***
դու, որ ամեն օր
այստեղ ես գալիս
անցյալի կտրած թելը կապելու
թե քարկապելու,
չե՞ս հիշում խենթս
որ կտրելիս
կարճանում է
նույնիսկ հենց թելը...
հեռվացած լինելու մոտիկության մասին
***
մենակ քո հոգին
քո մենակ հոգին
կարոտել,
սիրել,
փնտրելու գնալ,
փնտրել ու գնալ.
քո մենակ հոգին
կարոտել,
սիրել,
փնտրելու գնալ,
փնտրել ու գնալ.
մենակով, հոգի՛ս,
մենակ ո՞վ, հոգի՛ս,
կքայլի ճամփով,
որ մենակ գնաս,
մենակ չմնաս:
մենակ ո՞վ, հոգի՛ս,
կքայլի ճամփով,
որ մենակ գնաս,
մենակ չմնաս:
քարերը կապույտ ջրերին նետել
ու օղակներում բախտերը մատնել,
ապագան վատնել
քարոտ ջրերին
.........................................
ու օղակներում բախտերը մատնել,
ապագան վատնել
քարոտ ջրերին
.........................................
կարոտը թաղել ափի թաց հողում
մի տարի անց գալ, փորել, չգտնել.
ճայի թևերին գրված է կարոտ...
ջրերին հոսել
դարձել է ջրոտ
հողոտ կարոտս...
մի տարի անց գալ, փորել, չգտնել.
ճայի թևերին գրված է կարոտ...
ջրերին հոսել
դարձել է ջրոտ
հողոտ կարոտս...
500անոց է՞ր...
նորից անստվեր մարմինների անմտածված ու տխուր հետևանքներով արարքներից հոգնած, հույսն ու միքիչ արևը երգերի մեջ փնտրելով բարձրանում եմ երթուղային ու սպասելիքս, որ հաստատ տեղ չի լինի նստելու, աչքերը փակելու, աշխատանք-տուն ճանապարհը երազանքների միջով լողալով անցնելու համար, միանգամից արդարանում է: կանգնում եմ դռան մոտ, փնտրում ճանապարհս կարճեցնող մի հոդված ու հարմարվում էդ երեսուն րոպեն կանգնած երթևեկելու ճակատագրին:
երեկոյան Երևան, խցանումներին հաջորդում են խցանումները, ազդանշաններին հաջորդում են հայհոյանքները...մեկ-մեկ լսում եմ, մեկ-մեկ ականջակալների երգը հաղթում է, մեկ-մեկ սարկազմով խնդում եմ ներսից, մեկ էլ ատելի նայում ազդանշան տվող վարորդներին, գոռգոռացողներին...գնում ենք:
կանգառում իջնող կար, բայց նստող չկար: վարորդը չլսելու տվեց՝ ստե պաի-ն: հերոսը իջավ հաջորդ կանգառում: դուռը կամաց ջարդեք գրությամբ դուռը ծանր հոգոց կհաներ, եթե արդեն սովոր չլիներ ջարդվելուն: հետո գրածները նրա համար են, որ չհետևենք, օրենքները խախտելու համար, կարոտը խեղդելու համար է, խնդրանքները մերժելու համար են....չենք երկրարացնում:
սա ստացեք հաջորդին կիջնեմ ասող աղջիկը մետաղադրամը պարզեց վարորդին: ձեռքը օդում մնաց: սա ստացեք հաջորդի համար ասող աղջիկը կրկնեց նորից, վարորդը կամ մտքերով էր, կամ ծխախոտի ծխի հետ զրույցի էր բռնվել. չլսեց: աղջիկը ձեռքը քաշեց հետ, սպասեց, որ հասնենք կարմիր լույսին:
ստե ես իշնըմ...չէ՞, դե էն մեկին կտաս, վռազ են տո...քշի արա...քնելա...
վարորդն էր, էս ամեն ինչի ղեկավարը: ղեկավարն էլ զուտ նրա համար, որ ղեկ կար մի ձեռքում, դե մյուսը ծխախոտ էր մատուցում թոքերին:
աղջիկը հաջորդին իջնելիս մեկնեց մետաղադրամը: չիջավ: սպասում էր:
մանրս չեք տա՞...
վարորդը...
ինչիդ էր պետք էդ չորս հարյուր դրամը, ղեկավա՛ր: մի տուփ ծխախոտ էս կողմ, մեկը՝ էն կողմ, մեծ չի է տարբերությունը: ցածրացար, հավասարվեցիր արագ ընթացքից էդ սև ու կեղտոտ տուփի միջից թափված կոպեկներին: ո՞նց, ո՞ր էությամբդ ձևացրիր, թե քո աչքերը ափիդ մեջ 500 դրամանոցի փոխարեն 100 դրամանոց են տեսել...
էս ամեն ինչը համեմվեց վարորդի կողքին նստած երիտասարդի քմծիծաղով. փաստորեն մենակ ես չէի նկատել:
ո՞նց...500անոցա՞... հեսա վեկալ... ղեկավարը հասցրեց մեզ տուն:
վարվելակերպ
#SyuneciBlog
մենք լողում ենք կյանքից ներքև...
առանց թևերի կամ թեփուկների
դե որովհետև հենց նրա համար
որ դեռ ձկներ չենք
կոչվում ենք մարդիկ
բայց մենք լողում ենք կյանքից քիչ ներքև
վեց-յոթ մատնաչափ
կյանքին չենք հասնում
կյանքը դրել ենք վերին դարակում
հենվում ենք հաճախ ոտքի ծայրերին
ձեռքերով կախվում վերին դարակից
ձգվում ենք, հասնում կյանքի դարակին
նայում ենք կիսատ
ձախ կամ աջ աչքով
կյանքին
ներքևից
մեկ էլ իջնում ենք
երբ ոտքերը մեր
մեր ծանրությունից
թեթև հոգնում են...
մենք լողում ենք կյանքից ներքև...
առանց թևերի կամ թեփուկների
դե որովհետև հենց նրա համար
որ դեռ ձկներ չենք
կոչվում ենք մարդիկ
բայց մենք լողում ենք կյանքից քիչ ներքև
վեց-յոթ մատնաչափ
կյանքին չենք հասնում
կյանքը դրել ենք վերին դարակում
հենվում ենք հաճախ ոտքի ծայրերին
ձեռքերով կախվում վերին դարակից
ձգվում ենք, հասնում կյանքի դարակին
նայում ենք կիսատ
ձախ կամ աջ աչքով
կյանքին
ներքևից
մեկ էլ իջնում ենք
երբ ոտքերը մեր
մեր ծանրությունից
թեթև հոգնում են...
եսասերի մեկը
#SyuneciBlog
քերել պատերին
որ չգոռալ
լռել
թե նրանք այնքան անկերպ են.
կույր համակերպվել:
սարքել ձևացնել
հա, ծիծացել,
կամ
քըմծիծաղել, թող չտարբերեն
թե դու նույնից չես
նույն գույնից չես
թե շատ տարբեր ես:
թող հավատան
թե հավատացիր
թե դուրդ եկավ որ դու
լռեցիր
թող հավատան թե իսկություն է...
մի տեղ էլ հատավ համբերությունդ:
գոռացիր առանց պատեր քերելու
գնացիր առանց պահեր ներելու
ոտքով...
քերել պատերին
որ չգոռալ
լռել
թե նրանք այնքան անկերպ են.
կույր համակերպվել:
սարքել ձևացնել
հա, ծիծացել,
կամ
քըմծիծաղել, թող չտարբերեն
թե դու նույնից չես
նույն գույնից չես
թե շատ տարբեր ես:
թող հավատան
թե հավատացիր
թե դուրդ եկավ որ դու
լռեցիր
թող հավատան թե իսկություն է...
մի տեղ էլ հատավ համբերությունդ:
գոռացիր առանց պատեր քերելու
գնացիր առանց պահեր ներելու
ոտքով...
սպասի մի բան էլ ասեմ
#SyuneciBlog
...մի օր էլ չարթնացանք...
իրականում իրականությունը բարդ չէ, եթե մենք նայենք ուղիղ աչքերի մեջ, առանց վարագույրի հետևում թաքնվելու: իրականում իրականություն չկա, երբ մենք առանց վարագույրի հետևում թաքնվելու նայում ենք իրար աչքերի մեջ: էինք: նայում էինք: իրար աչքերի մեջ նայելը իրար գլխի սարքելու պես մի բան էր, իրականության պարագլուխներից դուրս գրված, պատերին քերված ու անտիպ...իրար աչքերի մեջ նայելը սխալ էր: իրար աչքերի մեջ նայելը չափից դուրս ռոմանտիկ էր, մենք էլ ռոմանտիկ ջահելներ չէինք, մենք միքիչ ավելի դաժան էինք, իրար տանջելու համար իրար հանդիպած, իրար համար ամենացավոտ թակարդները լարած: մոռանալու չափ հեշտ էր ու մոռացնելու չափ դժվար էր իրար աչքերի մեջ նայելը: ես հեչ, դու ես կարևոր ասելը ստելու նման սիրուն էր ու ստելու նման անտանելի: մոռացումը մոռանալուն կամ մոռանալը մոռացումին տալը դարեր չէ, բայց տարիներ կպահանջի: ինչքան ձյուներ ու ինչքան արևներ պետք է դեռ լցվեն էն փոսերում, որ բացվել են լռելուց, հեռանալու քայլերից: դարեր չէ, բայց տարիներ պետք են: իսկ իրար աչքերի մեջ նայել ենք....երկու րոպե տասնչորս վայրկյան... եղանակն էլ ձմեռ էր, ժամանակն էլ դրսի ձյուների նման սառած:
....մի օր էլ թարթեցինք...
...սլաքների մեջ իրար մաղթած կյանքերը սպառվեցին կամ էլ սպառեցինք...մենք հեչ, ժամանակն էր մեղք, գոնե թող ինքն ապրեր սլաքների հետ երջանիկ ու ժպտուն: մենք հեչ, աշխարհը թող ապրեր գոնե: մենք հեչ, դու ապրեիր գոնե...
...մի օր էլ չարթնացանք...
իրականում իրականությունը բարդ չէ, եթե մենք նայենք ուղիղ աչքերի մեջ, առանց վարագույրի հետևում թաքնվելու: իրականում իրականություն չկա, երբ մենք առանց վարագույրի հետևում թաքնվելու նայում ենք իրար աչքերի մեջ: էինք: նայում էինք: իրար աչքերի մեջ նայելը իրար գլխի սարքելու պես մի բան էր, իրականության պարագլուխներից դուրս գրված, պատերին քերված ու անտիպ...իրար աչքերի մեջ նայելը սխալ էր: իրար աչքերի մեջ նայելը չափից դուրս ռոմանտիկ էր, մենք էլ ռոմանտիկ ջահելներ չէինք, մենք միքիչ ավելի դաժան էինք, իրար տանջելու համար իրար հանդիպած, իրար համար ամենացավոտ թակարդները լարած: մոռանալու չափ հեշտ էր ու մոռացնելու չափ դժվար էր իրար աչքերի մեջ նայելը: ես հեչ, դու ես կարևոր ասելը ստելու նման սիրուն էր ու ստելու նման անտանելի: մոռացումը մոռանալուն կամ մոռանալը մոռացումին տալը դարեր չէ, բայց տարիներ կպահանջի: ինչքան ձյուներ ու ինչքան արևներ պետք է դեռ լցվեն էն փոսերում, որ բացվել են լռելուց, հեռանալու քայլերից: դարեր չէ, բայց տարիներ պետք են: իսկ իրար աչքերի մեջ նայել ենք....երկու րոպե տասնչորս վայրկյան... եղանակն էլ ձմեռ էր, ժամանակն էլ դրսի ձյուների նման սառած:
....մի օր էլ թարթեցինք...
