Syuneci's English blog

Syuneci's English blog → Sippin' && 'Hackin'

երեկ

#SyuneciBlog

քառակուսի աթոռը ճոճվում էր
հատակը հարթ չէր
քարոտ
ճոճվում էր աթոռը
ոտքերս շոշափեցին հատակը
ողջ մակերեսով
երևացին եղջերուները սայլակին լծված
սլանում էր սայլակը
անծայրածիր տափաստանով
մրսեցի
հատակը քաշեցի ուսերիս
ցուրտը անցավ
անցավ եղջերուների նման
ծուխը շատացավ ու կուլ տվեց ամենը
մթնեց
ձայները շատացան
երևացին երկնքից իջնող ափսեի լույսերը
աթոռը դեռ ճոճվում էր
ես չէի մրսում

արթնացա...

է

#SyuneciBlog


դու իրեն չես տեսնում, բայց ինքը կա...օդում է, կամ հենց ինքն է օդը...հենց առավոտյան կամ կեսօրին...երբ արթնանում ես, առաջինը իրեն ես շնչում...ծարավով քաշում, կլանում ես իրեն քո մեջ ու տանում քեզ հետ ուր էլ որ գնաս...երթուղայինում օդը հաճելի չի, ու դու թաշկինակով փակում ես քիթդ, որ էդ վատ օդը իրեն չխառնվի...դու պաշտպանում ես իրեն, որովհետև ինքը քոնն է, ներսումս է, ներսինդ է...
Առավոտվա սուրճիդ հետ ներս ես քաշում ծխախոտի ծուխն ու խառնում ներսդ, հետո հիշում ես, որ ինքը սիրում էր ծխախոտի ծուխը ու մի անգամ էլ ամբողջ ուժով լցնում ես թոքերդ՝ արդեն իր սիրած ծխով...
օրվա ընթացքում ինքը կանգնում է քո առաջ, պատասխանում բոլոր հարցերիդ, ու խնդիրներդ թվում են առավոտվա ծխախոտիդ մնացորդների նման փխրուն...
հետո, երբ նույն երթուղայինով արդեն տուն ես գալիս՝ թաշկինակով քիթդ փակած՝ իրեն պաշտպանելու համար, մի շիշ գարեջուրը կամ մի բաժակ գինին գրկում ես, իրեն թեյ ես լցնում ու....նորից ագահորեն ներս ես քաշում օդը, որովհետև օդը քոնն է, ու էլ ոչ մեկինը....


մի օր ծխի նման ու ծխի հետ ինքը հեռանում է քեզնից առանց թեյը խմելու ու քեզ մի քանի րոպե է պետք, որ հասկանաս, որ արդեն մենակ ես տանը: 


չլսվեց...

#SyuneciBlog


...հետո օրերը սահեցին
մաշեցին եղանակից եղանակ
աշունը եկավ պահեց իր
պատմությունը չոր տերևների տակ...

...մոլորված ձայները քամին բերեց
ու հանդիպեցին կանգառում դատարկ
կարոտը սպասումին անդարձ չներեց
բառերը լսվեցին պարզ ու հասարակ...

...ամեն մեղեդի մի օր է բերում
շարֆի պես ամուր փաթաթում վզիս
աշունը եկավ բախտս չի բերում
վերցրածդ կյանքս բերես, հետ տաս ինձ...

յոգայի միջազգային օրը

հեյ էսօր՝ հունիսի 21-ը, ամառային արևադարձի օրը նաև մեր գալակտիկայում գոյություն ունեցող լավագույն երևույթներից մեկի՝ յոգայի միջազգային օրն է...