23.12.19

Կատվի կղզին

Որ նայում եք քարտեզին ու գտնում եք Իտալիան՝ շատերիս երազանքների երկիրը, իջեցրեք մատը հասարակածի ուղղությամբ ու Միջերկրականի մեջ Սիցիլիայի տակ մի հատ փոքր ցամաք կա։ Մալթան։
Մալթան էնքան տաք արև ու տաք ժողովուրդ ունի։ Իսկական ժպիտով մարդիկ։ Հատկապես վարորդները։ Բարձրանում ենք ավտոբուս՝ hi, have a nice drive. Տաքսի ենք վերցնում՝ hi, have a nice drive. Իջնելիս. ես՝ thank you, վարորդը՝ ciao. Իմ բոլոր հիմար հարցերին, որ ուղղակի տեղացիների հետ շփվելու նպատակին էին, կոկիկ պատասխաններ էին տալիս ու խնդրում, որ իմ ապահովության համար դռան մոտ չկանգնեմ։ Բայց քանի որ ոչ մի բան կատարյալ չի, արդարության համար նշեմ, որ ավտոբուսը առանց վարանելու կարա երթուղուց շեղվի։ Դրա համար tip՝ ինչքան էլ վստահ եք, որ ձեր ուզած ուղղության ավտոբուսն եք վերցրել, Google map-ը պատրաստ ունեցեք։
Տարեցներին զիջել ավտոբուսում։ էլ չլսեմ՝ եվրոպաներում տենց բաներ չկան։ կան։ կա անծանոթի հետ զրուցել՝ճանապարհը կարճեցնելու համար, կա ճանապարհ ցույց տալ ու կա չթույլատրված տեղով ճանապարհ անցնել (կարոտաաած)։
Կան խցանումներ։ Բայց չկան ազդանշաններ։ Կան լիքը ավտոբուսներ, բայց իրար չեն հրում։ Կան երթուղային քարտեր... Նախանձով եմ ասում, որովհետև դրանք ախր էնքան հարմար են...
Սիրուն ա Մալթան։ հին, սպիտակ շենքեր, գունավոր բալկոնչիկներ, արձաններ, աստիճաններ, նեղ փողոցներ... Կյանքով լի կյանք ու խաղաղություն կա էդ փողոցներում։ Փաբերում ու ակումբներում չեն ծխում, չեն գոռում, ռաբիս չկա։ 
Դե ծովը... Հազար գույնանի ծովը... Մեկ մեկ էնքան գիժ ու ալիքվող, որ հեռու մայթով քայլելիս էլ շրթունքներիդ աղի համն ես զգում։ 
Տարին սկսել էր Բրանդերբուրգյան դարպասների մոտ՝ գժանոց փարթիով ու հրավառությունով։ Ու մոտենում ա ավարտին խաղաղ ծովի մոտ։ Մեկ-մեկ ալիքվող ու ոտքերդ թրջող ծովի մոտ։ 
Ու հեսա պիտի հետ գնամ առօրյային, դրանից առաջ ասում եմ. Thank you, Malta. Ciao. 

8.12.19

3

ես քեզ չմոռացա, 
ոչ մի ծանր բան չընկավ գլխիս, 
ու ես զարմանում եմ 
ինչու եմ շարունակում պատշգամբների տակով քայլել․․․
ոչ մի դաշնամուր,  սառցաբեկոր թեկուզ
ու քեզ չմոռացա․
քանի՞ տարի անցավ 
տասնվեց թե ութ 
 լավ է դու էդ հաշվես․․․
ես քեզ չեմ մոռացել 
բայց չեմ հիշում արդեն, թե ինչից էր 
այտիդ փոսիկ ընկնում, 
ինչից էիր խնդում, 
ինչքան․․․
երբ էիր զարթնում քնից
ինչն էր հանում հունից, 
որ բարկացներ քեզ ու ձայնդ բարձրացներ 
չեմ հիշում
որ համարի երթուղայինն էր քեզ տանում տուն
որ կանգառից 
սուրճը դա՞ռն էիր խմում
խմել ե՞նք մենք սուրճ
չեմ հիշում
ութ էր թե տասնվեց․․․
դե․․․քանի տարի անցավ․․․
քեզ
ես
չմոռացա․․․

