Բարի լույս: Բրիտանացի գիտնականները պարզել են, ))) որ մարդը օրվա մեջ առնվազն 10 րոպե պետք է լռության մեջ նստի ու ոչինչ չանի, ոչ մի ձայն չլսի: Ես իմ օրակարգում մի քիչ փոխել եմ այդ ոսկե օրենքն ու գիշերվա ձայնն եմ լսում: Լսել ե՞ք գիշերվա ձայնը երբևէ: էն որ ծղրիդները սկսում են երգել է, ու թույլ քամին սկսում խաղալ ծառերի տերևների հետ, կամ անձրևի կաթիլները հատ-հատ ընկնում են խոտերին, սկսում նվագել...էդ գիշերվա ձայննա: Ու էդ ամեն ինչին միանումա ներքին ձայնդ, սկսումա դժվար ու խառը հարցեր տալ, մինչև մեկին պատասխանում ես, մյուսնա թափում գլխիդ: Էդքանը իմ լռության տասը րոպեներն են, որ մենակ իմն են, ու ոչ մեկի հետ չեմ կիսի:
Մի պահ վախեցա, որ հեսա մեր տուն կմտնի էդ երգը, բայց բարեբախտաբար դարեր թվացող այդ մի քանի վայրկյանը ավարտվեց: Ուշքի գալու համար արագ միացրի Դինջերի Մոռանալ-ը: https://www.youtube.com/watch?v=tqig3d8IicM Ու լսելու ընթացքում ես ու ներքին ձայնս սկսեցինք վիճել:
Ես: Իբր ինչ, ի՞նչ հաճույք են ստանում էս անիմաստ ու ոչինչ չտվող երգերը լսելով:
Ն.Ձ.: Դու քո երգերից ի՞նչ հաճույք ես ստանում, նույնն էլ իրենք՝ իրենց երգերից:
Ես: Հա, բայց իմ երգերը հանգստացնում են չէ, կտրում են աշխարհից, բայց ես ոչ մի կերպ չեմ պատկերացնում, որ էդ կլկլոցը իրեն աշխարհից կկտրի:
Ն.Ձ.: Ամեն մարդ իր ճաշակն ունի, հո բոլորը չեն կարող Դինջեր լսել:
ար: Մեր ջահելները, որոնցից մեկն էլ, համոզված եմ, վերոնշյալ մեքենայի ղեկին էր, ինչքան անիմաստ ու անտաղանդ երգ ու երգիչ գիտեին հիշեցրին մեզ ու մեղմ ասած ստիպեցին պարել էդ երգերի տակ: (Հո չեն նեղվի, որ կարդան)
Ն.Ձ.: Երգդ ավարտվեց:
Ես: Ոչինչ, Հախվերդյաննա սկսում: https://www.youtube.com/watch?v=qeRzlMLb-lg (Ռուբեն Հախվերդյան-Լուսինն ու շունը)