Syuneci's English blog

Syuneci's English blog → Sippin' && 'Hackin'

Կատվի կղզին

Որ նայում եք քարտեզին ու գտնում եք Իտալիան՝ շատերիս երազանքների երկիրը, իջեցրեք մատը հասարակածի ուղղությամբ ու Միջերկրականի մեջ Սիցիլիայի տակ մի հատ փոքր ցամաք կա։ Մալթան։
Մալթան էնքան տաք արև ու տաք ժողովուրդ ունի։ Իսկական ժպիտով մարդիկ։ Հատկապես վարորդները։ Բարձրանում ենք ավտոբուս՝ hi, have a nice drive. Տաքսի ենք վերցնում՝ hi, have a nice drive. Իջնելիս. ես՝ thank you, վարորդը՝ ciao. Իմ բոլոր հիմար հարցերին, որ ուղղակի տեղացիների հետ շփվելու նպատակին էին, կոկիկ պատասխաններ էին տալիս ու խնդրում, որ իմ ապահովության համար դռան մոտ չկանգնեմ։ Բայց քանի որ ոչ մի բան կատարյալ չի, արդարության համար նշեմ, որ ավտոբուսը առանց վարանելու կարա երթուղուց շեղվի։ Դրա համար tip՝ ինչքան էլ վստահ եք, որ ձեր ուզած ուղղության ավտոբուսն եք վերցրել, Google map-ը պատրաստ ունեցեք։
Տարեցներին զիջել ավտոբուսում։ էլ չլսեմ՝ եվրոպաներում տենց բաներ չկան։ կան։ կա անծանոթի հետ զրուցել՝ճանապարհը կարճեցնելու համար, կա ճանապարհ ցույց տալ ու կա չթույլատրված տեղով ճանապարհ անցնել (կարոտաաած)։
Կան խցանումներ։ Բայց չկան ազդանշաններ։ Կան լիքը ավտոբուսներ, բայց իրար չեն հրում։ Կան երթուղային քարտեր... Նախանձով եմ ասում, որովհետև դրանք ախր էնքան հարմար են...
Սիրուն ա Մալթան։ հին, սպիտակ շենքեր, գունավոր բալկոնչիկներ, արձաններ, աստիճաններ, նեղ փողոցներ... Կյանքով լի կյանք ու խաղաղություն կա էդ փողոցներում։ Փաբերում ու ակումբներում չեն ծխում, չեն գոռում, ռաբիս չկա։ 
Դե ծովը... Հազար գույնանի ծովը... Մեկ մեկ էնքան գիժ ու ալիքվող, որ հեռու մայթով քայլելիս էլ շրթունքներիդ աղի համն ես զգում։ 
Տարին սկսել էր Բրանդերբուրգյան դարպասների մոտ՝ գժանոց փարթիով ու հրավառությունով։ Ու մոտենում ա ավարտին խաղաղ ծովի մոտ։ Մեկ-մեկ ալիքվող ու ոտքերդ թրջող ծովի մոտ։ 
Ու հեսա պիտի հետ գնամ առօրյային, դրանից առաջ ասում եմ. Thank you, Malta. Ciao. 

3

ես քեզ չմոռացա, 
ոչ մի ծանր բան չընկավ գլխիս, 
ու ես զարմանում եմ 
ինչու եմ շարունակում պատշգամբների տակով քայլել․․․
ոչ մի դաշնամուր,  սառցաբեկոր թեկուզ
ու քեզ չմոռացա․
քանի՞ տարի անցավ 
տասնվեց թե ութ 
 լավ է դու էդ հաշվես․․․
ես քեզ չեմ մոռացել 
բայց չեմ հիշում արդեն, թե ինչից էր 
այտիդ փոսիկ ընկնում, 
ինչից էիր խնդում, 
ինչքան․․․
երբ էիր զարթնում քնից
ինչն էր հանում հունից, 
որ բարկացներ քեզ ու ձայնդ բարձրացներ 
չեմ հիշում
որ համարի երթուղայինն էր քեզ տանում տուն
որ կանգառից 
սուրճը դա՞ռն էիր խմում
խմել ե՞նք մենք սուրճ
չեմ հիշում
ութ էր թե տասնվեց․․․
դե․․․քանի տարի անցավ․․․
քեզ
ես
չմոռացա․․․

***

կիրակի առավոտ, ձմեռ,
մոխրագույն բաժակ, սուրճ,
եսերս՝
սեղանի շուրջ։
մեկը սիրում է ծուխ ու գոլորշի
մյուսն ուզում է ինքը որշել՝
երբ է արթնանում
ու ինչքան խմում,
մեկը խոսքի մեջ Կաֆկա է ցիտում,
մեկը լռում է խորհրդի նիստում,
ոչինչ չի ասում։
բայց էս բոլորին մի բան է կապում
ես եմ եսերս
ես եմ ներսերս
ես ու կիրակին,
մոխրագույն բաժակ
սուրճը՝ կրակին․․․

յոգայի միջազգային օրը

հեյ էսօր՝ հունիսի 21-ը, ամառային արևադարձի օրը նաև մեր գալակտիկայում գոյություն ունեցող լավագույն երևույթներից մեկի՝ յոգայի միջազգային օրն է...