Syuneci's English blog

Syuneci's English blog → Sippin' && 'Hackin'

միքիչ էլ մնա "länger bleiben" AnnenMayKantereit

մի քանի օր առաջ կասկադը էսքան տարիների ընթացքում ամենասիրունն էր։ ու էդ պահին միացավ AnnenMayKantereit-ի էս երգը, ու որոշեցի, որ պետք է անպայման թարգմանել։

«հաջորդ գնացքին դեռ մի ժամ կա
բեր մարդա մի հատ էլ խմենք
հա, ես էլ պիտի շուտ զարթնեմ վաղը
էդ գնալու պատճառ չի հեչ

մեկա չեմ ուզում էս անձրևին տուն գնալ
մի հատ դուրս նայի՝ ինչա կատարվում
իմ մնալու պատճառը քո գնալունից լավնա

գիտես ինչ
դու պարտավոր չես
բայց կարող էիր էլի
մի փոքր ավել
մի քիչ էլ մնալ

չես ուզում միքիչ էլ մնալ
խնդիր չկա, լուրջ
չես ուզում միքիչ էլ մնալ
ինչի՞ ես ուզում հենց հիմա է գնալ


չես ուզում միքիչ էլ մնալ
խնդիր չկա, լուրջ եմ ասում․․․

գնա՞մ արագ ներքևի խանութից
մեզ մի շիշ էժան գինի բերեմ
երկուսով կխմենք
պատուհանի մոտ կծխենք

բայց պիտի աղմուկ չանենք
թե չէ ռումմեյթս կզարթնի
ու ինքն էլ խմել կուզի

իսկ դու ամբողջ ընթացքում՝ գնամ հա գնամ
իբր նորմալա
բայց քո գնալը երբեք էլ նորմալ չի

չես ուզում միքիչ էլ մնալ
խնդիր չկա, լուրջ
չես ուզում միքիչ էլ մնալ
ինչի՞ ես ուզում հենց հիմա է գնալ


չես ուզում միքիչ էլ մնալ
խնդիր չկա, լուրջ եմ ասում․․․»


նորություններ

հեյ


մի տեսակ կարոտել եմ քեզ, գիտե՞ս։ շատ խառը շրջանա ու չեմ հասցնում հետդ նորմալ շփվել։ մի շատ կարևոր բան եղավ, որի մասին ուզում եմ անպայման պատմել քեզ։ 


հիշում ե՞ս ինչքան սիրուն ու խաղաղ էր համացանցը սրանից մոտ ինը-տասը տարի առաջ։ մի քիչ առաջ Գոհարի հետ խոսում էինք, որ ինչ-որ բլոգներում ու ֆորումներ էինք ակտիվ, հետաքրքիր ֆան ակումբներ էինք ստեղծում, քննարկումներ անում, խոսում ամեն ինչից բացի քաղաքականությունից ու չէինք տեսնում թիրախավորված գովազդներ։ 

հիմա ամեն ինչ շատ ավելի այլ ա ու շատ ավելի վատ հիմնականում։ դեռ 2012-ին, երբ առաջին անգամ գրանցվեցի ֆեյսբուքում, ստեղծել էի  «Ես կարդում եմ, իսկ դու՞» անունով էջ: Կազմակերպում էի խաղեր, գրքերի քննարկումներ․․․ մինչև մի օր նոր նշանակված ադմիններից մեկը ուղղակի «գողացավ» էջը ու ․․․ վաճառեց։ դե քիչ հետևորդներ չունեի, էդ թվերի համար 14,000 հետևորդը նույնիսկ շատ էր ու մարդը կարողացավ իմ ամիսների աշխատանքը վաճառել։ ամենահետաքրքիրն էն էր, որ երբ տեղափոխվեցի Երևան ապրելու, պարզվեց, որ հենց մեր հարևանի տղան էր գնել էջը, հա, հազար դրամով ։Դ աշխարհը այ էդքան փոքրա։ 

հիմա ֆեյսբուքում բացի բողոքից ու կեղծ լուրերից, բացի գովազդներից ու մեկնաբանություններում դրված գումարածի նշաններից բան չեք գտնի։ դեռ կան մի քանի չհուսահատվածներ, որ հետաքրքիր նյութեր են գրում, սիրուն նկարներ հրապարակում, բայց կներեք, ես հավես չունեմ էդքան սքրոլ անելու, որ մի նորմալ նյութ կարդամ։ ես ջնջեցի ֆեյսբուքի հաշիվս մեկ շաբաթ առաջ։ էնտեղ ինը տարվա պատմություն կար, նկարներ, նյութեր, որ էլ ոչ մի տեղ չունեմ։ մի վայրկյան էլ չմտածեցի ջնջելուց առաջ։ իսկ ավեի շուտ չէի ապաակտիվացնում, քանի որ SMM: ըհմ, ես՝ գովազդներից էդքան բողոքողս, գովազդների էի միացնում ու SMM անում։ դե բոլորս ենք էդպիսին, չէ՞ 