...սլաքների մեջ իրար մաղթած կյանքերը սպառվեցին կամ էլ սպառեցինք...մենք հեչ, ժամանակն էր մեղք, գոնե թող ինքն ապրեր սլաքների հետ երջանիկ ու ժպտուն: մենք հեչ, աշխարհը թող ապրեր գոնե: մենք հեչ, դու ապրեիր գոնե...
երեկ
#SyuneciBlog
քառակուսի աթոռը ճոճվում էր
հատակը հարթ չէր
քարոտ
ճոճվում էր աթոռը
ոտքերս շոշափեցին հատակը
ողջ մակերեսով
երևացին եղջերուները սայլակին լծված
սլանում էր սայլակը
անծայրածիր տափաստանով
մրսեցի
հատակը քաշեցի ուսերիս
ցուրտը անցավ
անցավ եղջերուների նման
ծուխը շատացավ ու կուլ տվեց ամենը
մթնեց
ձայները շատացան
երևացին երկնքից իջնող ափսեի լույսերը
աթոռը դեռ ճոճվում էր
ես չէի մրսում
արթնացա...
է
#SyuneciBlog
դու իրեն չես տեսնում, բայց ինքը կա...օդում է, կամ հենց ինքն է օդը...հենց առավոտյան կամ կեսօրին...երբ արթնանում ես, առաջինը իրեն ես շնչում...ծարավով քաշում, կլանում ես իրեն քո մեջ ու տանում քեզ հետ ուր էլ որ գնաս...երթուղայինում օդը հաճելի չի, ու դու թաշկինակով փակում ես քիթդ, որ էդ վատ օդը իրեն չխառնվի...դու պաշտպանում ես իրեն, որովհետև ինքը քոնն է, ներսումս է, ներսինդ է...
Առավոտվա սուրճիդ հետ ներս ես քաշում ծխախոտի ծուխն ու խառնում ներսդ, հետո հիշում ես, որ ինքը սիրում էր ծխախոտի ծուխը ու մի անգամ էլ ամբողջ ուժով լցնում ես թոքերդ՝ արդեն իր սիրած ծխով...
օրվա ընթացքում ինքը կանգնում է քո առաջ, պատասխանում բոլոր հարցերիդ, ու խնդիրներդ թվում են առավոտվա ծխախոտիդ մնացորդների նման փխրուն...
հետո, երբ նույն երթուղայինով արդեն տուն ես գալիս՝ թաշկինակով քիթդ փակած՝ իրեն պաշտպանելու համար, մի շիշ գարեջուրը կամ մի բաժակ գինին գրկում ես, իրեն թեյ ես լցնում ու....նորից ագահորեն ներս ես քաշում օդը, որովհետև օդը քոնն է, ու էլ ոչ մեկինը....
մի օր ծխի նման ու ծխի հետ ինքը հեռանում է քեզնից առանց թեյը խմելու ու քեզ մի քանի րոպե է պետք, որ հասկանաս, որ արդեն մենակ ես տանը:
դու իրեն չես տեսնում, բայց ինքը կա...օդում է, կամ հենց ինքն է օդը...հենց առավոտյան կամ կեսօրին...երբ արթնանում ես, առաջինը իրեն ես շնչում...ծարավով քաշում, կլանում ես իրեն քո մեջ ու տանում քեզ հետ ուր էլ որ գնաս...երթուղայինում օդը հաճելի չի, ու դու թաշկինակով փակում ես քիթդ, որ էդ վատ օդը իրեն չխառնվի...դու պաշտպանում ես իրեն, որովհետև ինքը քոնն է, ներսումս է, ներսինդ է...
Առավոտվա սուրճիդ հետ ներս ես քաշում ծխախոտի ծուխն ու խառնում ներսդ, հետո հիշում ես, որ ինքը սիրում էր ծխախոտի ծուխը ու մի անգամ էլ ամբողջ ուժով լցնում ես թոքերդ՝ արդեն իր սիրած ծխով...
օրվա ընթացքում ինքը կանգնում է քո առաջ, պատասխանում բոլոր հարցերիդ, ու խնդիրներդ թվում են առավոտվա ծխախոտիդ մնացորդների նման փխրուն...
հետո, երբ նույն երթուղայինով արդեն տուն ես գալիս՝ թաշկինակով քիթդ փակած՝ իրեն պաշտպանելու համար, մի շիշ գարեջուրը կամ մի բաժակ գինին գրկում ես, իրեն թեյ ես լցնում ու....նորից ագահորեն ներս ես քաշում օդը, որովհետև օդը քոնն է, ու էլ ոչ մեկինը....
մի օր ծխի նման ու ծխի հետ ինքը հեռանում է քեզնից առանց թեյը խմելու ու քեզ մի քանի րոպե է պետք, որ հասկանաս, որ արդեն մենակ ես տանը:
չլսվեց...
#SyuneciBlog
...հետո օրերը սահեցին
մաշեցին եղանակից եղանակ
աշունը եկավ պահեց իր
պատմությունը չոր տերևների տակ...
...մոլորված ձայները քամին բերեց
ու հանդիպեցին կանգառում դատարկ
կարոտը սպասումին անդարձ չներեց
բառերը լսվեցին պարզ ու հասարակ...
...ամեն մեղեդի մի օր է բերում
շարֆի պես ամուր փաթաթում վզիս
աշունը եկավ բախտս չի բերում
վերցրածդ կյանքս բերես, հետ տաս ինձ...
...հետո օրերը սահեցին
մաշեցին եղանակից եղանակ
աշունը եկավ պահեց իր
պատմությունը չոր տերևների տակ...
...մոլորված ձայները քամին բերեց
ու հանդիպեցին կանգառում դատարկ
կարոտը սպասումին անդարձ չներեց
բառերը լսվեցին պարզ ու հասարակ...
...ամեն մեղեդի մի օր է բերում
շարֆի պես ամուր փաթաթում վզիս
աշունը եկավ բախտս չի բերում
վերցրածդ կյանքս բերես, հետ տաս ինձ...
մենակ մի թող ինձ
#SyuneciBlog
էս քաղաքում ինձ մենակ մի թող շենքերը հետս չեն խոսում ու չեն էլ լռում շենքերը բամբասում են մեզնից... իրար մոտեցրած դեմքերը խոսում են տեսածից լսածից- մի աղջիկ լացելով հեռացավ մի տղա քաղաքից նեղացած բանալին դռան մեջ պտտեց ու թողեց. երևի չի գալու մի ծերուկ տատիկին իր թաղեց գնաց գերեզման սգալու սպիտակ երիցուկներ առավ ու ատեց մահին որ պառավ իր սերը փախցրեց ու տարավ... մի անշոր ու կեղտոտ խեղկատակ երգում է թևի տակ ջութակը լարերը պոկվել են արևից երգում է գնացած օրերից ու հիշում ոնց թողեց իր սիրուն ու ասաց որ մի օր չի սիրում ու պատմում թե հետո մոռացան անցածը նորից միացան ապրեցին երջանիկ օրերով ժամերը լցնելով սիրելով ու մի օր սահեցին ժամերը ծերացավ իր ջահել արևը աչքերը փակեց ժպիտով ու գնաց մի աշխարհ մի տաքուկ իսկ ինքը ջութակը թևի տակ սրտում սեր աչքերում թաց կարոտ տարավ սպիտակ երիցուկ...
էս քաղաքում ինձ մենակ մի թող շենքերը հետս չեն խոսում ու չեն էլ լռում շենքերը բամբասում են մեզնից... իրար մոտեցրած դեմքերը խոսում են տեսածից լսածից- մի աղջիկ լացելով հեռացավ մի տղա քաղաքից նեղացած բանալին դռան մեջ պտտեց ու թողեց. երևի չի գալու մի ծերուկ տատիկին իր թաղեց գնաց գերեզման սգալու սպիտակ երիցուկներ առավ ու ատեց մահին որ պառավ իր սերը փախցրեց ու տարավ... մի անշոր ու կեղտոտ խեղկատակ երգում է թևի տակ ջութակը լարերը պոկվել են արևից երգում է գնացած օրերից ու հիշում ոնց թողեց իր սիրուն ու ասաց որ մի օր չի սիրում ու պատմում թե հետո մոռացան անցածը նորից միացան ապրեցին երջանիկ օրերով ժամերը լցնելով սիրելով ու մի օր սահեցին ժամերը ծերացավ իր ջահել արևը աչքերը փակեց ժպիտով ու գնաց մի աշխարհ մի տաքուկ իսկ ինքը ջութակը թևի տակ սրտում սեր աչքերում թաց կարոտ տարավ սպիտակ երիցուկ...
օգոստոսի վերջ
#SyuneciBlog
ես կկորեմ դանդաղ
ու կկորեմ մի օր
գրչամանիդ կանաչ գրչի նման
որ վերցնում էիր
էջերդ միքիչ գունավորելու համար
գարունը կրկնվում է նորից
ամենասկզբից
աշուն է գալու արդեն
ու կլրանա տարին
ու կլրանա տարին
երբ վաճառողից մանրի փոխարեն
կանաչ գրիչ առար…
չեմ ուզենա տեսնել
մատներդ այն պահին
երբ գրչամանի մեջ
չգտնես կիսատ կանաչ գրիչը...
Family event (She's leaving to be back)
#SyuneciBlog
Time flies. Yep, this is a world famous truth, but sometimes we forget about it and we can only take it into consideration after feeling it, after touching it. It seems as if it was yesterday that we were informed about your leaving to Germany. Okay, eight months past and in two days you are gonna put your ticket in your passport, get on the plane which is planned to take you far from Armenia.
Every leaving is a start of a new return. I'm really sure that your return is not gonna be late. At least a year. We'll be waiting for you here. Because here we have a song that means a lot to us.
You know that you are different to us, one of the best members of our little family, the one with the great sense of humour and first of all SARCASM. The one who never hesitates to tell the truth on the face and the one who doesn't like to give a hug (OKAY lately you've changed a bit).
These words seem to be empty because none of them describes the feelings I keep inside. None of them shows the goosebumps and none of them shows my pride seeing you heading to the way to the best future, the one you deserve.