***

կիրակի առավոտ, ձմեռ,
մոխրագույն բաժակ, սուրճ,
եսերս՝
սեղանի շուրջ։
մեկը սիրում է ծուխ ու գոլորշի
մյուսն ուզում է ինքը որշել՝
երբ է արթնանում
ու ինչքան խմում,
մեկը խոսքի մեջ Կաֆկա է ցիտում,
մեկը լռում է խորհրդի նիստում,
ոչինչ չի ասում։
բայց էս բոլորին մի բան է կապում
ես եմ եսերս
ես եմ ներսերս
ես ու կիրակին,
մոխրագույն բաժակ
սուրճը՝ կրակին․․․

19.11.19

դեղատոմս

  Բժիշկը համակարգչի էկրանին շարում է անունս ու ազգանունս, տանը մնալու ու չաշխատելու մի քանի ամսաթիվ ու գրում է դեղատոմսս։ Լուրջ բան չկա, ասում է բժիշկը։ Շատ տարածված բողոքներ են, ասում է բժիշկը, երբ ես նկարագրում եմ, որ ինչ-որ պարան կա գլխիս շուրջ փաթաթված ու վզակոթիս մոտ անդեմ հրեշներ են նստած, սև են, քաշում են էդ պարանը ամենքը իր կողմ։ Ձեզ միքիչ հանգիստ է պետք,ասում է բժիշկը, երբ պատմում եմ, որ ականջներիս մեջ ամենավատ համերգներն են, ամենաչստացված ցույցերը, պահանջները, պայքարներն ու հեղափոխությունները։ Ուղղակի միքիչ սկսեք թեթև նայել ամեն ինչին, ավելացնում է բժիշկը, երբ ասում եմ, որ հոգնել եմ արդեն ամեն օր նույն ու ամենահիմար թեմաները կարդալուց ու պատասխան չգտնելուց։ որոշել ենք, որ ամենագլխավոր թեման էս պահին սեռի կողմորոշվածությունը կամ դեռ չկողմնորոշված լինելնա։ մի կենտրոնացեք, պատասխանումա բժիշկը, երբ ասում եմ, որ միակ տեղը, որ գտնում եմ ինձ ու իմ հանգիստը վերմակիս տակ կուչ եկած անվերջ փլեյլիստներ լսելնա, ոչ մեկին չնայել, չլսելնա, անունս չասելն ու մոռանալնա, աշխարհագրական դիրքին կարևորություն չտալնա։ Վերցնում եմ դեղատոմսն ու պատյանս գլխիս քաշած գնում եմ դեպի սենյակս, սողում եմ դռան տակից։ Բանալին կողպեքի մեջ պտտելն աղմկոտ կլիներ։ Վերարկուս ու կոշիկներս թողնում եմ միջանցքում։ Վերմակս քաշում եմ գլխիս ու չեն հետաքրքրում ինձ ձեր սեռային կողմորոշումները, ձեր լուրջ մեծական թեմաները, տեսլականները, աշխարհը, ճանապարհը, որ ընտրել եք ու մեզ էլ քարշ եք տալիս էդ ճանապարհով։ Դուք բարին եք, բարոն, իսկ կյանքն ու ազատությունն ընտրածները չարն են ու շեղված են բարոյականության ձեր նորմերից։ Դե դուք վեհ եք․․․
    
    

16.11.19

Perfect Saturday

You can't see attic floor houses in my favourite city. That's why I just gave up the idea of living in such a house. OK, let it be a dream, that never comes true. Now in this guest-city I have a house with attic floor. You can see the stars and clouds from the window of the bedroom. It depends when you think about the sky. And if you are a bit more dreamer than the normal ones, it is perfect...
We close the door with latch like the heroes of our favourite TV-show. This word "latch" once dying in the dictionaries has become every-day used one. We like closing the door with a latch. 
Now it's the perfect Saturday in our house. In our attic-floor-with-a-latch-clossed-door house. The thoughts that are always jealous about your peace of mind are away. There are our favourite songs in the air. And smell of the coffee mixed with these songs. And sunshine playing with the shades of the furniture. 
Our happiness lives in tiny thougths and deeds. Our headaches are because of killing the monsters or letting the alone. Never give up talking to the monsters of your head. Sometimes they are the ones who just make a cup of coffee and turn the best music on. Let them make a perfect Saturday for you.


