14.1.17

վախեցա

#SyuneciBlog
Չէի ճանաչում նրան ես: Միայն գիտեի՝ որ գրադարան է սիրում հաճախել: Ամեն օր կտեսնեիր գրքերի մի կապոց թևի տակ դրած: Ու հմայվածի ժպիտը դեմքին: Ասում եմ հմայվածի, որվհետև չեմ ճանաչում նրան: Միգուցե նա ժպտում էր այն ժամանակ, երբ տխուր էր կամ կոտրված, կամ չէր ցանկանա հոգու գաղտնիքները քեզ բացել:

Գրքերը ընկան ձեռքից մի օր: Դե հա, մեղավոր եմ, ես աննկատ հայտնվեցի նրա ճանապարհին ու անակնկալի եկավ: Այսինքն՝ գցեցի ձեռքից գրքերը: Կորավ հմայվածի ժպիտը: Սկսեց շտապով հավաքել գրքերը: Ցանկացա օգնել, բայց հիշեցի բոլոր մելոդրամաներում հայտնի պահերն ու վախեցա: Մենք նույն գիրքը կվերցնեինք, կհպվեինք իրար, կնայեինք իրար աչքերի մեջ, դանդաղ ոտքի կկանգնեինք ու կհեռանայինք…Ֆիլմերում ու գրքերում ուրիշ հերոսներ չկան կամ քիչ են, գրողներն ու սցենարիստները մի ուրիշ տեղ էլ ունեն պահած հերոսների հանդիպման համար, բայց մեզ համար դժվար թե լիներ: Ես վախեցա այդ հպումով գտնել ու կորցնել իրեն: Գրքերը հավաքեց ու գնաց: Դուրս գալիս մի թեթև շշնջացի՝ կներեք: 

No comments:

Post a Comment

աշխատաՇՈՒԿԱ

հեյ  մի ամիս ա, ինչ կազմակերպությունը մեծացնելու նպատակով գերմաներենի մասնագետներ ենք  փնտրում ։ ինչպես ցանկացած նորմալ մարդ, առաջին բանը որ...