The only thing I wish you are keeping the sense of humour and staying the same sarcastic MOROSE as you are. Please, be back and please don't make me leave everything here and come there to give you the hug you hate. :D
օգոստոսին
#SyuneciBlog
Սենց մի թեթև քմծիծաղոտ
ես մեկա առաջ եմ գնում
գիտեմ, որ փշերը ծակելու են.
բոբիկ եմ ոտքերս դնում
փուշը չի հիասթափեցնում, ծակումա
ու ոտքս վեր եմ քաշում բնազդաբար ,
դեմքիս ծամածռություն չկա. ուժեղ եմ
ցավ չկա՝ ոնց էն ժամանակ չկար...
Տենց մի թեթև քմծիծաղոտ
ինչ որ երգեր եմ քթիս տակ հորինում
ֆալշ են երգերս ցերեկվա պես
Գիշերնա երգերս գրում:
***
***
Սենց մի թեթև քմծիծաղոտ
ես մեկա առաջ եմ գնում
գիտեմ, որ փշերը ծակելու են.
բոբիկ եմ ոտքերս դնում
փուշը չի հիասթափեցնում, ծակումա
ու ոտքս վեր եմ քաշում բնազդաբար ,
դեմքիս ծամածռություն չկա. ուժեղ եմ
ցավ չկա՝ ոնց էն ժամանակ չկար...
Տենց մի թեթև քմծիծաղոտ
ինչ որ երգեր եմ քթիս տակ հորինում
ֆալշ են երգերս ցերեկվա պես
Գիշերնա երգերս գրում:
***
էլի հավերժ է
էլի կանք նորից
թեկուզ դու մերժես՝
մեկն ես բոլորից:
էլի կանք նորից
թեկուզ դու մերժես՝
մեկն ես բոլորից:
ուզում ես հիմա փաթաթվիր, սուզվիր
մթության թելով կարված ծածկոցում
ստիպիր չնայեն, քեզ համոզիր
որ դուռդ բաց է, մենք ենք մեզ գոցում...
մթության թելով կարված ծածկոցում
ստիպիր չնայեն, քեզ համոզիր
որ դուռդ բաց է, մենք ենք մեզ գոցում...
էլի հավերժ ես,
ու թեկուզ մերժես,
ու թկուզ հազար ծածկոցով փակվես,
թե մթության մեջ կորել ես ուզում,
պետք է արևի շողերից հագնես...
***
նույն երգը լսում եմ մի քանի անգամ
հետո սկսում եմ քթիս տակ ձայնակցել
մոռացած տեղերում ուղղակի
լռում եմ
ծառերը հարցնում են ուր եմ գնում
իսկ ճանապարհի վերջում արևամուտ է
ես պիտի հասնեմ մինչև մութն ընկնելը
նույն երգը լսում եմ մի քանի անգամ
ու ձանձրանում եմ մոռացածս երգելուց
ծառերը հարցնում են թե ուր եմ գնում
ես փակում եմ ականջներս...
***
ու թեկուզ մերժես,
ու թկուզ հազար ծածկոցով փակվես,
թե մթության մեջ կորել ես ուզում,
պետք է արևի շողերից հագնես...
***
նույն երգը լսում եմ մի քանի անգամ
հետո սկսում եմ քթիս տակ ձայնակցել
մոռացած տեղերում ուղղակի
լռում եմ
ծառերը հարցնում են ուր եմ գնում
իսկ ճանապարհի վերջում արևամուտ է
ես պիտի հասնեմ մինչև մութն ընկնելը
նույն երգը լսում եմ մի քանի անգամ
ու ձանձրանում եմ մոռացածս երգելուց
ծառերը հարցնում են թե ուր եմ գնում
ես փակում եմ ականջներս...
***
ես նայում եմ ինքս ինձ
բայց ոչ հայելու մեջ
ու զգում եմ ձեռքս
որ դառնում է բռունցք
ու գնում է թակելու անցյալի
բաց դուռը...
բայց ոչ հայելու մեջ
ու զգում եմ ձեռքս
որ դառնում է բռունցք
ու գնում է թակելու անցյալի
բաց դուռը...
ես նայում եմ ինքս ինձ
հայելու մեջ
ու զգում եմ ձեռքս,
որ դողով ուղղում է մազափունջը
որ լցվել է ճակատիս
դեռ անցյալից...
հայելու մեջ
ու զգում եմ ձեռքս,
որ դողով ուղղում է մազափունջը
որ լցվել է ճակատիս
դեռ անցյալից...
ես նայում եմ ինքս ինձ
աչքերիդ մեջ
ուղղելու ոչինչ չկա
կատարյալ եմ
ենք...
աչքերիդ մեջ
ուղղելու ոչինչ չկա
կատարյալ եմ
ենք...
***
ճայերը իջնում են ջրերին
իջնում են ձկներ բռնելու
հանել եմ թղթեր ու գրիչ
մեր կյանքը թղթին գրելու
իջնում են ձկներ բռնելու
հանել եմ թղթեր ու գրիչ
մեր կյանքը թղթին գրելու
ճայերը հեռվում մնացին
մոտ չեկան որ պատմեմ խոհերս
կերակուր գտան գնացին
խոսեցինք ես ու թղթերս
մոտ չեկան որ պատմեմ խոհերս
կերակուր գտան գնացին
խոսեցինք ես ու թղթերս
ալիքներ եկան ափին մոտ
շոյում են խաբում են հեռանում
ճայերը լճից ալիքոտ
ձկներ են բռնել բերանում
շոյում են խաբում են հեռանում
ճայերը լճից ալիքոտ
ձկներ են բռնել բերանում
քո մասին հիշում եմ լոկ մի պահ
երբ ալիքն ափին է զարնվում
չցավի թող ներսդ բնավ
ինձ ափին եմ միայն նմանում
երբ ալիքն ափին է զարնվում
չցավի թող ներսդ բնավ
ինձ ափին եմ միայն նմանում
ճայերը ջրերին են իջնում
ձկներ են բռնում ճայերը
թղթերս ալիքը թրջում
թղթերս տանում եմ ջրերը...
ձկներ են բռնում ճայերը
թղթերս ալիքը թրջում
թղթերս տանում եմ ջրերը...
Հեռվացած մոտիկություն
#SyuneciBlog
...ծառերը խշշացին. կամ ինչ-որ թռչուններ դուրս եկան ձագերի համար կեր բերելու, կամ էլ քամի էր վերևներում: Չգիտեմ, բայց ջութակիս ձայնը մի պահ խլացավ խշշոցից ու ավելի նուրբ հնչեց: Բնությունը ոչ մի դեպքում չի խանգարում երաժշտությանը, եթե ավելի լավը չդարձնի, գոնե չի փչացնում: Երևի ստացվում է՝ մի երկու նոտա էլ ավելացրի արդեն մի շաբաթ սկսած գործիս ու նորից նվագեցի սկզբից: Մի բան պակաս էր...ծառերի խշշոցն էդ պահին չկար: Ինչ արած. շարունակում եմ նորից խզբզելը, գրիչը ատամներով պահում, մի երկու անգամ նվագում, նորից գրում եմ, նորից ջնջում եմ...Պետք է ավարտել ու պատրաստ լինել հաշվետու համերգին: Պետք է կանգնեմ բեմի ամենակենտրոնում, պետք է դահլիճի լույսերն անջատվեն ու մի շողք իջնի վրաս՝ բեմի կենտրոնին, պետք է լռեն բոլորը ու շունչները պահած լսեն...Կհագնեմ մետաքսե, նուրբ վարդագույն զգեստս՝ մայրիկի գործած ժանյակներով, ու կկախեմ հայրիկի նվիրած կիսալուսինը: Նվիրեց տասնհինգ ամյակիս: Ծառերի խշշոցի նման հիշում եմ. վզիս կախելիս ասաց.
-Կիսալուսնեցիր, տասնհինգդ էլ լրացավ:
Կժպտամ, թող աչքերիս մեջ չերևա էն հոգնությունն ու անքուն գիշերները, որ կմնան արդեն անցյալում: Աչքերով կժպտամ, թող մտածեն՝ ինչ ուրախ աղջիկ է, ինչ սիրուն, ինչ նրբաճաշակ ու տաղանդավոր: Թող բեմին միայն պայծառ աչքեր նայեն, թող վերջում բոլորը ԲԻՍ գոռան, ես էլ առանց երկմտելու երկրորդ անգամ էլ հոսեցնեմ հնչյունները...
Ծառերի խշշոցը պակասում է...կիսատ է ինչ-որ բան: Երևի բեմի կենտրոնում ընկած շողքը կլրացնի բացը: Գրում եմ, ջնջում եմ... Մայրիկն ասաց՝ եթե հանկարծ շորդ կեղտոտվի, ձեռքով շատ նուրբ կլվանաս, սառը ջրով, որ չխամրի գույնը, որ ժանյակները միշտ պայծառ ու ճոխ մնան...Հայրիկն ասաց՝ վզիցդ չհանես մինչև լիալուսնելդ: Թե կողքիդ եղա, քեզ լիալուսին կտամ, կամ ուրիշ կիսալուսին: Մինչև չլիալուսնես, չհանես վզիցդ:
...հանգան դահլիճի լույսերը, խուլ լսում եմ ոտնաձայներս, որ ինձ տանում են բեմի ամենակենտրոն: Մի ձեռքում ջութակս է, մյուսը կիսալուսնիս եմ դրել: Շողքը իջնում է վերևից, ջութակը դնում եմ ուսիս...դահլիճին նայող աչքերը ժպտուն են, նոտաներիս միջից ծառերի խշշոցն եմ լսում...ոչինչ կիսատ չէ, չկա կիսատությունս....Վերջացնում եմ, դողով, բայց վստահ սահեցնում եմ վերջին հնչյունները, որ ողողվում են ծափերով ու լսում եմ՝ ԲԻՍ...երկրորդ անգամ էլ եմ ապրում ծառերի խշշոցին խառնված մեղեդիս: Խոնարհվում եմ ու առանց ոտնաձայներս լսելու թաքնվում եմ բեմի մուգ կապույտ վարագույրի հետևում:
Ժամը տասներկուսն է դառնում, օրն արդեն փոխվում է, գնում եմ մոտակա արծաթագործի մոտ: Գնում եմ լիալուսինս գնելու, որովհետև հայրիկն ասել էր՝ թե կողքիդ եղա, կնվիրեմ...
էսօր
#SyuneciBlog
արթնացանք, պատրաստվեցինք, աշխատեցինք, հոգնեցինք, մի տեղ մի քիչ քայլեցինք, տուն եկանք, անկապ, քնեցինք...
