Syuneci's English blog

Syuneci's English blog → Sippin' && 'Hackin'

դեղատոմս

  Բժիշկը համակարգչի էկրանին շարում է անունս ու ազգանունս, տանը մնալու ու չաշխատելու մի քանի ամսաթիվ ու գրում է դեղատոմսս։ Լուրջ բան չկա, ասում է բժիշկը։ Շատ տարածված բողոքներ են, ասում է բժիշկը, երբ ես նկարագրում եմ, որ ինչ-որ պարան կա գլխիս շուրջ փաթաթված ու վզակոթիս մոտ անդեմ հրեշներ են նստած, սև են, քաշում են էդ պարանը ամենքը իր կողմ։ Ձեզ միքիչ հանգիստ է պետք,ասում է բժիշկը, երբ պատմում եմ, որ ականջներիս մեջ ամենավատ համերգներն են, ամենաչստացված ցույցերը, պահանջները, պայքարներն ու հեղափոխությունները։ Ուղղակի միքիչ սկսեք թեթև նայել ամեն ինչին, ավելացնում է բժիշկը, երբ ասում եմ, որ հոգնել եմ արդեն ամեն օր նույն ու ամենահիմար թեմաները կարդալուց ու պատասխան չգտնելուց։ որոշել ենք, որ ամենագլխավոր թեման էս պահին սեռի կողմորոշվածությունը կամ դեռ չկողմնորոշված լինելնա։ մի կենտրոնացեք, պատասխանումա բժիշկը, երբ ասում եմ, որ միակ տեղը, որ գտնում եմ ինձ ու իմ հանգիստը վերմակիս տակ կուչ եկած անվերջ փլեյլիստներ լսելնա, ոչ մեկին չնայել, չլսելնա, անունս չասելն ու մոռանալնա, աշխարհագրական դիրքին կարևորություն չտալնա։ Վերցնում եմ դեղատոմսն ու պատյանս գլխիս քաշած գնում եմ դեպի սենյակս, սողում եմ դռան տակից։ Բանալին կողպեքի մեջ պտտելն աղմկոտ կլիներ։ Վերարկուս ու կոշիկներս թողնում եմ միջանցքում։ Վերմակս քաշում եմ գլխիս ու չեն հետաքրքրում ինձ ձեր սեռային կողմորոշումները, ձեր լուրջ մեծական թեմաները, տեսլականները, աշխարհը, ճանապարհը, որ ընտրել եք ու մեզ էլ քարշ եք տալիս էդ ճանապարհով։ Դուք բարին եք, բարոն, իսկ կյանքն ու ազատությունն ընտրածները չարն են ու շեղված են բարոյականության ձեր նորմերից։ Դե դուք վեհ եք․․․
    
    

Perfect Saturday

You can't see attic floor houses in my favourite city. That's why I just gave up the idea of living in such a house. OK, let it be a dream, that never comes true. Now in this guest-city I have a house with attic floor. You can see the stars and clouds from the window of the bedroom. It depends when you think about the sky. And if you are a bit more dreamer than the normal ones, it is perfect...
We close the door with latch like the heroes of our favourite TV-show. This word "latch" once dying in the dictionaries has become every-day used one. We like closing the door with a latch. 
Now it's the perfect Saturday in our house. In our attic-floor-with-a-latch-clossed-door house. The thoughts that are always jealous about your peace of mind are away. There are our favourite songs in the air. And smell of the coffee mixed with these songs. And sunshine playing with the shades of the furniture. 
Our happiness lives in tiny thougths and deeds. Our headaches are because of killing the monsters or letting the alone. Never give up talking to the monsters of your head. Sometimes they are the ones who just make a cup of coffee and turn the best music on. Let them make a perfect Saturday for you.


մի դաստիարակեք երեխաներին

-ինչի՞ ես պոկել պայուսակս։ 
էս չտրված հարցի վրայով քայլել են տարիներ ու էդ տարիները ինձ բերել նստեցրել են էս աթոռին։ էդ օրվա աթոռներից շատ հեռու, էդ օրվա սովորածից շատ ավելի բարդ դասեր սովորեցնող աթոռին։ եթե միքիչ երկար քննարկվեր բուլինգի թեման (հայերեն-ը չգիտեմ, եթե գիտեք՝ direct, please), երևի կբարձրանայի աթոռի վրա ու կգոռայի՝ ինչի՞ ես պոկել պայուսակս։ փոխարենը հագնում եմ վերարկուս ու վերցնում եմ ժամանակի կոշիկները։ քայլում եմ բոլոր նստարանների վրայով, բարձրանում եմ տարիներն ու իջնում ժամանակի ճանապարհը։ մի շենքի վրա կարդում եմ դպրոցական տարիներ ու ներս եմ մտնում։ 
-ինչի՞ ես տխուր։
-Պայուսակս պոկվել է։ 
-Չի պոկվել, Լիլիթ, պոկել են։ Վեր կաց տեղիցդ ու հարցրու՝ ինչի՞ են պոկել։ Գոռա։ Խփիր։ Պահանջիր, թող բացատրեն՝ ինչի՞ են պոկել պայուսակդ։ Էդ պայուսակը քո համար են գնել։ Քոնն է։ Ինչո՞վ ես վաղը դասի գալու։ Մյուսը չես ուզում։ Սա ես ուզում։ Չլսեմ էլ՝ ես ախր իր նման չեմ։ 

