Syuneci's English blog

Syuneci's English blog → Sippin' && 'Hackin'

Հայերեն լսելու ու ամենավատի մեջ ամենալավը գտնելու մասին

#SyuneciBlog
Հեյ:

Հեփի Վալենթայն գայզ...


Իրականում բլոգը սիրո մասին կլինի: Այդ սիրո անունն է երաժշտություն: Կամ երգ, եթե բառերի սիրահար եք: Կամ բանաստեղծություն, եթե միայն բառերի սիրահար եք: 
Բառն ինչա՞ չէ... Մեն-մենակ բառը, խոսքը, նույնիսկ հնչյունը մի ամբողջ օր, շաբաթ, կյանք, մարդ ու ապագա կարող է փոխել: Իսկ եթե էդ բառերին խառնել են նոտաներ, իսկ եթե բառերը նոտաների հետ բարձրանում, իջնում են, մտնում են երակներիդ մեջ, խառնում են սիրտդ ու հոգիդ, ուղեղիդ մկանները լարում-թուլացնում, ներսիդ լույսը վառում-մարում...Ամենակարող են նոտաներն ու բառերը երբ իրար հետ են, երբ նույնիսկ առանձին են: 


Ինչքան էլ զարմանալի լինի, ես էս պահին չեմ ասի՝ բայց իհարկե միայն որակյալ երաժշտությունը: Մեկ-մեկ էս անիրավ հոգիդ ու ուղեղդ էն անորակին էլ են կարոտում, որ ամեն երկրորդը կածան-ծիածան, հոգիս-սրտիս, բարև-արև հանգերի զոհ դարձած տողեր են: Բառերը չլսելու դեպքում նույնիսկ չես տարբերի՝ որ երգն ես լսում: Մեկ-մեկ ցնդած հոգիդ էդ երգերին էլ է ձգտում: Մեղավորները շատ են՝ տրամադրություն, հոգնածություն, հիշողություն: (Ինձնից ձեզ խորհուրդ՝ ձեր հիշողությունները ճաշակով երգերի հետ կապեք :Դ) 




Հիմա սկսեմ բուն նյութը գրելը: 


Ժող, զգացել ե՞ք՝ սկսել ենք անտեսել հայերեն երգերը: ՖԲ նյուզֆիդով եթե իջնեք, տասը երգից մեկը հայերեն կլինի, կամ չէ: Եթե ժամանակ ունեք՝ թերթեք ձեր փլեյլիստը, քանի՞ հայերեն երգ կա: 




Ատեք ինձ, եթե էդպես կստացվի, բայց հիմա երգ եմ առաջարկում ձեզ, նույնիսկ տեսահոլովակ: Հայերեն... հայերեն երգ 



Լսեցի՞ք... իսկ սրա մասին ի՞նչ կասեք: 


Հիմա այս մյուսը՞


Երևի երգերը լսելիս կհասկանաք՝ ինչ նկատի ունեի՝ ասելով, որ անտեսել ենք հայերեն երգերը: Ես համոզված եմ, որ դուք մշտապես լսում եք Մեսչյան, Բամբիռ, Էմփիռեյ...Չմոռանանք Կավիճին: էլ անուններ չասեմ... 

Բացահայտումս համարում եմ երջանկալի: Բավականին հաճելի է, երբ երգը խոսում է քեզ հետ կամ քո մասին հենց քո մայրենի լեզվով: 

Վերջում ուզում եմ հիշեցնել, որ եթե նույնիսկ ժամացույցները կանգնեն, սիրածդ երգի րոպեներով կարող ես դասից կամ աշխատանքից չուշանալ: Փորձված մեթոդ օրը չատելու համար:

Այսպիսով՝ վերջ:


յոգայի միջազգային օրը

հեյ էսօր՝ հունիսի 21-ը, ամառային արևադարձի օրը նաև մեր գալակտիկայում գոյություն ունեցող լավագույն երևույթներից մեկի՝ յոգայի միջազգային օրն է...