իրականում անտանելի հասարակ ու ձանձրալի կյանք ենք վարում ու շատ քիչ ժամանակ ունենք մի օրը մյուսից տարբերելու:
որոշեցի ինչ-որ անձնական փորձեր անել ու կիսվել փորձովս: ո՞վ իմանա՝ ինչ կլինի:
էսօր ուզում եմ խոսել փորձ համար մեկի մասին:
փորձ համար մեկ
ուրախ ժպտալ բոլոր պուճուրներին, որ քայլում են, նստած են, կամ քնած են իրանց մամայի կամ պապայի հետ/մոտ
վաղուց զգացել էի, որ երբ մաման իրա պուճուրին տանումա զբոսանքի, մի տեսակ մոռանումա՝ ինչի համար էր տնից դուրս եկել ու իրանք ուղղակի քայլում են, կամ մաման քայլումա, երեխան էլ սայլակի մեջից աշխարհնա ուսումնասիրում:
դե քանի դեռ պուճուրը ժամանակ ունի աշխարհի հետ ծանոթանալու, ժամանակա տրամադրել, ես պետք է ամեն ինչ անեմ, որ պուճուրի համար էս աշխարհը խաղալիքների խանութների նման գունավոր ու ուրախ, հեքիաթային ու զարմանալի լինի, անսպասելի անակնկալներով լինի ու հիշվող լինի:
առաջին հայացքից նորմալ մարդու համար պարզա, որ երբ էդ պուճուրը իրա մամայի/պապայի ձեռքը բռնած ուղղակի քայլումա, ես էլ իրա կողքով անցնում եմ անջատված կամ երգերին միացած, հաստատ չեմ հասցնի իրա համար գունավոր ու հրաշք աշխարհի տպավորություն ստեղծել: մանավանդ չեմ սիրում, երբ պուճուրն ու իրա մաման/պապան քայլում են լուռ: ինձ թվումա, որ էդ ժամանակը իդեալականա՝ հասկանալու էդ պուճուրը ինչա մտածում արագ գնացող մեքենաների, մայթերով քշվող հեծանիվների, կրպակների ու սեղանիկների կողքին դրած կշեռքների մասին: դե իրանք լուռ են, պուճուրն էլ տխուրա:
միակ բանը, որ կարող եմ անել՝ ժպտալ էդ պուճուրին: ու դա թեթև, չուզելով նկարվելու ժպիտի նման ժպիտ չի էլի, Շելդընի ժպիտ չի, իրական, ուրախ ժպիտա, որ արտահայտումա մոտավորապես սա՝ վայ պստո ջան, էս ինչ լավն ես, բա որ մեծանաս ինչ լավ մարդ ես դառնալու, էս ինչ սիրուն աչուկներ ունես...չէ ես աչուկներ չեմ ասում՝ աչքեր, սև, խոշոր աչքեր, երկար թարթիչներ...
հիմա էս ամեն ինչում ամենակարևորը: օրվա մեջ հանդիպածս տասը մամայից/պապայից տասը էդ պահին նայում են իրանց պուճուրին ու իրանք էլ են ժպտում: ժպտալը ո՞րնա՝ ուրախանում են, հարց են տալիս պուճուրին, կամ էլ պուճուրնա պտտվում՝ մամա/պապա էն քուրիկը ինձ բարևեց:
հա պստո, մենակ դու հասկացար, որ բարևելը մենակ բառերով կամ ձեռքսեղմումով չի, բարևելը նայելով ու ժպտալովա, բարևելը հիշելովա, բարևելը կարոտելով էլա:
պստոների, իրանց մամա/պապաների հետ փորձս տենց մտադրված փորձ չէր, էդ ժպտալը միշտ էլ կար, պետք էր ուղղակի հիշել, որ ես քայլելուց ժպտացող տեսակ եմ...գազօջախին դրած կոֆեի նման մոռացել-գնացել էի :Ճ
***
ու ես թուլացա
(երկար ուժեղ մնացի՝
շաբաթնե՜ր)
ընկա հատակին.
ես լաց էի լինում
նոր տիկնիկ ուզող
երեխայի պես,
նոր կյանք երազող
մեռնողի նման
լաց էի լինում:
աչքս չորացավ, ու ես վեր կացա,
սողալով, դանդաղ հասա անկողնուս
ու ամբողջ գիշեր մեկ աջ շուռ եկա
ու ամբողջ գիշեր մեկ ձախ շուռ եկա
բայց չքնեցի
ու երբ արթնացա,
մի հարց էր մտքիս՝
ինչու՞ թուլացա.
(երկար ուժեղ մնացիր
շաբաթնե՜ր)
մրջյունն ու ես-ը
#SyuneciBlog
առավոտ շուտ արթնացել, նոթը ծնկներիս իմ գործերով եմ, մեկը մրջյուն դարձած բարձրացավ ստեղնաշարիս վրա: չեմ ուզում կյանքը էդքան ոչ ռոմանտիկ ավարտել՝ acer-ի ստեղնաշարի վրա, ու մեկ էլ մեղքս եկավ, ասեցի՝ քշեմ, թող գնա իրա մրջյունային կյանքով ապրի: պարզվեց՝ ինձ շատա սիրում ու ոչ միայն չի ուզում համակարգիչս լքի, այլ նաև ուզումա մոտս մնա: բարձրացավ ձեռքիս ու առանց աջ ու ձախ, կարմիր լույս, անցում նայելու արագ-արագ առաջանումա թևովս մեկ: ստիպված էն մի ձեռքիս եմ օգնության կանչում, եկավ, որ քշի թևիս վրայից, սա էլ ոնց որ հենց դրան սպասեր՝ մեկ ու էս մի թևիս վրայով ճանապարհա հարթում դեպի ուսս: Էսպես փոխելով մի աջ ձեռքս մի ձախ, մի կերպ որոշեցի ուղղակի ջղայնանամ ու գցեմ գետնին: գցեցի ու էլի անցա գործերիս: տենց մի երկու task անելուց հետո նորից N տառի վրա շարժ եմ նկատում: նայեցի՝ տեսնեմ մեր հին ու բարի ընկեր, կորած ու մոլորված մրջյուննա: եկել էր:
վերոնշյալ պարբերությունը մի անգամ էլ կրկնվեց ավելի ձգձված ու համառ, որովհետև ես էլ սկսել էի իրա հետ խաղալ: որ կողմ ուզում էր շարժվեր, փակում էի ելքը, շփոթեցնում, խանգարում, բզբզում: Ու մի բան նկատեցի էս պստիկի մեջ ու զարմացա՝ էդքան մեծ կամք ու էդքան ուժեղ բնավորություն որտե՞ղ էր տեղավորել:
մի գործը լավ չի ստացվում աշխատանքից դուրս գալու մասին ենք մտածում, մեկը նեղացնում է, ատում ենք համայն մարդկությանն ու Նոյին, որ չթողեց վերանանք, մատը փուշ է մտնում, թևը կտրում-գցում ենք: էդ մրջյուն բարեկամը մի վայրկյան էլ չէր մտածում նոր ճանապարհ, նոր ելք ու նոր ուղղություն գտնելու համար: մեկը փակում էի, մյուսին էր դիմում, մեկը կորում էր, մյուսն էր փնտրում: իսկ արագությունը ոչ մի պահ չդանդաղեց: նույն արագությամբ բարձրացավ ուսիս, նույն արագությամբ իջավ ստեղնաշարիս, նույն արագությամբ հենց հիմա սենյակիս հատակով մեկ վազվզումա ու ես համոզված եմ, որ հեսա N տառի վրա էլի շարժ եմ նկատելու:
ճանապարհից առաջ
#SyuneciBlog
մնացինք հետքերի հույսին:
հիշեցնող հետ տանող երգերի
հետոյում կարդացվող գրքերի
մնացինք հուշերի հույսին:
քայլում ենք ետ-ետ նայելով
ընկնում ենք, քարին ենք մեղադրում
հուշերի դարակները բացել
մտքերն ենք ծալում, տեղադրում:
կարոտին տեսնելիս գրկում ենք.
մոտ ենք արդեն ամիսներ,
անցյալին համբույրով փրկում ենք.
փետրվարը վերջին ամիսն էր:
Տարին էր, թե կյանքը՝ չգիտեմ,
բայց մի օր երկուսն էլ վերջացան:
գրքերի էջերում կգտնեմ
ամենը, ինչ-որ խոստացար:
ստվերներ, արևներ, ծիածան
հոսեցին ձյուներում ու անցան...
մնացինք հետքերի հույսին:
հիշեցնող հետ տանող երգերի
հետոյում կարդացվող գրքերի
մնացինք հուշերի հույսին:
քայլում ենք ետ-ետ նայելով
ընկնում ենք, քարին ենք մեղադրում
հուշերի դարակները բացել
մտքերն ենք ծալում, տեղադրում:
կարոտին տեսնելիս գրկում ենք.
մոտ ենք արդեն ամիսներ,
անցյալին համբույրով փրկում ենք.
փետրվարը վերջին ամիսն էր:
Տարին էր, թե կյանքը՝ չգիտեմ,
բայց մի օր երկուսն էլ վերջացան:
գրքերի էջերում կգտնեմ
ամենը, ինչ-որ խոստացար:
ստվերներ, արևներ, ծիածան
հոսեցին ձյուներում ու անցան...
Բրյուսովը, ես ու չորս տարին
#SyuneciBlog
Ամեն օր էլ գալիս է: Ամեն ինչ էլ մի օր լինում է:
Համալսարան ընդունվելուց էդ չորս տարին մեզ համար երկար ժամանակաշրջանա թվում, իսկ ավարտելը՝ հեռու ու անկատար երազանք: Չկա ուսանող, որ մոդուլի նախորդ գիշերը լեկցիաներն ու բառարանները <<կրծելիս>> արած չլինի՝ տո երբ եմ պրծնելու էս ամեն ինչից արտահայտությունը: Իրականում հռետորական հարցա, բայց ունի իր պատասխանը՝ մի օր: Մի օր ամբիոնից կխոսես, կպատմես դիպլոմային գրելուդ ընթացքը, կամ կպատասխանես հանձնաժողովի հարցերին ու քիչ անց քեզ կասեն՝ դու ավարտեցիր: Չեմ խոստանում, որ էդ պահին իսկապես կզգաս, որ ավարտել ես, չեմ խոստանում, որ չես լացի կամ կհուզվես, չեմ խոստանում, որ էն խլվլիկը էդ պահին կսկսի կամ կանջատվի, բայց էդ խոսքերը կլսես: Ես էլ լսեցի:
Ավատեցինք: Հետո ի՞նչ: Ի՞նչը ավարտեցինք: Ավարտեցի՞նք, թե՞ նոր ենք ընդունվում:
Ուսանողը մասնագիտություն չի, ուսանողը հոգեվիճակա:
Ուսանողը միշտ ունի սովորելու բան, ուսանողը միշտ չունի ժամանակ, բայց միշտ ամեն ինչ հասցնումա, ուսանողը մի հատ լեկցիա կկարդա ու կասի՝ տոննայով դաս ունեմ, ուսանողը մի հատ լեկցիա կգրի ու կասի՝ թևս պոկվեց գրելուց: (Ես հենց հիմա մեծ հաճույքով լեկցիա կգրեի :D ) Ուսանողի ամենասիրած ձայնը դասամիջոցի զանգնա, իսկ եթե Բրյուսովից ես՝ երաժշտությունը, որ ամեն տոնի հետ կապված պարտադիր փոխվումա, թարմացվումա, ամեն եղանակի մի տեսակա լինում...