ինչևէ, հիմա չունեմ ֆեյսբուք հաշիվ, ունեմ տելեգրամ (
@timetopoetry), եթե ինձ կարոտես, ունեմ էլ փոստ ու հա՝ բլոգ, եթե մտքերս հետաքրքիր են։ գրի, խոսենք։ ես էլ քեզ եմ կարոտում։ 

հոգ տար քո մասին 

տխուր լուրեր

հեյ

 էս վերջերս մի տեսակ բացասական նոտաներ կան մեր զրույցներում, բայց կներես, այլ կերպ չեմ կարողանում։

երեկ գնացել էինք Հայաստան֊Գերմանիա ֆուտբոլային խաղը մարզադաշտում նայելու։ միանգամից երեք ու ավել հիասթափություններ ապրեցի։

դե խաղի ժամանակ, երբ հույզերը տեղի են տալիս, չես կարողանում կառավարել քեզ ու կանգնած ես մնում՝ մոռանալով, որ խանգարում ես ետևի շարքերում նստածներին։ մենք էլ էինք խաղով տարված ու կանգնած էինք մնացել։ հետևից լսում եմ՝ արա, նստի ։/ 

դիմացի շարքից մեկը՝ էլի մեր նման հուզված մեկը, ոտքի վրա էր մնացել ու խանգարում էր․ ես՝ որ խնդրեմ, կնստե՞ք․․․կներեք իհարկե։ նա՝ քուրս, ախր նստելա՞ լինում, ըհըն, տես՝ նստեցի, ինչ եղավ (էդ պահին Գերմանիան խփեց հերթական գոլը)։

խաղից հետո նստարաններն ու հատակը չէին երևում, քանի որ ամբողջը արևածաղկի մնացորդներ, չիպսի տուփեր, հյութի բաժակներ էին․․․ մենք արևածաղիկ չէինք կերել, բայց մեր ոտքերի տակ էլ մաքուր չէր։ 

ու էս բոլոր մարդիկ՝ դիմացինին արա֊ով դիմողները, անծանոթ աղջկան քուրս֊ով դիմողները, աղբը թափողները, խաղի ընթացքում գոռում էին՝ Հա֊յաս֊տան, Հա֊յաս֊տան․․․

տխրում եմ, իհարկե, տխրում եմ։ չենք սիրում մեր երկիրը ոչ մի ձևով, մենք շատ լավ պահանջում ենք, շատ լավ բողոքում ենք, որ կառավարությունը չի անում մեր ուզածները, որ մի օրում մեր բոլոր երազանքները չեն իրականանում, բայց մեր գցած թուղթը չենք վերցնում, չգիտենք հարգել ո՛չ մեզ, ո՛չ դիմացինին։ 

ես գիտեմ, որ ոչ մի նորություն հենց հիմա չասացի, գիտեմ, որ դու էլ ես էսքանը տեսել, զգացել, ջղայնացել, համոզված եմ, որ դու էդպես չես վարվում։ ու երեկվանից հետո ոչ էլ նեղվում եմ, որ ֆուտբոլ խաղալ չգիտենք։ մեզ մոտ ամենապարզ՝ գցածը վերցնելու մշակույթը դեռ չի ձևավորվել է․․․․ 

Անդրանիկը մի լուծում առաջարկեց․ քանի որ տոմսը գնելիս անձնական տվյալներ ենք լրացնում, մարդիկ կարող են տուգանվել, եթե իրենցից հետո իրենց նստած տեղը մաքուր չլինի։ իսկ ես՝ հայի տեսակից անտանելի հիասթափված պատասխանեցի՝ է կողքինի աթոռի տակ կլցնեն, հայ են չէ՞․․․

հոգ տար քո մասին

աշխատաՇՈՒԿԱ

հեյ

 մի ամիս ա, ինչ կազմակերպությունը մեծացնելու նպատակով գերմաներենի մասնագետներ ենք փնտրում։ ինչպես ցանկացած նորմալ մարդ, առաջին բանը որ արեցինք, stuff.am֊ում հայտարարություն դնելն էր։ էն մասին չեմ խոսում, որ մարդիկ հիմնականում չեն գնահատում իրենց կարողություններն ու ինչ մակարդակի CV ասես չստացանք, ինչ հիասթափություններ ապրեցինք հարցազրույցների ընթացքում, ու էդ ամեն ինչի արդյունքում, հասկանալով, որ շատերը մոռանում են ուշադրություն դարձնել ինքնակենսագրականներին, հարցազրույցներին պատրաստվելուն, գրեցի մի բլոգ, որն ինչ֊որ չափով կօգնի քայլել ժամանակին համընթաց։

 էսօր մի ուրիշ հիասթափություն ունեմ․ ուրեմն աշխատանքի հայտարարություններ ֆեյսբուքում։ հայ ազգը աշխատանք է փնտրում և առաջարկում ֆեյսբուքում։ հայտարարություններն էլ՝ օնլայն աշխատողներ են պետք, ով հետաքրքրված ա թող + դնի։ 

ես նախ փորձեցի միքիչ գրագետ մոտեցում ցույց տալ, կիսվեցի սթաֆի մեր հայտարարությունով, սակայն չստացա ոչ մի արձագանք։ այսօր ես վարվեցի ինչպես իսկական ֆեյսբուքահայ․ 

եթե տեսնում եք, տասից ավելի մեկնաբանություններ եղան, նամակներ ստացա։ ինչու՞։ ժողովուրդ գիտե՞ք արդեն որ ժամանակներում ենք․ մարդիկ կազմակերպություններ են հիմնում, գործընկերներ են գտնում բարերում հանդիպելով, կոկտեյլ խմելիս․․․ մենք դեռ գումարածի նշան ենք դնում, քանի որ աշխատանք ենք ուզում։ մարդիկ պորտֆոլիոներ են կազմում, մենք ինքնակենսագրական գրել ենք սովորում, մարդիկ աշխատանքի հայտարարությունները գրում են անգլերեն, մենք՝ լատինատառ հայերենով։ ես չեմ տեղադրի այստեղ տեսածս «հայտարարությունները»։ բայց իսկապես շատ եմ տխրում, որ մենք չենք քայլում աշխարհի հետ։ մենք քայլում ենք աշխարհից հետ։ 

ու մի օր, երբ մեկը նորմալ ինքնակենսագրական ու նորմալ մեյլ ա պահանջում աշխատանքի համար, կարծում ենք՝ դա ձևական է ու կարևորը մարդու որակներն են՝ չմտածելով, որ ամենակարևոր որակն այս պահին update լինելն է։ 

ու հա, իսկապես գործ կա, բարելավեք ձեր որակները, եղեք ժամանակի մարդ․․․

հոգ տար քո մասին



օ՜ֆ֊line

հեյ

ունենալով այս բլոգը արդեն հինգ տարի և ավել, հաճախ նույնիսկ նրա մասին մոռանալով՝ ես չեմ սիրում տեխնոլոգիաները, երբեմն նույնիսկ ատում եմ ու համոզված եմ, որ դրանք չարիք են մեր դարաշրջանի հոմո սափիենսի համար։ ես չեմ սիրում համացանցն ու գաջեթները, երբ երեկոյան ընթրիքից հետո ես իմ համակարգիչն եմ բացում ու միացնում ականջակալներս, մաման, պապան, Մետաքսն ու Լեռը իրենց հեռախոսների ու լափթոփի առաջ են ու տան լռությունը միայն խախտվում է մեկ֊մեկ սրա֊նրա սթորիների ձայներից կամ ինչ֊որ քաղաքական հոլովակների ձայներից, որը հիմնականում միացնում ա պապան։ ես չեմ սիրում համացանցն ու գաջեթները, երբ Անդրանիկի խելացի ժամացույցը ամեն վայրկյան ծընգծընգում ա, ու խոսակցությունը մի պահ դադարում ա։ ես չեմ սիրում տեխնոլոգիաներն այն ժամանակ, երբ լսում եմ, որ հենց նոր դուրս եկած մի սերիալում նկարագրված խաղերին զոհ են գնում տասնյակ մարդիկ և կամ ինչ֊որ մի աղջիկ գնում է պլաստիկ վիրաբույժի մոտ, ցույց է տալիս իր նկարը ինստագրամի կամ սնափչաթի ինչ֊որ ֆիլտրով ու խնդրում, որ իրեն իրականում էլ այդպիսինը դարձնեն։ 

շատ վաղուց արդեն հրաժարվել եմ սոց ցանցերից; հաշիվներ, ցավոք, դեռ ունեմ, սակայն դրանք իմ ուշադրության կենտրոնում չեն օրվա ընթացքում; էսօր օրինակ, զարմանալի շատ բաց մնաց ֆեյսբուք հաշիվս, քանի որ աշխատանքի հայտարարություններ էինք տարածում։ ու թե ինչու են Հայաստանում աշխատանք փնտրում ֆեյսբուքում և ինչու մեր հայտարարութունը, որ օրինակ stuff.am-ում է, անտեսվում, իսկ իմ մի կարճ ստատուսը ուշադրություն գրավում, լրիվ ուրիշ օրվա խոսելու թեմա է։ էդ ընթացքում աչքովս մի քանի գրառումներ ընկան՝ բոլորը բացասական տրամադրությամբ, ու ես երազեցի այն օրվա մասին, որ էլ ստիպված չեմ լինի ունենալ էդ հաշիվը ֆեյսբուքում։ ես, իհարկե, կարող էի երազել այն օրվա մասին, որ միքիչ ավելի թեթև տանենք սոց կայքերը ու չդարձնենք դրանք մեր կյանքի կարևորագույն մաս, բայց ես էդքան լավատես չեմ։ էս դեպքում բավականին ռեալիստ եմ, եթե ինչ․․․

․․․նույն մոլորակում, նույն իրականության մեջ, միևնույն ժամանակ․․․

․․․․ես սիրում եմ տեխնոլոգիաները ու համացանցը էն ժամանակ, երբ ինձանից մի քլիք է պահանջվում, որպեսզի տեղեկանամ աշխարհի նորություններին, նայեմ հոլովակ, որտեղ այս օրերի ինձ համար լավագույն հասարակական գործիչը բացատրում է, թե ինչպես հոմո սափիենսը կարողացավ գոյատևել ի հակառակ մնացած բոլոր սափիենսների։ ես մի քանի վայրկյան անց տեղեկանում եմ, որ ամենասիրածս խումբը նոր ալբոմ է թողարկել, ես որոշում եմ կարդալ այն գիրքը, որ չեմ գտնում մեր քաղաքի գրախանութներում ու մի քանի րոպե անց այն իմ Kindle-ում է, ես ուզում եմ նայել մի քանի օր առաջ թողարկված ֆիլմ ու իմ տան գերարագ ինտերնետը ինձ նույնիսկ ժամանակ չի տալիս պոպքորն պատրաստել, ես կարոտում եմ Արմինին, որ Գերմանիայում է, ու տեսազանգի շնորհիվ մեղմացնում եմ կարոտս։ ես սիրում եմ տեխնոլոգիաները, քանի որ ցանկացած պահի կարող եմ նոր մասնագիտություն, լեզու սովորել, կարող եմ յութուբի հոլովակների շնորհիվ սովորել յոգա, կարող եմ կարդալ այս կամ այն սնունդի օգտակար հատկությունների մասին, կարող եմ նախորդ դարի ֆիլմեր դիտել, կարող եմ տեղեկանալ եղանակի մասին ու իմանալ՝ ինձ պետք է անձրևանոց, թե՞ ոչ։ (սա արդեն մեծ սուտ էր՝ ոչ մի եղանակի դեպքում ես անձրևանոց չունեմ, ես պարզապես չեմ սիրում անձրևանոց)։

ես սիրում եմ համացանցը, երբ մի քանի վայրկյան արած նկարս ուղարկում եմ էն մարդկանց, ովքեր կցանկանային այդ պահին տեսնել՝ ինչ եմ անում ու որտեղ եմ, սիրում եմ համացանցը, քանի որ մի օր այն օգնել է ինձ գտնել այն, ինչ/ում ունեմ հիմա։

սիրում եմ համացանցն ու դրա հնարավորությունները, քանի որ մի քանի րոպե անց սեղմելու եմ՝ «հրապարակել» ու մի քանի հոգի իմանալու են իմ մտքերի մասին և կիսվելու են իրենց մտքերով։ ես կապված եմ աշխարհին։ 

համացանցն ու նոր տեխնոլոգիաները մեզ տալիս են հնարավորություններ, կրճատում են հեռավորությունն ու ժամանակը, բայց նաև հեռվացնում են մեզ։ էսօր երբ Գոհարին ասացի, որ պատրաստվում եմ էս մասին բլոգել, նա ասաց, որ բոլորն էլ գիտեն էս թեման ու բոլորի մոտա նույն խնդիրը։ ըհմ, գիտեմ, բայց ես մի տեսակ զգում եմ, որ ամեն րոպե հեռախոսը հասանելի ունենալը, դարձել է սովորական ու արդեն պարտադիր։ սա ուղղակի բարի հիշեցում է այն մասին, որ բալանսի բերեք ձեր օնլայն ու օֆլայն կյանքը, հաճախ անջատեք ձեր ինտերնետ կապը ու զրուցեք ձեր շրջապատի մարդկանց հետ։


սովորողի 50 երանգները

հեյ

  

 ես դասախոս/ուսուցիչ/կրկնուսույց չեմ։ «Չ»֊ն՝ լինելով նախորդ նախադասության կարևորագույն մաս, ես ունեցել եմ և դեռ ունեմ աշակերտներ՝ մարդիկ, որոնց հետ պարզապես կիսվում եմ իմ փորձով ու գիտելիքներով։  ու էս՝ դասավանդման կարճ ժամանակաշրջանում (մոտավորապես երեք տարի՝ իրար գումարած) հանդիպել եմ ամեն տեսակ սովորողի։ 