Թեման փոխվեց։ Հիմա քերականություն ենք սովորում ու ես կոշիկներս ձեռքս բռնած հետ եմ գալիս։ Մինչև քերկանությանը վերադառնալը մի պահ հետ եմ նայում։ Լիլիթը ինքնավստահ ու հպարտ կանգնած ժպտում է։ 

Ու մինչև էս տառերն եմ շարում բոլգի պատերին, օդում Մեսչյան կա։ Ու Մեսչյանն ասում է, որ ժամանակն է սպիտակ թևերը կարելու, բերդի պարսպին մոտենալու ու ցատկելու ու ԹՔԱԾ թե ասում են՝ կջարդվես։ 

Մի դաստիարակեք ձեր երեխաներին։ Էս օրացույցներին գրված թվերը նշանակում են, որ հիմա միքիչ ավելի շատ դաստիարակված չլինելու ժամանակն է։ Հիմա դաստիարակված լինելը խեղճություն է։ Սովորեցրեք ձեր երեխաներին հարգել, բայց իրենց։ Սիրել, բայց իրենց։ Գնահատել, բայց իրենց։ Թող լինեն եսամոլ միքիչ էլ։ Թող լինեն եսասեր միքիչ էլ։ Թող լինեն ինքնակենտրոն։ Ինքնահաստատված։ Ինքնասիրահարված։ 

Ու գիտե՞ք՝ ինչի են էս բառերը հիմա բացասական ընկալում գտնում ձեր ինքնագիտակցությունում։ Ձեր պայուսակը երևի չեն պոկել։ 

հա, սիրահարվել եմ

չէ, տղայի չէ։ չէ, աղջկա էլ չէ։ Երևի կնոջ․․․ Լավ, ինչ խոսք, կարամ միքիչ պարզ արտահայտվեմ, ավելի տեղին կլինի սկսեմ նորից․․․
արձակուրդը Փարիզում։ 

Ունե՞ք սիրած քաղաքներ։ Հաստատ ունեք։ Էն ամենամեծ երազանքներից մեկը էդ քաղաքներում թափառելն ու նկարներ անելնա, քաղաքի ամենահայտնի ու ամենաանհայտ վայրերն ուսումնասիրելնա։ Փարիզը իմ ամենասիրած քաղաքը չէր։ Փարիզը իմ երազանքի քաղաքը չէր։ Ես Փարիզին չէի ձգտում։ Ամենապարզ սցենարների նման ստացվեց։ Պատահական։ Հապճեպ որոշում՝ լավ, Փարիզ կգնամ։ 

Նեղ փողոցներ, կինոյի աղջիկ, կամուրջներ․․․հազար անգամ կտրել-անցնել Սենան, հետ գալ, նայել անցնող նավերին, ձեռքով անել Էյֆելի կերտած հրաշքով հիացած ու քեզ հեչ բանի տեղ չդնող տուրիստներին ու կրուասանով կերակրել ուղղակի կողքդ նստած թռչուններին։ Մարդուց մարդամոտ։ 


Կանգնել էն նույն տեղում, որտեղ քո ամենասիրած դերասանուհին քո ամենասիրած կինոյի մեջ (սուտ, ամենասիրած ոչ մի բան էլ չի լինում) նայում էր ջրերին ու զարմանալ՝ մարդիկ ապրում են կյանքը։ Մի քանի շիշ գինի, մի քանի կտոր բագետ հաց, աշխարհը գրաված ֆրանսիական պանիր ու ստացվելա ամենասիրուն, ամենահամով պիկնիկը՝ Սենայի ափին, ընկերների հետ, խոտերին նստած ջրերին նայելով․․․ 

Երկար քայլելուց հետո անցնում ես պատմության փողոցներով, նստում ես Շոպենի շիրմաքարի դիմաց, ականջակալներում քո ամենասիրած նոտաներն են՝ Նոկտյուրնը, զարմանում ես ու հիանում, պատկերացնում թե ժամանակին քո քայլած փողոցներով ովքեր են քայլել, երևի հենց էդ նույն սրճարանում, որտեղ քեզ ֆրանսիացու տեղ դրած նախաճաշում էիր, հենց էդ սրճարանում մի օր․․․

էս զգացողությունների վրա մի քանի սանտիմետրանոց փոշի կա արդեն, անցել են ամիսներ։ Էսօր մի քանի քլիք արեցի էդ օրերի նկարների վրա։ Ոչ մի բան չի փոխվել։ Ես խորհուրդներ տալ չեմ սիրում։ Բայց եթե մի օր ձեզ հարցնեն, անպայման պատասխանեք՝ լավ, Փարիզ կգնամ․․․

յոգայի միջազգային օրը

հեյ էսօր՝ հունիսի 21-ը, ամառային արևադարձի օրը նաև մեր գալակտիկայում գոյություն ունեցող լավագույն երևույթներից մեկի՝ յոգայի միջազգային օրն է...