11.11.19

մի դաստիարակեք երեխաներին

-ինչի՞ ես պոկել պայուսակս։ 
էս չտրված հարցի վրայով քայլել են տարիներ ու էդ տարիները ինձ բերել նստեցրել են էս աթոռին։ էդ օրվա աթոռներից շատ հեռու, էդ օրվա սովորածից շատ ավելի բարդ դասեր սովորեցնող աթոռին։ եթե միքիչ երկար քննարկվեր բուլինգի թեման (հայերեն-ը չգիտեմ, եթե գիտեք՝ direct, please), երևի կբարձրանայի աթոռի վրա ու կգոռայի՝ ինչի՞ ես պոկել պայուսակս։ փոխարենը հագնում եմ վերարկուս ու վերցնում եմ ժամանակի կոշիկները։ քայլում եմ բոլոր նստարանների վրայով, բարձրանում եմ տարիներն ու իջնում ժամանակի ճանապարհը։ մի շենքի վրա կարդում եմ դպրոցական տարիներ ու ներս եմ մտնում։ 
-ինչի՞ ես տխուր։
-Պայուսակս պոկվել է։ 
-Չի պոկվել, Լիլիթ, պոկել են։ Վեր կաց տեղիցդ ու հարցրու՝ ինչի՞ են պոկել։ Գոռա։ Խփիր։ Պահանջիր, թող բացատրեն՝ ինչի՞ են պոկել պայուսակդ։ Էդ պայուսակը քո համար են գնել։ Քոնն է։ Ինչո՞վ ես վաղը դասի գալու։ Մյուսը չես ուզում։ Սա ես ուզում։ Չլսեմ էլ՝ ես ախր իր նման չեմ։ 

Թեման փոխվեց։ Հիմա քերականություն ենք սովորում ու ես կոշիկներս ձեռքս բռնած հետ եմ գալիս։ Մինչև քերկանությանը վերադառնալը մի պահ հետ եմ նայում։ Լիլիթը ինքնավստահ ու հպարտ կանգնած ժպտում է։ 

Ու մինչև էս տառերն եմ շարում բոլգի պատերին, օդում Մեսչյան կա։ Ու Մեսչյանն ասում է, որ ժամանակն է սպիտակ թևերը կարելու, բերդի պարսպին մոտենալու ու ցատկելու ու ԹՔԱԾ թե ասում են՝ կջարդվես։ 

Մի դաստիարակեք ձեր երեխաներին։ Էս օրացույցներին գրված թվերը նշանակում են, որ հիմա միքիչ ավելի շատ դաստիարակված չլինելու ժամանակն է։ Հիմա դաստիարակված լինելը խեղճություն է։ Սովորեցրեք ձեր երեխաներին հարգել, բայց իրենց։ Սիրել, բայց իրենց։ Գնահատել, բայց իրենց։ Թող լինեն եսամոլ միքիչ էլ։ Թող լինեն եսասեր միքիչ էլ։ Թող լինեն ինքնակենտրոն։ Ինքնահաստատված։ Ինքնասիրահարված։ 

Ու գիտե՞ք՝ ինչի են էս բառերը հիմա բացասական ընկալում գտնում ձեր ինքնագիտակցությունում։ Ձեր պայուսակը երևի չեն պոկել։ 

3.11.19

հա, սիրահարվել եմ

չէ, տղայի չէ։ չէ, աղջկա էլ չէ։ Երևի կնոջ․․․ Լավ, ինչ խոսք, կարամ միքիչ պարզ արտահայտվեմ, ավելի տեղին կլինի սկսեմ նորից․․․
արձակուրդը Փարիզում։ 

Ունե՞ք սիրած քաղաքներ։ Հաստատ ունեք։ Էն ամենամեծ երազանքներից մեկը էդ քաղաքներում թափառելն ու նկարներ անելնա, քաղաքի ամենահայտնի ու ամենաանհայտ վայրերն ուսումնասիրելնա։ Փարիզը իմ ամենասիրած քաղաքը չէր։ Փարիզը իմ երազանքի քաղաքը չէր։ Ես Փարիզին չէի ձգտում։ Ամենապարզ սցենարների նման ստացվեց։ Պատահական։ Հապճեպ որոշում՝ լավ, Փարիզ կգնամ։ 

Նեղ փողոցներ, կինոյի աղջիկ, կամուրջներ․․․հազար անգամ կտրել-անցնել Սենան, հետ գալ, նայել անցնող նավերին, ձեռքով անել Էյֆելի կերտած հրաշքով հիացած ու քեզ հեչ բանի տեղ չդնող տուրիստներին ու կրուասանով կերակրել ուղղակի կողքդ նստած թռչուններին։ Մարդուց մարդամոտ։ 


Կանգնել էն նույն տեղում, որտեղ քո ամենասիրած դերասանուհին քո ամենասիրած կինոյի մեջ (սուտ, ամենասիրած ոչ մի բան էլ չի լինում) նայում էր ջրերին ու զարմանալ՝ մարդիկ ապրում են կյանքը։ Մի քանի շիշ գինի, մի քանի կտոր բագետ հաց, աշխարհը գրաված ֆրանսիական պանիր ու ստացվելա ամենասիրուն, ամենահամով պիկնիկը՝ Սենայի ափին, ընկերների հետ, խոտերին նստած ջրերին նայելով․․․ 

Երկար քայլելուց հետո անցնում ես պատմության փողոցներով, նստում ես Շոպենի շիրմաքարի դիմաց, ականջակալներում քո ամենասիրած նոտաներն են՝ Նոկտյուրնը, զարմանում ես ու հիանում, պատկերացնում թե ժամանակին քո քայլած փողոցներով ովքեր են քայլել, երևի հենց էդ նույն սրճարանում, որտեղ քեզ ֆրանսիացու տեղ դրած նախաճաշում էիր, հենց էդ սրճարանում մի օր․․․

էս զգացողությունների վրա մի քանի սանտիմետրանոց փոշի կա արդեն, անցել են ամիսներ։ Էսօր մի քանի քլիք արեցի էդ օրերի նկարների վրա։ Ոչ մի բան չի փոխվել։ Ես խորհուրդներ տալ չեմ սիրում։ Բայց եթե մի օր ձեզ հարցնեն, անպայման պատասխանեք՝ լավ, Փարիզ կգնամ․․․

25.10.19

Կարոտի քաղաքին

Երևի ամենասիրուն շենքերը Երևանինը չեն,
Երևի ամենամաքուր քաղաքը չի աշխարհում
Հա թեկուզ աղմուկը պետք եղածից շատա
Ագռավներն ավելի ու ավելի են շատանում
Երկինքները միշտ չի որ խորունկ են
Կարուսելները ոչ էդքան անվտանգ ու ճոխ
Նեղ փողոցների պակաս միշտ էլ կա
Խառը շենքեր են գլխներիս թափվող
Ամեն օր անկապ քանդվող ասֆալտ
Ազդանշաններ խցանումներում
Կանաչ շատ քիչ կա կաֆեներն են շատ
Ու կաֆեներում ծխում են...ծխում...
Կենտրոննա մենակ սիրուն "բարեկարգ"
Կենտրոնում ենք մենք զուտ կենտրոնանում
Ավտոբուսներում տեղ կա՞ որ նստենք
Վերջում միշտ էլ կա, լավ չենք խտանում։
Բայց Երևանը մեր չի նեղանում
Ծխող երկնքում թույն արևամուտ
Նույնիսկ քամու մեջ տերևների հետ
Պարող թղթերն են սիրուն ձևանում։
Սարյանի պուրակ, նկարող վրձին
Ու քարի վրա պապիկներ լանչող
Փաբերի մթում հավես երգեր կան
Բակում երեխեք խաղալու կանչող։
Լույսն էլ որ մարի, հույսը չի մարում
Ու սպասում ա քաղաքը հույսերով
Որ կլինենք մենք մի օր էնքան ջերմ
Ինչքան որ ինքնա մեր տաք հուշերում։