Ուսանողի ամենսիրած արտահայտությունը՝ դասախոսը չի եկել, ուսանողի ամենաչսիրած արտահայտությունը՝ դասախոսը եկելա :D
Մենք սիրում էինք մեր դասախոսներին: Ես էսօր գնալու եմ, որ հանձնեմ սելեկտիվ քարտս ու էսօր պաշտոնապես ու իմ չսիրած թղթաբանություններով դադարելու եմ ուսանող լինելուց, ու ինձ թվումա, որ ես տխուր եմ լինելու: Ես էդ քարտը շատ էի սիրում: Լավ բրելոկ էր: :D
Մենք սիրում էինք մեր դասախոսներին: Հա, ես գովում եմ Բրյուսովը, որովհետև ես ուրիշ համալսարաններից ընկերներ ու ծանոթներ ունեմ ու որոշ չափով տեղյակ եմ իրենց ուսումնական առօրյայից: Մերն ուրիշ էր: Էն փոքր ժամանակվա նման՝ իմ մեծ ախպերը քո մեծ ախպորից ավելի ուժեղա: Հա, մեր համալսարանը ձեր համալսարանից ավելի ուժեղ էր: Մեր մոտ նոր կադրեր կան, մեր մոտ փոփոխություններ կան, մեր մոտ ուսանողը միշտ առաջնայինա, մեր մոտ ուսանողը միշտ օգուտ ունի, մեր մոտ ամեն ինչ անում են, որ ուսանողը սիրի սովորելը, սովորելով սիրի...
Մենք սիրում էինք մեր դասախոսներին: Հա, մենք ընկերանում էինք մեր դասախոսների հետ ու դրա հետ մեկտեղ մենք հարգում էինք իրար, մենք չէինք վախենում մեր դասախոսներից:
Հա, ես գովում եմ Բրյուսովը, որովհետև ես Բրյուսովից էի: Հոգով ու սրտով, մտքով ու նվիրումով, ես ամեն օր ու ամեն պահ նշում եմ՝ ես բրյուսովցի եմ: Հետո ինչ, որ դրանով ուրիշները հասկանում են՝ ես մաթեմատիկա չգիտեմ, ես ուշ եմ հասկանում: Ես հո գիտեմ՝ էդ ինչա նշանակում (ես մաթեմատիկան մոռացել եմ, ես չեմ հասկանում :D )
Տենց բաներ...
#SyuneciBlog
Չոր էր ու անապատային: Հոգի էր ու արև: Սեր էր, թե հորինվածք՝ գիտի միայն հորինողը: Ես կողքից նայող էի՝ կարճատես: Ես կողքից ծիծաղող էի՝ լուրջ ու հումորի զգացումից զուրկ: Ես կողքից կարդացող էի՝ անգրագետ: Ես կողքից նվագող էի՝ առանց երաժշտական կրթության: Էնքանով կապ ունեի էդ պատմության հետ, որքան միջնադարը մեր օրերի, որքան էդ պատմությունը՝ իմ:
Չոր էր ու անջուր: Անձրև էլ չեկավ: Ձմեռ էր ու սառույց: Սառած էր ու ցուրտ: Կարոտ էր, թե եսասիրություն՝ գիտեմ մենակ ես: Ես էլ լռում եմ ու չեմ ասում: Հարցրու: Հարցնում ե՞ս: Չեմ ասելու:
Չոր էր ու հողոտ: Ճանապարհ էր ու փոշի: Ոչնչի ու կապույտի խառնուրդ: Սպիտակ էր ու անվադողերի հետքեր: Հիասթափություն էր, թե կորուստ, ներքուստ էր, թե ցուցամոլություն՝ գիտի մենակ ցուցամոլը: Ես հեռու էի էդ ճանապարհից էլ, էդ փոշուց էլ, ես անիվների տակ էի, ու լավ էլ ջարդվեցի: Մինչև վերքերը լավանան, անձրև էլ կգա, ճանապարհն էլ կմաքրվի, փոշին կվերանա, ամպերը հետո կցրվեն:
Ամպերի գալուց առաջ չոր էր ու անապատային: Ամպերի գնալուց հետո դարձավ ցեխ ու ավազ: Էս պատմության հետ չսազող իրավիճակ ստեղծվեց, որ պետք էր չորացնել, դարձնել սազական, կամ էլ թողնել ու գնալ: Ես էլ լավ կոշիկներ ունի, որ հենց գնալու համար էին հարմար: Սև էին, արդեն փոշոտված: Սպիտակ անձեռոցիկով, որ մի թեթև թրջել էի, մաքրեցի կոշիկներս, որ հեռանալուս ճամփան չկեղտոտեմ: Հեռացա:
Անիվների հետքերով գնացի հետ: Հեռուն չէի նայում, նայեի էլ, չէի տեսնելու՝ կարճատես եմ: Լուրջ-լուրջ գնում էի՝ հումորի զգացումից զուրկ կենդանի: Երաժշտություն չկար, ես երգեր չեմ սիրում: Ցուցանակներին չնայեցի՝ անգրագետ եմ: Քայլեցի, գնացի, կորա:
Հիմա, եթե փնտրես, սպիտակ ու թափանցիկ զգեստով հոգի եմ: Թեթև եմ ու անթև: Կարճ եմ ու կիսատ: Սփրթնած ու շփոթված եմ: Աչքերումս դու կաս, որովհետև հեռուն չնայեցի էլ, որովհետև կարճատես եմ, որովհետև գրած տառերը չէի կարդում՝ անգրագետ եմ ու կորած: Ու եթե անունս ես ուզում, ես գրել չեմ կարող, կարող եմ ասել: Անունս նվագել չեմ կարող, միայն կարող եմ ասել: Կարող եմ միայն արտասանել, որ լսես: Եթե մոռացկոտ ես, գրի առ: Եթե հետո ձայնս կարոտելու ես, ձայնագրիր: Եթե փնտրելու ես հետո ինձ, մոռացիր անուս: Ես գնում եմ հետ չգալու համար: Ես գնում եմ, որովհետև էստեղ կոշիկներս կեղտոտվում են, իսկ ես հենց նոր դրանք մաքրել եմ սպիտակ անձեռոցիկով: Անունս գրեցի՞ր, ձայնագրեցի՞ր: Ես գնացի: Կմնաս:
Քայլերով
#SyuneciBlog
Անձրևը կաթաց ուղիղ ներքևի շուրթիդ: Շոյեց: Հարվածեց: Հույս ունես, որ հարվածելու պատճառ չուներ. ոչ մի վատ բան չես արել: Ուրեմն շոյեց: Ձեռքերդ խանգարում են միշտ: Ավելորդ են, չգիտես՝ որտեղ դնել: Ստիպված խաչում ես իրար, սկսում մատներդ ջարդոտել: Չի կարելի: Փոքր ժամանկվա անընդհատ ասվող խոսքերն ես հիշում՝ չի կարելի, որ մեծանաս, ձեռքրդ կդողան: Ավելի հաճույքով ես սկսում ճտճտացնել մատներդ. չարություն ես անում: ՈՒզում ես հակառակվել, ուզում ես վատ բան անել ու չարաճճի ծիծաղով փախչել: Ուզում ես խուսափել պատժից: Արդեն պատժվել ես՝ չարածիդ համար. ախր անձրևի կաթիլը չէր շոյում, հարվածում էր:
Մատներդ ճտճտացնում ես, որովհետև առանց դրա էլ դողում են:
Անձրևը կաթաց ուղիղ ներքևի շուրթիդ: Շոյեց: Հարվածեց: Հույս ունես, որ հարվածելու պատճառ չուներ. ոչ մի վատ բան չես արել: Ուրեմն շոյեց: Ձեռքերդ խանգարում են միշտ: Ավելորդ են, չգիտես՝ որտեղ դնել: Ստիպված խաչում ես իրար, սկսում մատներդ ջարդոտել: Չի կարելի: Փոքր ժամանկվա անընդհատ ասվող խոսքերն ես հիշում՝ չի կարելի, որ մեծանաս, ձեռքրդ կդողան: Ավելի հաճույքով ես սկսում ճտճտացնել մատներդ. չարություն ես անում: ՈՒզում ես հակառակվել, ուզում ես վատ բան անել ու չարաճճի ծիծաղով փախչել: Ուզում ես խուսափել պատժից: Արդեն պատժվել ես՝ չարածիդ համար. ախր անձրևի կաթիլը չէր շոյում, հարվածում էր:
Մատներդ ճտճտացնում ես, որովհետև առանց դրա էլ դողում են:
Մեծերը չգիտեն, որ ձեռքերը դողում են ոչ թե ճտճտացնելուց, այլ կորցնելուց։ Ոչ թե ճտճտացնելուց են ձեռքերը դողում, այլ ձեռքերը դողում են վախից, հուզմունքից, անուժ լինելուց, հանձնվելուց դողում են ձեռքերը։
Երկինքն էնքան մուգ է, որ մութը պայմանավորվածից շուտ ընկավ։
Ուզում ես էդ ամպերի նման կտրվել երկրից ու փռվել երկնքով մեկ։ Ուզում ես փոքր ժամանակվա պես երկու ձեռքդ հենել աթոռներին ու ոտքերդ կտրել երկրից։ Էդ ժամանակ սավառնում էիր չնայած, որ հինգ սանտիմետր էիր բարձր տախտակներից։
Մթության մեջ մատներդ ճտճացնելով առաջ ես գնում ու արդեն քիչ է մնում, հիմա կհասնես: Հասար. պետք է ծալես մատներդ՝ սովորականի պես, որ թակես դուռը:
Մթության մեջ մատներդ ճտճացնելով առաջ ես գնում ու արդեն քիչ է մնում, հիմա կհասնես: Հասար. պետք է ծալես մատներդ՝ սովորականի պես, որ թակես դուռը:
պատմություն
#SyuneciBlog
Բարի օր։ Ես վերնագիրն եմ։ Դու հիմա կարդում ես միայն վերնագիրը, դու չես նկատել, որ պատմությունը չի սկսվել ու կասկած անգամ չունես, որ միգուցե այդպես էլ չսկսվի ու դու ոչ մի պատմություն էլ չկարդաս, քանի որ ես դեռ վերնագիրն եմ։ Ես միքիչ տարբերվում եմ իմ նմաններից։ Նրանց մեծ մասը միբառանի են, ես արդեն քանի նախադասություն է ձգվում եմ, իսկ վերջս չի էլ երևում։ Տես մեկ ուրիշ նախադասություն սկսվեց, բայց պատմությունը դեռ չկա, դեռ ես եմ` վերնագիրը։ Գրողս ինձ միքիչ չի հարգում, եթե հարգեր, գոնե անունս մեծատառ կգրեր` Վերնագիր, իսկ եթե ինձ մեծ կարևորություն տար, չէր ալարի ու ՎԵՐՆԱԳԻՐ կգրեր։ Ես սիրում եմ, երբ թավ տառերով եմ գրված լինում ու գլխատառերով։ Գրողս չի սիրում վերնագրեր ու ոչ էլ կարևորում է դրանք, դրա համար էլ ոչ մի անգամ չվերնագրեց ոչինչ։ Իրականում ես հենց նոր ստեցի։ Ճիշտն ասած` ես իրեն էդքան էլ չեմ սիրում ու սկսել եմ բամբասանքներ տարածել իր մասին։ Թող վերնագրին հարգել սովորի, ես էլ իր մասին ստեր չեմ փչի։ Իսկ եթե ճիշտն ես ուզում իմանալ, ես եմ իրեն նեղացրել։ Դե հենց ես չէ` իմ ընկերներն ու բարեկամները։ Քանի անգամ վերնագրեց ինչ֊որ բան (դե հա, ես բայ տեսակ էլ ունեմ) ու սխալ դուրս եկավ։ Ոչ մի անգամ ոչ մի պատմությունը ճիշտ վերնագրով չշարունակվեց։ Պատմության վերևում գրեց` Գտնելիս, կորուստ դուրս եկավ։ Վերնագրեց` Գարուն, գրեց ցրտերի ու պաղ օրերի մասին։ <<Ժպիտը>> պատմության էջերը չէին երևում. թանաքը արցունքներից լղոզվել էր... Հասարակական վայրերում չեմ սիրում ուրիշների կյանքի պատմությունից խոսել, դրա համար կլռեմ հիմա, բայց իմացեք, որ գրողս հեչ էլ մեղավոր չի, որ չի սիրում վերնագրեր ու վերնագրել։
Ես քեզ ուզում եմ հիշեցնել, որ պատմությունը դեռ չի սկսել, ու դու դեռ վերնագիրն ես կարդում։ Գիտե՞ս` էսօր գրողս պատմություն գրելու տրամադրություն չունի էլ։ Էնպես որ էսօր բացառություն կանի։ Միշտ պատմություններն է թողել անվերնագիր, հիմա էլ թող վերնագիրը մնա առանց պատմություն։
am-pm
#SyuneciBlog
Սուտա, թե դու ամեն ինչ անելուց առաջ նախ մտածել ես, գցել-բռնել ես, թե դու ամեն ինչ կատարյալ ես անում ու արել… Հազար ու մի սխալ եմ գտնում, չորս տարեկան երեխան էլ սխալներ կգտնի արածներիդ ու ստեղծածներիդ մեջ, սուտա թե դու միշտ ճիշտ ես:
Օրինակ՝ ինչի մենք չենք կարողանում փոխել մեր ագրեգատային վիճակները, ինչի՞ չենք ուզած պահին հեղուկանում ու հոսում, կամ ցնդում-գոլորշանում: Ինչի՞ ենք էդ ամեն ինչը մենակ հոգով ու հոգուց անում, ինչի՞ ենք երազում կանգնած տեղում ուղղակի ցնդել ու չլսել ափսոսանքի վերջին բառերը, ինչի՞ չենք կարողանում ջուր դառնալ, հոսել-հեռանալ, կամ էլ ողողել ու մեր մեջ խեղդել մեզնից հեռացողին:
Ինչի՞ չենք կարողանում ուզած պահին օդ դառնալ ու լցվել թոքերի մեջ՝ ծխի փոխարեն, որ որոշի էլ չծխել, որովհետև թոքերը լիքն են մեզնով, որովհետև էլ նիկոտին պետք չի, որովհետև մեզ ունեն:
Ինչի՞ ոչ մի կերպ, ոչ մի ձև չի ստացվում ծարավ հագեցնել...ինչի՞ չենք կարող լցվել բաժակի մեջ ու նստել մահճակալի կողքին դրված պահարանին, ամբողջ գիշեր ապշահար ու երազկոտ նայել՝ ոնցա քնած ու մեկ էլ վեր թռնել, երբ կարթնանա, հոսել կոկորդով մեկ, հագեցնել ծարավն ու միասին երազ տեսնել:
Ինչի՞ չենք կարող ալիք դառնալ, խաղալ ավազների հետ, փոթորկվել, հասնել ափին ու խուտուտ տալ ծովափին տխուր քայլողի ոտքերի տակից, հիշեցնել, որ մենակ չի, որ ալիքներն իր հետ են:
Ինչի՞ ենք պաղ ու պինդ էակներ, ինչի՞ ջրի պես պարզ ու ինքնամաքրվող չենք, ախր ինչ վատ կլիներ, որ օդի պես ամենուր ու ամեն ժամ լինեինք, որ հարկավոր լինեինք, որ անհրաժեշտ ու կարոտվող լինեինք…
Ինչի՞ չես անելուց առաջ մտածել: Դու կատարյալ չես, դու խաբել ես մեզ:
Ուշոտ
#SyuneciBlog
Բռնակներից կախված ձեռքեր ու ոչինչ։ Չէ, կներեք, մոռացա` ուսեր` հրող, արհամարհող, նեղացնող, աջ ու ձախ իրար խփող ուսեր։ Ուսերի վրայից էլ (դե էդքան ասացի, սա էլ ասեմ) իրար թարս֊թարս նայող, կծող, ատող աչքեր։ Ծանո՞թ է։ Դե իհարկե. ո՞ր մեկս երեկոյան պահածոյի նման ճզմված ու քիփ֊քիփ լցված ավտոբուսով տուն չենք գնացել։
Մեկը կա` ոտքի վրա քնել է արդեն, մեկն էլ` ամեն մտնողին տեղ զիջեց։ Հենց նստում էր, մի պոտենցիալ հարգվող մարդ էր բարձրանում ավտոբուս ու էն հայտնի կատվի նման աչքերով էնպես նայում էս քաղաքավարի անձին, որ վերջինս իրեն էնքան մեղավոր էր զգում, որ աշխարհը գնում է, ինքը նստած է հետևում, էս կատուն՝ կանգնած։
Մեկը կա` ինչքան հարց ու խնդիր, ինչքան բանակցություն ու կռիվ ուներ, էդ քառասուն րոպեի ընթացքում հասցրեց։
Կախիչներից բռնված ձեռքերից մեկը ուսերի միջից գոռում է`
Մորքուր ջան ստանում եմ, չստանաս: Քուր ջան մի րոպե անցնեմ.... Հոպար ջան, ստե մի տե պաի իջնենք։ Մտքովդ անցնում է՝ այ տղա, էս ավտոբուսի մեջ բոլորը քո բարեկամներն ե՞ն...բայց լռում ես. դե ի՞նչ կա խալխի տղայի ասածներին մեկնաբանություններ ես անում:
Տխրեցինք. հոպարը տրամադրություն չուներ ու մի տեսակ մերժեց եղբորորդուն.
Հոպարը թե` կանգառում կկանգնեմ կիջնեք, ստե կանգառ չկա։
Կախիչից բռնված ձեռքը նեղացավ։ Կանգառ հասանք թե չէ, էդ կոպեկը շպրտեց վարորդի ձեռքի մեջ, որ քենն ու վրեժը հետը գերեզման չտաներ ու քթի տակ մրթմրթալով (ջահել էր է` դե վարորդի համար ախպոր տղա էլի) իջավ։
Փսփսոցներ ու շշուկներ սկսեցին տարածվել նստարանների արանքում, բռնակների միջով, ուսերից բարձր, որ եթե էդ նույն տեղից ինչ-որ մեկը կանգնեցներ, որ նստեր ավտոբուս, վարորդը հաստատ կկանգներ: Դե հա՝ պոտենցիալ հարյուր դրամը ինչու պետք է անտեսեր ու գնար: Բայց քանի դեռ նման դեպք չի պատահել, անհիմն մեղադրանքները եկեք թողնենք նստարանների մեջտեղում ու բռնակների մեջ:
Անցանք ու տեղ հասանք: Վարորդին պարզեցիր գումարը ու չկարողացար ուղղակի անտեսել մրոտ ու սև ձեռքերը:
<<Է՜ հոպար, ձեռքերդ ջրի տակ պահելու ժամանակ չունես, էդ սևերը մաքրելու ժամանակ չես գտնում, ով-ոնց ուզում՝ դիմում է, ով-ինչ բարեկամ ունի՝ նրան է նմանեցնում, ով կարողանում է՝ հետևի դռնից թռնում է առանց էդ հարյուր դրամանոցը մրոտ ու սև ձեռքիդ մեջ թողնելու: Ամենքը մի ձև ունի ավտոբուս նստելու, իջնելու, ավտբուսը կանգնեցնելու, կամ խնդրելու, որ սպասես միքիչ...Կյանքի պես էլի, հոպար, ապրելու նման>>:
Շաբաթ օրը` 8ին
#SyuneciBlog
Ես արթնացել եմ։ Քաղաքը դեռ քնած է։ Քաղաքը դեռ կարթնանա միքիչ ուշ։ Հիմա, եթե համաձայն ես, արի մեզ մի քիչ հանգիստ ու խաղաղ պահենք, որ չարթնացնենք քաղաքին։ Էսօր շաբաթա։ Քաղաքը էսօր կարող է իրեն երկար ու անհոգ քուն թույլ տալ։ Կարող է ռեժիմից սովորած` կիսաբաց անել աջ աչքը, հիշել, որ էսօր շաբաթա, դեմքը խոթել վերմակի տակ ու նոր երազների հույսով նորից քուն մտնել։ Դե մենք էլ, որ քաղաքի պես չենք հանգստանում, էն էլ շաբաթ օրերին, պետք է միքիչ խիղճ ունենանք, լուռ մնանք ու միայն կողքից` սիրահարի նման հետևենք մեր քնած քաղաքին։
Ականջներումդ Կատուների օրորն է։ Իսկական օրոր, երկրորդ ամենալավ օրորը, որ լսել ենք` մեր մամաների օրորից հետո։ Էդ լսում ես, որ քաղաքի տրամադրության մեջ լինես, որ չձանձրանաս` մինչև քաղաքն արթնանա, մի բաժակ սև ու դառը սուրճ խմեք ու սկսեք օրը։
Պատուհանը բացվեց։ Խառնիխուռն մազերով մի կին կախվեց պատուհանից։ Քեզնից էլ, քաղաքից էլ շուտ արթնացել ու լվացք է անում, որ քաղաքը արթնանա ու մաքուր լվացված շորեր ունենա։
Մինչև երթուղային նստելդ հիշում ե՞ս հացի հոտը, որ տարածվել էր կանգառի մոտի փռից։ Քաղաքը կարթնանա ու հենց նոր թխած հաց կունենա ուտելու։
Ծաղկավաճառ կինը դույլերով ջուր էր տանում, որ քաղաքի տղան ու աղջիկը էսօր թարմ ու անուշ յասամաններ ունենան։ Հեսա միքիչ հետո քաղաքի սենյակը յասամանի հոտով կլցվի։
Անցումի մոտ բանջարեղեն ծախող պապիկը ավելով, հետո էլ ջրի շիթով մաքրում է տարածքը, մի կերպ թռար, որ քեզ էլ չթրջի։
-Ստե մի տե պահի, հոպար ջան...
《Թու~...այ տղա, չասացի՞` միքիչ կամաց. քաղաքը դեռ քնած ա》։
Հասանք տեղ։ Իջա, տեսնեմ` քաղաքն արթնացել է արդեն։ Դե ով է կարողանում ազատ օրերին քնել...
Բարի Լույս, Երևան, Լիլիթը լսում է...
Երթուղի
#SyuneciBlog
-Եկեք, եկեք նստեք։
-Չէ, չէ։ Վայ, ամոթա։ Նստեք։ Ինձ հարմար է էսպես։
Ամենօրյա խոսակցություն, որ հարյուր հազար անգամ լսել ու լսում ենք, քանի դեռ Հայաստանում ենք։ Լսում ենք, քանի որ հայ ենք ու ինչքան էլ իրար թարս ենք նայում, ինչքան էլ մերն ենք առաջ տանում, արյան էն կաթիլը, որ պատասխանատու է մեծին ու փոքրին, օրիորդին ու պատանուն, կնոջը ու տղամարդուն հարգելու համար միշտ ակտիվ շրջապտույտի մեջ է ու արթուն է պահում մեր բոլոր բջիջները։
Էս անգամը տարբեր էր։ Նստել առաջարկողը մի ծեր մարդ էր, իսկ ոտքի վրա, ծանր պայուսակը ուսին մի աղջնակ էր կանգնած, որ արդեն սովոր ու ճարպիկ երկու նստարաններից բռնեց ու մտքում միայն ափսոսաց, որ էլի չի կարողանալու կարդալ ճանապարհին։
Լռեցին։ Երկուսն էլ գոհ էին խոսակցությունից։
<<Ինչ շնորհքով աղջիկ էր>>։
<<Այ քեզ ջենտլմեն>>։
Աղջկա աչքն ընկավ պապիկի ձեռքերին. յոթգույնանի, կապտած ու դեղնած եղունգներ։ Հիշեց` հաստատ ծանր գործ է արել ու անում, ոնց է ցավացել, ոնց է տարել ցավը։ Ճաքճքած ձեռքեր, սպիների տակ մատները չէին երևում։ <<Հաստատ շատ սիրուն է եղել ջահել ժամանակ>>։
<<Տեր աստված ինչ էլ նման է, այ հիմա եմ նկատում։ Նա էլ էր էսպես ամոթխում, հենց մի բան էիր ասում` լավ կամ վատ, թե չէ երբ եմ վատն ասել, ով էր մեղավոր, որ մինչև վերջ էլ չհասկացավ, որ երկուսս էլ մենակ ենք առանց իրար, երկուսս էլ իրար համար ենք, չհասկացավ, լռեց, թողեց-գնաց։ Լռությունը, էդ անտեր լռությունը, մտքի մեջ ասված բառերը, տենց էլ չհասկացավ, որ բառերը բարձր ասելու համար են, մեջը պահելն օգուտ չի տա...հպարտություն...անիմաստ...>>։
Տվեք Ձեր պայուսակը պահեմ, ծանր կլինի։
Շնորհակալ եմ շատ,-խառնված ու շփոթված ասաց օրիորդն ու պայուսակը վախով դրեց պապիկի ծնկներին;
-Տնաշեն. Էս ինչ ես տանում էսքան ծանր։
<<Ինչ պետք է տանի...գրքեր են հաստատ>>։
-Գրքերս են։
Պապիկը գլխով արեց ու կնճիռների միջից բազմանշանակ ժպտաց։ Էն որ կնշանակեր` էդպես էլ գիտեի, ուրիշ ինչ պետք է լիներ...
<<Մի օր էլ մենք էսպես կմեծանանք։ Մի օր մենք ենք ծերանալու։ Ինքն էլ հաստատ մի աղջկա կառաջարկի պայուսակը պահել...Սկսվեց էլի... Չէ, չեմ գրի։ Չեմ էլ զանգի։ Ես հպարտություն ունեմ...>>
-Կանգառում կանգնեք։
Մտքերը կիսատ մնացին։ Տեղ հասավ։ Պապիկի ձեռքից վերցրեց պայուսակը։
-Պապի ջան, ձեր փոխարեն նույնպես վճարեցի։ Կիջնեք։
-Խայտառակա էս աղջիկը։ Ի՞նչ կարիք կար Մանե ջան...
֊Մանե՞։ Ես Լիլիթն եմ...
#էսօր
#SyuneciBlog
մի կողմ դնելով առանց բառերի
ասված խոսքերդ՝
ես շտապում եմ անցյալ՝
բերելու ինչ որ ունեինք
ու ճանապարհին՝ հետ գալու համար,
թողնում եմ կաթ-կաթ արցունքներ,
որ չկորեմ,
որ առանց բառեր ասված խոսքերդ
անցյալից բերեմ:
գնում եմ անցյալ:
անցյալում կայիր,
գնում եմ, որ լինես...
մի կողմ դնելով առանց բառերի
ասված խոսքերդ՝
ես շտապում եմ անցյալ՝
բերելու ինչ որ ունեինք
ու ճանապարհին՝ հետ գալու համար,
թողնում եմ կաթ-կաթ արցունքներ,
որ չկորեմ,
որ առանց բառեր ասված խոսքերդ
անցյալից բերեմ:
գնում եմ անցյալ:
անցյալում կայիր,
գնում եմ, որ լինես...
նորը
#SyuneciBlog
Ես կմեռնեմ դանդաղ,
բայց կմեռնեմ հանկարծ
ու այն պահին
երբ ամենաքիչն ես պատրաստ
մահիս:
Ես կմեռնեմ դանդաղ,
բայց կմեռնեմ հանկարծ
ու այն պահին
երբ ամենաքիչն ես պատրաստ
մահիս:
Հայերեն լսելու ու ամենավատի մեջ ամենալավը գտնելու մասին
#SyuneciBlog
Հեյ:
Հեփի Վալենթայն գայզ...
Իրականում բլոգը սիրո մասին կլինի: Այդ սիրո անունն է երաժշտություն: Կամ երգ, եթե բառերի սիրահար եք: Կամ բանաստեղծություն, եթե միայն բառերի սիրահար եք:
Բառն ինչա՞ չէ... Մեն-մենակ բառը, խոսքը, նույնիսկ հնչյունը մի ամբողջ օր, շաբաթ, կյանք, մարդ ու ապագա կարող է փոխել: Իսկ եթե էդ բառերին խառնել են նոտաներ, իսկ եթե բառերը նոտաների հետ բարձրանում, իջնում են, մտնում են երակներիդ մեջ, խառնում են սիրտդ ու հոգիդ, ուղեղիդ մկանները լարում-թուլացնում, ներսիդ լույսը վառում-մարում...Ամենակարող են նոտաներն ու բառերը երբ իրար հետ են, երբ նույնիսկ առանձին են:
Ինչքան էլ զարմանալի լինի, ես էս պահին չեմ ասի՝ բայց իհարկե միայն որակյալ երաժշտությունը: Մեկ-մեկ էս անիրավ հոգիդ ու ուղեղդ էն անորակին էլ են կարոտում, որ ամեն երկրորդը կածան-ծիածան, հոգիս-սրտիս, բարև-արև հանգերի զոհ դարձած տողեր են: Բառերը չլսելու դեպքում նույնիսկ չես տարբերի՝ որ երգն ես լսում: Մեկ-մեկ ցնդած հոգիդ էդ երգերին էլ է ձգտում: Մեղավորները շատ են՝ տրամադրություն, հոգնածություն, հիշողություն: (Ինձնից ձեզ խորհուրդ՝ ձեր հիշողությունները ճաշակով երգերի հետ կապեք :Դ)
Հիմա սկսեմ բուն նյութը գրելը:
Ժող, զգացել ե՞ք՝ սկսել ենք անտեսել հայերեն երգերը: ՖԲ նյուզֆիդով եթե իջնեք, տասը երգից մեկը հայերեն կլինի, կամ չէ: Եթե ժամանակ ունեք՝ թերթեք ձեր փլեյլիստը, քանի՞ հայերեն երգ կա:
Ատեք ինձ, եթե էդպես կստացվի, բայց հիմա երգ եմ առաջարկում ձեզ, նույնիսկ տեսահոլովակ: Հայերեն... հայերեն երգ
Լսեցի՞ք... իսկ սրա մասին ի՞նչ կասեք:
Հիմա այս մյուսը՞
Երևի երգերը լսելիս կհասկանաք՝ ինչ նկատի ունեի՝ ասելով, որ անտեսել ենք հայերեն երգերը: Ես համոզված եմ, որ դուք մշտապես լսում եք Մեսչյան, Բամբիռ, Էմփիռեյ...Չմոռանանք Կավիճին: էլ անուններ չասեմ...
Բացահայտումս համարում եմ երջանկալի: Բավականին հաճելի է, երբ երգը խոսում է քեզ հետ կամ քո մասին հենց քո մայրենի լեզվով:
Վերջում ուզում եմ հիշեցնել, որ եթե նույնիսկ ժամացույցները կանգնեն, սիրածդ երգի րոպեներով կարող ես դասից կամ աշխատանքից չուշանալ: Փորձված մեթոդ օրը չատելու համար:
Այսպիսով՝ վերջ:
Այսպիսով՝ վերջ:
վախեցա
#SyuneciBlog
Չէի ճանաչում նրան ես: Միայն գիտեի՝ որ գրադարան է սիրում
հաճախել: Ամեն օր կտեսնեիր գրքերի մի կապոց թևի տակ դրած: Ու հմայվածի ժպիտը դեմքին:
Ասում եմ հմայվածի, որվհետև չեմ ճանաչում
նրան: Միգուցե նա ժպտում էր այն ժամանակ, երբ տխուր էր կամ կոտրված, կամ չէր ցանկանա
հոգու գաղտնիքները քեզ բացել:
Գրքերը ընկան ձեռքից մի օր: Դե հա, մեղավոր
եմ, ես աննկատ հայտնվեցի նրա ճանապարհին ու անակնկալի եկավ: Այսինքն՝ գցեցի ձեռքից
գրքերը: Կորավ հմայվածի ժպիտը: Սկսեց շտապով հավաքել գրքերը: Ցանկացա օգնել, բայց հիշեցի
բոլոր մելոդրամաներում հայտնի պահերն ու վախեցա: Մենք նույն գիրքը կվերցնեինք, կհպվեինք
իրար, կնայեինք իրար աչքերի մեջ, դանդաղ ոտքի կկանգնեինք ու կհեռանայինք…Ֆիլմերում
ու գրքերում ուրիշ հերոսներ չկան կամ քիչ են, գրողներն ու սցենարիստները մի ուրիշ տեղ
էլ ունեն պահած հերոսների հանդիպման համար, բայց մեզ համար դժվար թե լիներ: Ես վախեցա
այդ հպումով գտնել ու կորցնել իրեն: Գրքերը հավաքեց ու գնաց: Դուրս գալիս մի թեթև շշնջացի՝
կներեք:
Խաղալիք
#SyuneciBlog
-Էս քամին ի՞նչ է ուզում մեզանից, քանի՞ կապով գլխարկս կապեմ, որ մինչև տեղ հասնելս չթռցնի տանի...
