Երբ շուրջ բոլորդ գրքեր ու կարդացողներ են, երբ բոլորի նպատակը մեկն է՝ մի քիչ ավելի սովորել ու միքիչ ավելի շատ գտնել սովորելու, անկախ քեզնից դառնում ես գրքի ու ուսման սիրահար: Չլինես էլ, դառնում ես: Էներգիան, մթնոլորտը, բոլորը ու ամեն ինչ ասում են՝ կարդա, փորփրիր, ուշադիր կարդա, նորից կարդա, հետո գլուխդ բարձրացնում ես, տեսնում, որ դրսում արդեն ցերեկ չի: Էս ամենը իրականություն է Ազգային գրադարանի ընթերցասրահում: Կարծես երկրի ապագայի դարբնոցը լինի: Էստեղ են ձևավորվում ու լցվում այն ուղեղները, որ վաղը պետք է երկրի համար ու հանուն երկրի գործեն: Չեմ ասում՝ որ երկրի, որովհետև ընթերցասերների մեջ միայն հայեր չեն...
Էս բարին ու դրականը մի կողմ, մի բան անցավ մտքովս: Էլ ի՞նչ իմաստ կա ընթերցասրահում արգելել հեռախոսով խոսելը, եթե մեկ է՝ բոլորը ականջակալներով են: :D
Հ.Գ. ես մեղավոր չեմ, մթնոլորտն է ստիպում, որ ոչնչի կողքով հենց այնպես չանցնեմ, ամեն ինչի շուրջ շատ խորը մտածել է պետք: