18.2.20

վեր(ք)ադարձ

էդ օրը անձրև էր գալիս, ու մենք նստել էինք սրճարանի անկյունում, պատուհանի մոտ։ երեկո էր։ անձրևի կաթիլները շատ լավ էին երևում քաղաքային լույսերի տակ։ քեզ նայելու համարձակություն ու իմաստ չկար։ նայում էի անձրևի կաթիլներին ու մտածում, թե քանի անձրևանոց թրջվեց էդ օրը։ Չսիրեցի էդ քաղաքը։ Քո քաղաքը երբեք իմը չդարձավ։ Քաղաքը թաց էր, անձրևոտ էր, ամպամած էր, մութ էր, անզգա էր ու անսիրտ։ Ես սկսել էի նմանակել քո քաղաքին։ Բարկությունից։ Ծամածռվելու նման։ Ես էլ էի անզգա ու անսիրտ։ Էնքան անսիրտ, որ գնալուց առաջ համաձայնել էի նստել քաղաքի ամենահիմար սրճարանի փայտե աթոռներին ու չնայած ուշ ժամին՝ ինչ-որ վերամբարձ անունով սուրճ էի պատվիրել։ Չէի թողնելու վճարեիր։ Դու գիտեիր էդ ու արդեն արել էիր արդեն ընդհանրապես չծիծաղալու հումորդ՝ Գերմանիայում գերմանական ենք վճարում․․․
Հա, ամենքս վճարում ենք մեր վերցրածի համար։ Ոնց ես հիմա վճարում եմ մի քանի անգամ թողած ու գնացածների համար, ու հիմա էլ գնում եմ, որ մի օր էլ սրա համար վճարեմ։ Դու էլ երևի մի օր թողել-գնացել ես (քո մասին շատ բան չգիտեմ, դու շատ լավ ես հարցեր գտնում, բայց երբեք չես պատասխանում հարցերին)։ Հիմա էլ երևի քո վճարելու օրն էր։ Քեզնից գնում էին։ 
Շատ արհամարհական եմ վերաբերվում սուրճին ու կողքին դրած շատ փոքր թխվածքաբլիթին։ Իսկապես համոզված եմ, որ էդ ամենահիշվող սուրճն ու բլիթը չեն։ Մի տեսակ գիտեմ, որ շատ ավելի լավ եղանակով սուրճեր են գալիս դեպի ինձ ու ես գնում եմ էդ լավ եղանակի հետևից։ 
Ես սիրած քաղաք ունեմ արդեն, կներես։ Ես ունեմ սիրած սրճարաններ։ Ես ունեմ սիրած պատուհաններ, որոնցից դուրս ցանկացած եղանակ հաճելի ա։ Ես գնում եմ դեպի էդ սիրած քաղաքի փողոցները։ Կներես, որ ամենասկզբում համաձայնեցի սուրճ խմել էդ սրճարանում։ Գոնե մի բան լավ էր՝ էս քաղաքի սրճարաններում չեն ծխում։ Մի օր էլ սիրածս քաղաքը անծուխ կդառնա։ Դրա համար երևի ես արդեն գնամ․․․ 
Հարցական նայում ես, բայց ես չունեմ ոչ մի պատասխան։ Աջ ուսս շատ անտարբեր բարձրացնում եմ ու նորից դնում տեղը։ Չգիտեմ։ Էս պահին ես ոչ մի բան չգիտեմ։ 

No comments:

Post a Comment

աշխատաՇՈՒԿԱ

հեյ  մի ամիս ա, ինչ կազմակերպությունը մեծացնելու նպատակով գերմաներենի մասնագետներ ենք  փնտրում ։ ինչպես ցանկացած նորմալ մարդ, առաջին բանը որ...