#SyuneciBlog
էս քաղաքում ինձ մենակ մի թող
շենքերը հետս չեն խոսում
ու չեն էլ լռում շենքերը
բամբասում են մեզնից...
իրար մոտեցրած դեմքերը
խոսում են տեսածից լսածից-
մի աղջիկ լացելով հեռացավ
մի տղա քաղաքից նեղացած
բանալին դռան մեջ պտտեց
ու թողեց. երևի չի գալու
մի ծերուկ տատիկին իր թաղեց
գնաց գերեզման սգալու
սպիտակ երիցուկներ առավ
ու ատեց մահին որ պառավ
իր սերը փախցրեց ու տարավ...
մի անշոր ու կեղտոտ խեղկատակ
երգում է թևի տակ ջութակը
լարերը պոկվել են արևից
երգում է գնացած օրերից
ու հիշում ոնց թողեց իր սիրուն
ու ասաց որ մի օր չի սիրում
ու պատմում թե հետո մոռացան
անցածը նորից միացան
ապրեցին երջանիկ օրերով
ժամերը լցնելով սիրելով
ու մի օր սահեցին ժամերը
ծերացավ իր ջահել արևը
աչքերը փակեց ժպիտով
ու գնաց մի աշխարհ
մի տաքուկ
իսկ ինքը ջութակը թևի տակ
սրտում սեր աչքերում թաց կարոտ
տարավ սպիտակ երիցուկ...
յոգայի միջազգային օրը
հեյ էսօր՝ հունիսի 21-ը, ամառային արևադարձի օրը նաև մեր գալակտիկայում գոյություն ունեցող լավագույն երևույթներից մեկի՝ յոգայի միջազգային օրն է...
-
Համալսարանական կյանքը, էդ կյանքում եղած դրական ու բացասական փոփոխությունները, ամեն օրը համեմված էին գլխացավերով՝ բժշկական ու սոցիալական։...
-
#SyuneciBlog Hi though the title is "Four days in UNWTO" it seems to me that the whole life of mine has began on the 1st of...
-
Ջիմը նախապատրաստվելու նման դեռ միջանցքից սկսել էր քանդել վերնաշապիկի կոճակները։ Ամեն կերպ փորձում էր չքրտնել, թե չէ ամեն ինչ ջուրն էր...