12.2.20

կմեռնեի, եթե չասեի

ասումա՝ մեր տարբերությունն էնա, որ ես լռելով եմ էներգիա ստանում ու վերականգնվում, դու՝ խոսելով ու հաղորդակցվելով։ ճիշտա ասում։ գոնե իմ մասով։ 
քուրս պատմումա, որ փոքր ժամանակ (յեեյ, արդեն մեծ ենք) մի օր էնքան եմ խոսել, որ խնդրելա գոնե մի րոպե լռեմ, եթե իհարկե հնարավորա՝
-Լիլ, կարաս մի րոպե սուս անես, գոնե մի րոպե․․․
-քուրիկ, քուրիկ, եթե չխոսեմ, կմեռնեմ․․․

քսանմեկերորդ դարի առաջին տասնամյակի վերջերում երկու բառ-արտահայտություն-հասկացություն շատ ժամանակակից դարձան, էնքան, որ կարելիա ասել՝ մոդա են․ ինտրովերտ, էքստրովերտ։ 

ինտրովերտները փակ դռներն են, ինտրովերտները՝ բաց պատշգամբները։ 

ես չգիտեմ ինչքանով են էս սահմանազատումները իրական ու ռացիոնալ, ինչքանով են նկարագրում մարդու տեսակը, ինչքանով են բնութագրում մեր աշխարհընկալումները, ինչևէ մի բան հաստատա՝ հարյուրտոկոսանոց չեն։ այսինքն՝ չկա դուռ, որ չբացվի ու չկա պատշգամբ, որ չցանկանա տեղումներից խուսափելու համար ծածկ ունենալ։ մագլների լեզվով ասած՝ մի բանա հաստատ՝ որ ոչ մի բան հաստատ չի, բայց էդ էլ հաստատ չի։ 

այնուամենայնիվ, մի քանի շաբաթվա վազքից, գժանոցից, վերուվարից հետո մի պահ ինձ զգացի մարաթոնի վերջում։ էն որ կարաս ընկնես գետնին ու շունչ քաշես։ ու խնդիրն էնա, որ ոչ մի արտասովոր բան չէր եղել։ զգացի, որ ուզում եմ դեպի տուն ճանապարհը միքիչ երկարի, ցուրտը էնքան էլ ցուրտ չէր ու մութը էդքան էլ մութ չէր։ զգացի, որ ինչ-որ թեթևություն կա ու ոնց որ տեղ հասած լինեմ։ 

ուղեղս փորփրելուց հետո հասկացա, որ էդ օրը ես ուղղակի զրուցել էի։ :) 

ուրեմն ճիշտա ասում՝ ինձ էներգիա տալու համար խոսելա պետք։ ինձ պետքա տալ բարդ իրավիճակ ու պարապ ականջներ, որ կլսեն, որ կքննարկեն, հումորներ կանեն ու կհասկանան։ 
ինձ պետքա խոսել, որովհետև ոնց ասել եմ էդ փոքր ժամանակ՝ եթե չխոսեմ, կմեռնեմ։ 


No comments:

Post a Comment

աշխատաՇՈՒԿԱ

հեյ  մի ամիս ա, ինչ կազմակերպությունը մեծացնելու նպատակով գերմաներենի մասնագետներ ենք  փնտրում ։ ինչպես ցանկացած նորմալ մարդ, առաջին բանը որ...