31.8.19

we don't need your education

Մենք միանգամից մի տասնըքանի կամ ավել տետր էինք առնում, որովհետև տունը չորս հոգի դպրոց գնացող կար, մենք էլ շուշուտ չէինք գնում քաղաք առևտրի... հետո անհամբեր սպասում էի, թե երբ ենք գրքերը ստանալու որ տենց միքիչ նույնիսկ վատ հոտով կազմերով կազմենք...էդ կազմերը ոչ մի տարի ճիշտ չէին չափսերով, մեկա պետք էր սկոտչով ամրացնել... Փայտից քանոնի վրա անպայման անուններս էինք գրում ու միշտ էլ գեշ էր ստացվում, բայց ջնջելու ձև չկար։ Ու համարյա միշտ օրագրի վրա անուն ազգանուն գրելուց թանաքը միքիչ շատ էր գալիս, դե գրիչը նոր էր, ու տենց... Հավես էր որ էդ օրը 10ոտ էր պետք դպրոցում լինել, ոչ թե 8։30, ու ամենահավեսն էն էր, երբ էդ օրը ուրբաթ էր...
Ֆսյո, էս տարի դասերս անելու եմ հենց ստացած, ոչ թե ունենալու նախորդ օրը, լուսանցք եմ պահելու միշտ, տետրը մինչև չվերջանա նորը չեմ վերցնելու ու էլի սին խոստումներ... տատիկ֊պապիկին այցելած ու էդ յոթ օրը մեկ ու կես էջ ճոխացրած ու ծաղկացրած շարադրություն գրելու վարպետությունը՝ վեհաճաճանչ ու փայլաթիթեղ (ֆոլգա էլի) բառերով...
Շատ խնդալուա...միշտ երեխեքից մեկի ծաղիկները, որ լենտը ամուր չէր լինում, փաթեթավորումից թափվում էին։ ։Դ
Ու էս ամեն ինչի ֆոնին, երբ էս լրիվ երեկ էր, էսօր էն միտքն ա վազելով անցնելուց ձեռքով անում, թե 2012֊2013 թվականին ծնվածները վաղը դպրոց են գնալու։ մի րոպե սպասի։ էդ թվին մենք համալսարան էինք ընդունվում։ Լավ չե՞ս... տենց էլ չկանգնեց խոսենք, գնաց...
Շնորհավոր սպիտակ բանծիկով, ֆիզիկայի օրենքներին չենթարկվող ու իրանցից չորս անգամ մեծ պայուսակ բռնող ճտեր... իսկ էն մարդկանց, որոնք տենց էլ ամառվանից բան չհասկացած, բայց երեխեքին հոգու խորքում կարոտած ու սիրով գնալու են, որ դիմավորեն էդ ճտերին, բարձրացնեն դպրոցի/կյանքի/ապագայի/նպատակների աստիճաններով, համբերություն, ուժ ու դասամիջոցներին կոֆե...

28.6.19

Էրեվան




որտեղ քեզ էլ ոչ մեկ չի սիրում
չի սպասում ոչ մի լուսացույց կանաչով
չի լսվում ոչ մի ձայն կանչող
գնալ առանց պատճառների ու ինչու
սպասել լուսացույցին կանաչող
ներս մտնել դռներից քաղաքի
ներս մտնել հյուրի պես, ուղղակի
տոմսարկղից թատրոնի տոմս վերցնել
սպասել վարագույրին, որ իջներ
խոնարհվեն դերերը քո առաջ
դու ծալես տոմսը նոր առած
որպես հուշ գրպանդ դու խցկես
ու գնաս նույն այգին շրջելու
հանդիպես դու նրան սրճելու
նայես վերևից քաղաքին
ես ում եմ թողնում քաղաքն իմ
իմը չէ ես հյուր եմ մի օրով
թող երգեմ քաղաքին մի օրոր
թող քնի մինչև ես ուրիշ մի օր
նորից գամ իմ քաղաք որպես հյուր․․



13.2.19

***

Գնացք, գնացքի պատուհանից շենքեր....
Ականջներումս ուղարկածդ երգն էր։
Թողել եմ տանս դուռը բաց։
Կատուս էսօր հաստատ սոված մնաց...
Գնում եմ ցրեմ մտքերս,
Գնում եմ՝ ուր տանեն ոտքերս։
Առանց հետքերը մաքրելու,
Առանց բարով մնա գրելու։
Ռելսերը սառել են, ցուրտ էր
Հանգի համար ասեմ՝ երկինքը լուրթ էր
Խաբեմ ուրեմն պիտի,
Կատուս լուրթ բառը չգիտի։
Գնում եմ խոսքերս գրպանս խցկած,
Ընթրիքին չսպասես, ես դրսում կուտեմ։
Գնում եմ, ոչ մի բան չգիտեմ։
Ափսոս, որ կատուս սոված մնաց։

Հարակատար

չափազանց
չափն անցած
զարմացած 
քար դարձած
քարացած
կարոտից
կապ որ ինձ
կապկպեց
քար որ ինձ
քարկոծեց
ջուր որ հոսեց ինձ
բառ որով խոսեցի
լին մի օր
պակասեց
ու բարին
չարացավ
հյուր մի նոր
հեռ․․․
մոռ․․․
ու
ա(ն)ցավ
չափազանց քարացած
համարյա քար դարձած
չափն անցա(ծ)․․․

շատ երևանյան

հէյ լավ կքնես, քանի որ երկար օրա լինելու.... այո, երկար, խառը, իրադարձաշատ ու անհոսանք կենտրոնի օր էր։ ու ուսանողական տարինրից մնացած սովորո...