նախ պատմեմ՝ ինչու ինձ թույլ տվեցի համաձայնել սովորեցնել մեկին մի բան։ ես այլընտրանք էի ուզում տեսնել՝ դասընթացի այլընտրանք։ ինձ համար չափազանց ձանձրալի ու անընդունելի է դեռ 19֊րդ դարից մնացած կանոններով սովորելը, երբ պետք է գրել, պետք է կարդալ, պետք է պատասխանել և պետք է իմանալ։ ինձ ավելի շատ դուր է գալիս չիմանալու մասին խոսելը։ ինձ դուր է գալիս հենց դասընթացի ժամանակ «պարզելը», թե ինչու է օրինակ "ignore" բառը նշանակում «անտեսել», «արհամարհել», իսկ "ignorance" բառը՝ «անտեղյակություն»։ ու ես գրեթե համոզված եմ, որ միասին՝ սովորողի և սովորեցնողի  գտնված տեղեկությունը կմնա սովորողի հիշողությունում դեռ երկար ժամանակ։ հաճախ եմ դասապրոցեսի  դասընթացի ժամանակ օգտագործում "hell knows" արտահայտությունը՝ ցանկանալով ցույց տալ դիմացինիս, որ եթե դու էդ բառի թարգմանությունը չես հիշում, քանի որ օրական հարյուրից ավել նոր բառ ես հանդիպում, չի նշանակում, որ դու լեզուն չգիտես։ լեզուն սովորում են կիրառության մեջ, սովորած բառերը, որ գնում են ենթագիտակցություն, չեն սպասում քեզնից, որ դու իրենց քնից արթնանալուն պես հիշես։ մի օր հարկ եղած դեպքում իրենք են քեզ մոտ գալու ու երբեք էլ պետք չի հիասթափվել, որ այ էս պահին այ էս բառը չհիշեցիր կամ սխալ արտասանեցիր։ երբ տեսա դասախոսների և կամ ուսուցիչների, որ աշակերտի կամ ուսանողի չիմացածը հաղթաթուղթ են դարձնում և ինքնահաստատվելու հրաշալի հնարավորություն, ես փորձեցի առնվազն ինքս ինձ ապացուցելու համար  ճիշտ հակառակն անել և համոզվեցի որ մի քանի անգամ ավելի հաճելի է աշակերտիդ ասել՝ «արի իրար հետ պարզենք պատասխանը», քան ասել՝ «չգիտե՞ս» և ամոթանք տալ։ ինչևէ։

մարդու տեսակը բացահայտելու լավագույն տարբերակներից մեկը նրան ինչ֊որ բան սովորեցնելն է։ ես ունեցել եմ և ունեմ հրաշք աշակերտ(ներ), որոնք գնահատում են քո և ծախսած ժամանակը, և էներգիան և ոգևորությունը։ նրանք աշխատում են և, որ ինձ համար ամենակարևորն է՝ նրանք հարցեր են տալիս ու չեն նեղվում «չգիտեմ» ասելուց։ սիրում են սովորելը, ստիպելով չեն սովորում ու չեն հիասթափվում։ ունեցել եմ ուսանողներ, որ ամենաառաջին սխալից հետո չեն ցանկացել շարունակել և ուսանողներ, որ ծիծաղել են իրենց սխալների վրա, ու չեն մոռացել այդ սխալները։ 

մեծամասամբ ինձ հանդիպած մարդիկ, որոնք մի օր աշակերտ են համարվել, դրական են եղել ու ստեղծվել է ընկերական մթնոլորտ։ բայց քանի որ էսօր աշխարհի ամենալավ օրը չի, ես պետք է բացասական փորձով կիսվեմ։

կա ուսանողի տեսակ, որին ես անվանում եմ «գիտեմ»։ տեսակն այս, հիրավի, գիտի ամեն ինչ։ ուղղակի զուգահեռ իրականությունում։ մեր իրականությունում նա ոչ մի հարցիդ պատասխան չունի, նա կսպասի՝ մինչև դու ասես հարցի պատասխանը ու կասի՝ «գիտեմ»։ եթե էդ տեսակին ծանոթ չեք, հիշեք ձեզ կամ ձեր դասընկերներին չորրորդ դասարանում։ կամ հինգերորդ։ ուսուցիչը կանչել է գրատախտակի մոտ ու հարցնում է՝ «ով է գրել «Թմբկաբերդի առումը»։ նա նայում է հատակին, պատերին, դիմացինի աչքերին ու չի պատասխանում։ երբ ուսուցիչը ասում է՝ «Պողոս, Հովհաննես Թումանյանն է գրել», Պողոսը առանց խղճի խայթի, առանց ուսուցչի նյարդերը խնայելու ցանկության պատասխանում է՝ «հա էլի, գիտեմ, Հովհաննես Թումանյանը»։

ես ուզում եմ դիմել բոլոր պողոսներին և ոչ միայն։ «չգիտեմ»֊ը կյանքեր է փրկում։ հավատացեք։ եթե կյանքեր էլ չէ, նյարդեր գոնե խնայում է։ ձեր դիմաց կանգնած մարդը պատրաստ է ձեզ նույն բանը քառասունութ անգամ կրկնել, մի քանի անկյունից մոտենալ, պատասխանել, ձեզ հետ հավասար սովորել, բայց միայն այն ժամանակ, երբ դուք խոստովանում եք թե ձեզ, թե նրան, որ ի սեր բոլոր  սրբերի բլոգերների՝ չգիտեք։ որքան շատ ասեք այդ կախարդական բառը, այնքան շատ սովորելու պատճառներ կունենաք, հարցերի պատասխաններ կգտնեք ու կիմանաք վերջապես։ չորրորդ դասարանում ամենասիրուն աղջկան դուր գալու համար խնդիր չկա, ասեք, որ գիտեիք, բայց էդ պահին չէիք հիշում, միգուցե նա հավատա, բայց ուսուցչին, էն մարդուն, որ ինքը ձեզանից մի քանի անգամ լավ գիտի՝ դուք ինչ գիտեք ու ինչ՝ չէ, մի ասեք «գիտեմ»։

ես սովորեցնել, որպես էդպիսին չեմ սիրում, ես սիրում եմ սովորեցնել սովորել  ու գնահատել եմ էն դասախոսներիս, որ ուղղորդել են կարդալուն, փնտրելուն, ինքնուրույն սովորելուն։ էդ փնտրելու ճամփին էնքան շեղ ու նեղ կածաններ ես գտնում ու էնքան տեղեկատվություն հավաքում․․․․ Սոկրատեսը մի բան գիտեր էլի․․․ 

մի խոսքով

հոգ տար քո մասին

պատվաստվե՞լ, վստահե՞լ

հեյ

    քովիդը էնքան կա մեր կյանքում էս օրերին, որ կարող ենք վստահ ասել, որ մենք ենք քովիդի դարում եկվորներ, ոչ թե ինքը մի օր մի տեղից ծագած ու մեր կյանքը 180 աստիճան փոխած գոյություն։  ու եթե 2020 թվականին կերազեինք, որ գտնեին հակավիրուսը, ապա էսօր, երբ մեկի փոխարեն մի քանիսն ունենք, վեճերն են շատացել, թե որն է ավելի քիչ վնաս տալիս օրգանիզմին։ իհարկե միֆերին վերջ չկա, իհարկե կան «գիտնականներ», որ նույնիսկ էկրաններին ցույց են տալիս, թե ինչպես է մարմնիդ մեջ ներարկված հեղուկը «չիպ» դառնում․․․ ինչևէ, ես այսօր ստացա առաջին շոթը ու դեռ մի օր չեմ կարող շոթեր խմել ։Դ կատակում եմ։ ստացա Աստրազենեկա պատվաստանյութ։ Եթե գրանցումներից խուսափել եք ուզում, լավագույն տարբերակը շարժական կայաններն են։ Աշխատանքային օրերին կարող եք գտնել քաղաքի մի քանի կետերում, օրինակ՝ Կասկադում։ Հայաստանի քաղաքացիներին սպասարկում են արտահերթ; Ձեզ հետ ունեցեք անձնագիր։ Եթե կարծում եք, որ ունեք սրտի, ճնշման հետ կապված խնդիրներ, նրանք բժշկական զննում են անցկացնում (ես ինձ առողջ էի համարում, ու ստուգման կարիք չեղավ)։ 

    ու երբ սպասում էի, որ գրանցումս ավարտեն ու վերադարձնեն անձնագիրս, լսեցի մի խոսակցություն։ Մի մարդ հեռախոսով պատմում էր, որ պատվաստվելու է եկել, միայն գուշակում եմ, թե ինչ արձագանք եղավ կապի մյուս կողմում, սակայն այս կողմից պատասխանը դուրս շատ եկավ՝ «որ գնում ես ռեստորան, վստա՞հ ես, թե ուտելիքիդ մեջ ինչ են լցրել»։ 