-Խոսում ե՞ս, չեմ լսում...քամին...
Տուն հասան: Ցուրտ ձմեռ չէր: Քամոտ ձմեռ էր: Էնքան քամոտ, որ ծուխը ծխնելույզներից չէր հասցնի դուրս գար, ու քամին կգրկեր, կցրեր օդով մեկ՝ կեղտոտելով կամ մաքրելով օդը:
-Էդ օդը կեղտոտելու տեղ չի էլ մնացել: Հերիք է քամու վրա մեր մեղքը բարդենք:
-Այ մարդ, կոշիկներդ հանիր, ոտքերդ կրակի մոտ պահիր, թրջվել ես: Ես ամեն օր նոր գուլպա որտեղից գտնեմ քեզ...
-Նոր գուլպա չեմ էլ ուզում, ռադիոն միացրու տեսնենք էսօր ինչ է խշշում...
-Չգիտե՞ս. կռիվ, երկրաշարժ, գողություն, դավաճանություն, մեկն էլ մի բարի գործ է անում, դե ցույց տալու համար, ծաղկեցնում են, գովաբանում, գլխներին դնում...
-Այ կնիկ, չգիտե՞ս, փշի դաշտում խոտը ծաղիկ է երևում:
-մոլախոտն էլ....
-Գնամ է, գնամ: Ժամանակ չկա: Էս մի քանի օրն է, միքիչ շատ փայտ բերեմ, որ փող լինի, երեխու բարձի տակ դնելու խաղալիք ունենանք:
-Ի՞նչ օգուտ: Էդքան ծախածից ո՞վ է փողը բերել դրել բռիդ մեջ, ասել գնա երեխուդ բարձի տակի նվեր առ:
-Ունեն ու չեն տալի՞ս: Կտան էլի: Չտան էլ, Աստված իրանց հետ, տեսնում ես՝ ծուխը ոնց է երկինքը պատել: Ես որ փայտը չտանեմ, էդ ծխնելույզներն անտեր կմնան: Էդ երկինքը մենակ կմնա: Օդն էլ կսառի...
-Փիլիսոփայե՜ց...Ծխնելույզները անտենաների հետ էլ լավ ընկերություն են անում, սպասիր թող գուլպաներդ չորանան: Մի բաժակ թեյ խմիր, նոր գնա: Չհիվանդանաս տարվա բերան...
***
-Կնիկ, սրթսրթում եմ: Տեղերս բաց...
-Չես լսում էլի, չես լսում... փողերդ էլի չտվեցին, էդքան փայտը բերեցիր՝ որ ինչ՞:
-Ինչը...ինչը ինչ: Չես տեսում ոնց են ծխնելույզները ուրախ բլբլում....չես տեսնու՞մ՝ ինչ տաք են տները...ափսոս էն կտրածս ծառի պես ես էլ ընկա: Չդիմացավ էլի: Չդիմացավ: Բեր, բեր մի չայ խմեմ: Սուրենը խոսք է տվել էսօր փողը բերի: Պետք է գնամ երեխու խաղալիքը առնեմ...
***
-Հը՞ն, չտվե՞ց:
-Ի՜նչ էլ երազել ես երազում, այ մարդ: Չունենք, որ ունենայինք չէինք տա՞... կնիկը աչքերն էնպես ոլորեց, կարծեցի պարտքով եմ փող ուզում, այ մարդ փայտը վերցրել եք, վառել, դե փողը տվեք, մենք էլ մեր գործերն անենք էլի: Իմ երեխեն ձերինից ինչով է պակաս...
***
-Տես է ինչ ձյուն է գալիս...այ քեզ նոր տարվա գիշեր...էսքան սիրուն մեկ էլ էն տարի էր, որ երեխու բարուրը գրկած տուն մտանք: Կամ էլ սիրտս էնքան լիքն էր, որ ձմեռն էլ էր սիրուն, ձյունն էլ տաք էր: Էսօր ցուրտ է:
-Մեկ էլ գնամ Սուրենենց...մեկ էլ տեսար եղավ: Կնոջ խոսք ու հայացքին բանի տեղ դնող չկա: Հենց Սուրենից էլ կուզեմ: Դու տեղիցդ մի վեր կաց: Հենց էս օրերին դու պետք է հիվանդանայիր...
***
-Ինչ էլ սիրուն նվեր ես բերել: Ապրի Սուրենը: Ասում էի չէ՝ կտա: Նվե՜ր: Դեղեր էլ ես առե՞լ: Այ էս ուրիշ բան: Բայց էդքանին ո՞նց հերիքեց: Մի-երկու կապ էին վերցրել: Մի խաղալիքի փող: Այ կնի՞կ... լացելս ո՞րն է: Նստիր կողքս: Ձեռքդ տուր...ձեռքդ...մատանիդ ու՞ր է․․․
Ծխնելույզները լիքն էին...ձմեռը տաք էր: Նոր տարվա գիշերում մի փոքրիկ խաղալիքը ձեռքին վազվզում էր տաք վառարանի կողքին:
-Պա՜պ...մա՜մ...ձյունը...
-Էս քամին ի՞նչ է ուզում մեզանից, քանի՞ կապով գլխարկս կապեմ, որ մինչև տեղ հասնելս չթռցնի տանի...
-Խոսում ե՞ս, չեմ լսում...քամին...
Տուն հասան: Ցուրտ ձմեռ չէր: Քամոտ ձմեռ էր: Էնքան քամոտ, որ ծուխը ծխնելույզներից չէր հասցնի դուրս գար, ու քամին կգրկեր, կցրեր օդով մեկ՝ կեղտոտելով կամ մաքրելով օդը:
-Էդ օդը կեղտոտելու տեղ չի էլ մնացել: Հերիք է քամու վրա մեր մեղքը բարդենք:
-Այ մարդ, կոշիկներդ հանիր, ոտքերդ կրակի մոտ պահիր, թրջվել ես: Ես ամեն օր նոր գուլպա որտեղից գտնեմ քեզ...
-Նոր գուլպա չեմ էլ ուզում, ռադիոն միացրու տեսնենք էսօր ինչ է խշշում...
-Չգիտե՞ս. կռիվ, երկրաշարժ, գողություն, դավաճանություն, մեկն էլ մի բարի գործ է անում, դե ցույց տալու համար, ծաղկեցնում են, գովաբանում, գլխներին դնում...
-Այ կնիկ, չգիտե՞ս, փշի դաշտում խոտը ծաղիկ է երևում:
-մոլախոտն էլ....
-Գնամ է, գնամ: Ժամանակ չկա: Էս մի քանի օրն է, միքիչ շատ փայտ բերեմ, որ փող լինի, երեխու բարձի տակ դնելու խաղալիք ունենանք:
-Ի՞նչ օգուտ: Էդքան ծախածից ո՞վ է փողը բերել դրել բռիդ մեջ, ասել գնա երեխուդ բարձի տակի նվեր առ:
-Ունեն ու չեն տալի՞ս: Կտան էլի: Չտան էլ, Աստված իրանց հետ, տեսնում ես՝ ծուխը ոնց է երկինքը պատել: Ես որ փայտը չտանեմ, էդ ծխնելույզներն անտեր կմնան: Էդ երկինքը մենակ կմնա: Օդն էլ կսառի...
-Փիլիսոփայե՜ց...Ծխնելույզները անտենաների հետ էլ լավ ընկերություն են անում, սպասիր թող գուլպաներդ չորանան: Մի բաժակ թեյ խմիր, նոր գնա: Չհիվանդանաս տարվա բերան...
***
-Կնիկ, սրթսրթում եմ: Տեղերս բաց...
-Չես լսում էլի, չես լսում... փողերդ էլի չտվեցին, էդքան փայտը բերեցիր՝ որ ինչ՞:
-Ինչը...ինչը ինչ: Չես տեսում ոնց են ծխնելույզները ուրախ բլբլում....չես տեսնու՞մ՝ ինչ տաք են տները...ափսոս էն կտրածս ծառի պես ես էլ ընկա: Չդիմացավ էլի: Չդիմացավ: Բեր, բեր մի չայ խմեմ: Սուրենը խոսք է տվել էսօր փողը բերի: Պետք է գնամ երեխու խաղալիքը առնեմ...
***
-Հը՞ն, չտվե՞ց:
-Ի՜նչ էլ երազել ես երազում, այ մարդ: Չունենք, որ ունենայինք չէինք տա՞... կնիկը աչքերն էնպես ոլորեց, կարծեցի պարտքով եմ փող ուզում, այ մարդ փայտը վերցրել եք, վառել, դե փողը տվեք, մենք էլ մեր գործերն անենք էլի: Իմ երեխեն ձերինից ինչով է պակաս...
***
-Տես է ինչ ձյուն է գալիս...այ քեզ նոր տարվա գիշեր...էսքան սիրուն մեկ էլ էն տարի էր, որ երեխու բարուրը գրկած տուն մտանք: Կամ էլ սիրտս էնքան լիքն էր, որ ձմեռն էլ էր սիրուն, ձյունն էլ տաք էր: Էսօր ցուրտ է:
-Մեկ էլ գնամ Սուրենենց...մեկ էլ տեսար եղավ: Կնոջ խոսք ու հայացքին բանի տեղ դնող չկա: Հենց Սուրենից էլ կուզեմ: Դու տեղիցդ մի վեր կաց: Հենց էս օրերին դու պետք է հիվանդանայիր...
***
-Ինչ էլ սիրուն նվեր ես բերել: Ապրի Սուրենը: Ասում էի չէ՝ կտա: Նվե՜ր: Դեղեր էլ ես առե՞լ: Այ էս ուրիշ բան: Բայց էդքանին ո՞նց հերիքեց: Մի-երկու կապ էին վերցրել: Մի խաղալիքի փող: Այ կնի՞կ... լացելս ո՞րն է: Նստիր կողքս: Ձեռքդ տուր...ձեռքդ...մատանիդ ու՞ր է․․․
Ծխնելույզները լիքն էին...ձմեռը տաք էր: Նոր տարվա գիշերում մի փոքրիկ խաղալիքը ձեռքին վազվզում էր տաք վառարանի կողքին:
-Պա՜պ...մա՜մ...ձյունը...
Subscribe to:
Posts (Atom)
յոգայի միջազգային օրը
հեյ էսօր՝ հունիսի 21-ը, ամառային արևադարձի օրը նաև մեր գալակտիկայում գոյություն ունեցող լավագույն երևույթներից մեկի՝ յոգայի միջազգային օրն է...
-
Համալսարանական կյանքը, էդ կյանքում եղած դրական ու բացասական փոփոխությունները, ամեն օրը համեմված էին գլխացավերով՝ բժշկական ու սոցիալական։...
-
#SyuneciBlog Hi though the title is "Four days in UNWTO" it seems to me that the whole life of mine has began on the 1st of...
-
Ջիմը նախապատրաստվելու նման դեռ միջանցքից սկսել էր քանդել վերնաշապիկի կոճակները։ Ամեն կերպ փորձում էր չքրտնել, թե չէ ամեն ինչ ջուրն էր...