: Բայց դու չնյութականանաս: Մնա առեղծված, մնա անգո, մնա իմը: 

3 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. էնքան հաճելի ա մի պահ կտրվել ամեն ինչից ու կարդալ գրածներդ... բայց հետո էլ ոչ մի բան անելդ չի գալիս...

    ReplyDelete
    Replies
    1. վայ, Արփի ջան, էնքան հաճելիա քո նման խելացի երեխաներից մեկնաբանություններ ստանալ, դուք ինձ գրելու ուժ եք տալիս :D

      Իսկ եթե լուրջ, ուրեմն երբ անելիք չունես, այդ ժամանակ խնդրեմ, այցելիր Syuneci.blogspot.com :)

      Delete

աշխատաՇՈՒԿԱ

հեյ  մի ամիս ա, ինչ կազմակերպությունը մեծացնելու նպատակով գերմաներենի մասնագետներ ենք  փնտրում ։ ինչպես ցանկացած նորմալ մարդ, առաջին բանը որ...