    իհարկե մեր կյանքի պատմության մեջ հրաշալի կլիներ, եթե մենք վստահեինք թե՛ բժիշկներին, թե՛ մատուցողներին ու խոհարարներին, թե՛ կառավարությանը, թե՛ մեր կողակիցներին, բայց սա էլ գուցե ընտրության հարց է։ երբ ընտրում ես վստահելը, ավելի քիչ ես խաբվում։ երբ ցույց ես տալիս, որ վստահում ես ու գիտես, որ արժանիին ես վստահում, ավելի քիչ է հավանականությունը, որ քեզ կխաբեն։ հետո ինչու՞ բարդացնել կյանքը, որը առանց էդ էլ բարդ է ու բազմանկյուն։ վստահությունը, որքան  որ հասկացել եմ, ծնում է պատասխանատվություն դիմացինի մոտ, եթե նա իհարկե հոգի ունի։ ես մինչև այսօր ընտրել եմ վստահելը, դեռ չեմ բողոքում։ միայն միքիչ շատ ձախ թևս ա ցավում ու սպասում եմ, որ երեկոյան պետք է ջերմեմ։ բայց դե ֆուտբոլը բաց չեմ թողնելու։ 

    հոգ տար քո մասին



ինչպես (Չ)գնալ հարցազրույցի

հեյ

ուրեմն․․․ փոքր ժամանակ մի տեղ մի պատմություն էի կարդացել՝ «ամենալավ վկայականը», որի մասին մինչև էսօր մոռացել էի։ պատմության մեջ խոսվում էր հարցազրույցների, աշխատանքի ընդունվելու մասին։ պատմության հերոսը պատմում էր, թե նստած էր ինչ֊որ կազմակերպությունում, որտեղ ընդունելություն էր ընթանում։ գալիս են շատերը՝ մասնագիտական հրաշալի որակավորումներով, զարմանալի հմտություններով, սակայն ղեկավարը ընդունում է մեկին, որ էդքան էլ չէր փայլում իր ուսումով և զիջում էր մյուսներին․ միջին֊վիճակագրական ինչ֊որ համալսարանում էր սովորել։ երբ մեր հերոսը հարցրեց նրան, թե ինչու հենց նա, ղեկավարը պատասխանեց․
֊միգուցե նրան միքիչ ավելի դժվար տրվի աշխատանքի անցնելը, միգուցե ինձանից ավելի շատ ջանքեր պահանջվեն նրան սովորեցնելու համար, բայց նա միակն էր, որ բարևեց նստածներին, աթոռը զիջեց հենց նոր մտած կնոջը, գետնից վերցրեց այն թուղթը, որը ես «պատահաբար» էի գցել հատակին, ներս մտնելիս հանեց գլխարկը, հարցերին պատասխանում էր հանգիստ տոնով, չէր վախենում ասել՝ ես չգիտեմ այդ հարցի պատասխանը․․․

էսօր ուզում եմ քեզ հետ կիսվել աշխատանքի դիմելու կանոնների իմ փորձով ու հուսով եմ, որ դա քեզ մի օր կօգնի ունենալ քո երազած աշխատանքը լավագույն կազմակերպություններից մեկում։ 

ունեցիր կոկիկ ու թիրախավորված ինքնակենսագրական (CV)
շատ ցավալի է, որ մեր դպրոցներում չեն սովորեցնում՝ ինչպես ինքնակենսագրական կազմել։ մի քանի համալսարաններում կան դասընթացներ, որոնք հիմնականում դատարկ լսարաններում են անցնում։

ուրեմն առաջին ոսկե կանոնը քեզ համար՝ յուրաքանչյուր կազմակերպություն դիմելիս խմբագրիր ինքնակենսագրականդ ըստ հաստիքի։ ընդհանրապես կարիք չկա Արմինի ասած՝ ամեն շնչելդ ինքնակենսագրականում գրել։ առանձնացրու այն փորձը, որը քեզ կարևոր հմտություններ է տվել, որը ազդել է մասնագիտական զարգացմանդ վրա։ կարևոր է չունենալ ժամանակային մեծ բացեր աշխատանքներիդ միջև․ հավանաբար գործատուի մոտ հարց կառաջանա՝ ինչ ես արել այդ տարիների ընթացքում։ 

ուզում ես նկար ունենալ ինքնակենսագրականում, թե՝ ոչ՝ քո որոշումն է։ ես նախընտրում եմ առանց նկար ներկայանալ։ հիմա նույնիսկ խոսվում է տարիքը ինքնակենսագրականում չգրելու մասին՝ հաշվի առնելով տարիքային խտրականության ռիսկերը։ 

ունեցիր գործնական էլ փոստի հասցե
խնդրում եմ, բացառիր հետևյալ և նմանատիպ տարբերակները՝ anul98@mail.ru, aram1992@list.ru։ խրախուսելի է անունազգանուն@gmail.com կամ նմանատիպ մի բան, բայց խնդրում եմ մեյլ․ռու չէ էլի։ չմոռանաս subject դաշտում գրել այն հաստիքի անունը, որի համար դիմում ես։ էլ փոստի մեջ գրիր, որ դիմում ես այդ հաստիքի համար և կից ներկայացնում ես ինքնակենսագրականդ։ եթե սիրալիր ես ուզում հնչել, իսկ իմ կարծիքով՝ ուզում ես, գրիր, որ անհամբեր կսպասես իրենց պատասխանին։ հրաշալի կլինի, եթե էլ փոստում ստորագրություն ունենաս։ քեզ համար մի փոքրիկ օրինակ ունեմ՝

Dear "name of the company" team,

please kindly find my CV attached for the position of "the name of the position".

