հետոն
տենց բան լինում ա մենակ էն ժամանակ, երբ արդեն չկա․․․
չկա հնարվորություն էդ փողոցով քայլելու, էդ նստարանին նստելու, էդ անցորդներին նայելու, քննարկելու, քննադատելու․․․ էդ նկարների կողքով անցնելու, նկարիչներին ասելու՝ շատ գեղեցիկ նկարներ են․․․չէ, գեղեցիկ չէ, սիրուն, որովհետև էդ ամեն ինչը արվելա սիրով․․․ ուրեմն սիրուն են․․․․
չկա հնարավորություն նորից էն նույն սիրած նեղ մայթերով քայլելու, աշխատանքային օրվա հոգսերը գարեջրի կամ գինու բաժակի մեջ լցրած ու հոգիները տարբեր ու ամենատարբեր խոսակցություններով լցնող մարդկանց նայելու, սիրած տեղից սիրած սուրճը վերցնելու ու էդ սիրած տան մոտ մի քանի րոպե կանգնելու․․․
չկա հնարավորություն ամենօրյա ավտոբուսի սիրած վարորդի սիրած երգերը ու երաժշտությունը լսելու, վերջում շնորհակալություն ասելու ու իջնելու․․․
չկա հնարավորություն բողոքելու, թե ինչքան տխուր են քայլում մարդիկ, ինչքան անտարբեր, ինչքան են կեղտոտում քաղաքը, ինչքան չեն սիրում քո ամենասիրած փողոցն ու ամենասիրած շենքի բակը․․․
չկա հնարավորություն բանջարեղեն վաճառող ծյոծյային ամեն առավոտ բարի լույս ասելու համար ականջակալները մի պահ հանելու․․․
չկա հանարավորություն գրկելու․․․ընդհանրապես չկա հնարավորություն գրկելու․․․․
ու էդ բանը, որ լինումա մենակ էն ժամանակ, երբ արդեն չկա, հասարակ մարդիկ ինչ-որ չգիտեմ-երբ անվանել են մի քանի տառ ու հնչյուն իրար կողք դնելով։ անվանել են կարոտ։ Կ Ա Ր Ո Տ․․․
ու էդ ամեն ինչը դու զգում ես, երբ լինում ես արդեն նոր սենյակում, նոր երկնքի տակ․․․թող լինի սիրուն երկինք, սիրուն բակ, բանջարեղենի սիրուն խանութներ ու սիրուն փողոցներ՝ կանաչ փեղկերով տներով․․․ քո ամենասիրած կանաչ փեղկերով․․․ բայց դու զգում ես, որ հենց հիմա, գոնե մի քանի․․․մի տասներեք րոպեով կուզենայիր հայտնվել ամենասիրածդ բակում, ամենասիրած փողոց գնալու համար կնստեիր ամենօրյա ավտոբուսը, կլսեիր վարորդի սիրած երգերը ու հետո կգնեիր քո ամենասիրած սուրճը՝ ամենասիրած փողոցում քայլելու ու ամենասիրածդ քաղաքի աղմուկը լսելու համար։
հետո․․․հետո գալիս է հետոն․․․իսկ հետոն բավականին թաց է․․․ որովհետև կարոտը՝ էդ մի քանի տառանոց հորինված բառը հորինված չէ ու երբեք չոր չի լինում․․․
ականջակալներումհնչումէթավջութակ
դու իմը չեղար
լինելու ճամփին․․․
ես չեղա քոնը
չգտա չափն իմ
որ քո աշխարհում ես տեղավորվեմ
իբր համարենք՝ ես մեղավորն եմ․․․
դու իմը չեղար լինելու պահից
ինչպես խանութում մի բան գնելիս
դեռ չվճարած
դեռ չվայելած
գցում ես, կոտրում․․․
հետո վճարում տուգանքի պես բան,
ասենք՝ նույն գինը հենց ծաղկամանի,
որ ոչ մի անգամ ծաղկով չբուրեց,
ու քոնը չեղավ,
բայց վճարեցիր․․․․
թեկուզ տասը ցենտ․․․
ու պատմությունը,
որքան երկար է,
նույնքան անհեթեթ․․․
դու իմը չեղար․․․
իսկ քո աշխարհում,
ինձ տեղ չկար էլ․․․
լինելու ճամփին․․․
ես չեղա քոնը
չգտա չափն իմ
որ քո աշխարհում ես տեղավորվեմ
իբր համարենք՝ ես մեղավորն եմ․․․
դու իմը չեղար լինելու պահից
ինչպես խանութում մի բան գնելիս
դեռ չվճարած
դեռ չվայելած
գցում ես, կոտրում․․․
հետո վճարում տուգանքի պես բան,
ասենք՝ նույն գինը հենց ծաղկամանի,
որ ոչ մի անգամ ծաղկով չբուրեց,
ու քոնը չեղավ,
բայց վճարեցիր․․․․
թեկուզ տասը ցենտ․․․
ու պատմությունը,
որքան երկար է,
նույնքան անհեթեթ․․․
դու իմը չեղար․․․
իսկ քո աշխարհում,
ինձ տեղ չկար էլ․․․
Subscribe to:
Posts (Atom)
յոգայի միջազգային օրը
հեյ էսօր՝ հունիսի 21-ը, ամառային արևադարձի օրը նաև մեր գալակտիկայում գոյություն ունեցող լավագույն երևույթներից մեկի՝ յոգայի միջազգային օրն է...
-
Համալսարանական կյանքը, էդ կյանքում եղած դրական ու բացասական փոփոխությունները, ամեն օրը համեմված էին գլխացավերով՝ բժշկական ու սոցիալական։...
-
#SyuneciBlog Hi though the title is "Four days in UNWTO" it seems to me that the whole life of mine has began on the 1st of...
-
Ջիմը նախապատրաստվելու նման դեռ միջանցքից սկսել էր քանդել վերնաշապիկի կոճակները։ Ամեն կերպ փորձում էր չքրտնել, թե չէ ամեն ինչ ջուրն էր...