Thank you in advance for considering my application. I will be looking forward to hearing from you very soon.

Kind regards,
Poghos Petrosyan

մի ուշացիր հարցազրույցից
հրաշալի․․․ինքանկենսագրականդ նրանց դուր եկավ, քեզ կանչել են հարցազրույցի։ մի խառնվիր իրար, արդեն մի քայլ առաջ ես, ուրեմն ավելի ինքնավստահ կարող ես լինել։ մանրամասն ուսումնասիրիր նրանց կայքը, սոց կայքի էջերը, միգուցե գտնես ապագա գործընկերների՞դ․․․ իմացիր՝ ինչն են կարևորում, ինչով են զբաղվում, ուր ես գնում ի վերջո։
կարիք չկա շատ ֆենսի հագնվելու։ կարող ես մոտավորապես պատկերացնել, թե ինչ ոճ է պահանջվում աշխատավայրում և առաջնորդվել ըստ դրա։ համենայն դեպս հավատարիմ մնա քո ոճին, որպեսզի քեզ ազատ զգաս։ քանի որ Հայաստանը չի փայլում հասցեների հստակեցմամբ, միգուցե դժվար լինի գտնել կազմակերպությունը։ խնդիր չկա, կարող ես մոտենալիս մի քանի րոպե առաջ զանգել։ բարի մարդիկ քեզ հավանաբար կօգնեն, կամ եթե շատ ավելի բարի են, կդիմավորեն։ ժպտա։ ողջունիր։ հարցրու՝ ինչպես են, ինչպես է անցել աշխատանքային օրը։ շատ հարցեր չտաս բայց։ ։Դ ներկայացիր առանց երկարացնելու, եղիր հստակ, նշիր կարևոր տեղեկատվությունը։ չմոռանաս eye contact-ի մասին։ անկեղծ եղիր, բայց չմոռանաս, որ էթիկան ամենակարևորն է: քեզանից չի սպասվում նախադասություններ ինչպիսին են՝ նախորդ աշխատակազմս շատ վատն էր, այդ պատճառով եմ նորը փնտրում, տանել չեմ կարողանում հաճախորդների հետ աշխատելը, քանի որ նյարդայնացնող են, չեմ դիմանում մեծ ճնշման տակ աշխատելուն և այլն․․․ եթե նկատելիորեն հուզվում ես հարցազրույցի ընթացքում, բարձրաձայնիր այդ մասին, բայց խնդրում եմ էլի, հուզվելու ոչինչ չկա, զրուցում ենք էլի։ վերջում քեզ հաստատ կհարցնեն՝ մեզ հարցեր ունե՞ք։ Ունեցիր հարցեր, հետաքրքրություն ցույց տուր պոտենցիալ աշխատանքիդ մասին, հարցրու օրինակ՝ ինչպես եք կազմակերպում նոր աշխատողների՝ թիմում ներգրավվելը, կունենա՞մ փորձաշրջան և այլն։ շնորհակալություն հայտնիր քեզ տրամադրված ժամանակին, լավ օր մաղթիր ու սպասիր նրանց զանգի՞ն․․․ոչ․․․ոչ․․․ոչ․․․դեռ չենք վերջացրել։

ուղարկիր շնորհակալական էլ փոստ
շատ քչերն են Հայաստանում հիշում այս մասին, բայց շատ կարևոր է հարցազրուցավարին ու թիմին շնորհակալ լինել քեզ ժամանակ տրամադրելու ու իրենց կազմակերպություն հրավիրելու համար։ նամակում նշիր, թե ինչ իմացար նրանց մասին, հատկապես ինչը հետաքրքրեց քեզ, ինչ նոր մտքեր ունես և հիշեցրու, որ դու անհամբեր սպասում ես, որ իրենք քեզ կամ հաջորդ փուլին հրավիրեն կամ էլ ինչ վատա որ՝ ընդունեն աշխատանքի։

վերջում ինչ եմ ուզում քեզ հիշեցնել․ չգիտեմ մեկին, որ չի ունեցել ձախողած հարցազրույցներ։ խնդիր չկա, էս անգամվա սխալդ մյուս անգամ չես կրկնի։ գտիր նոր թափուր տեղեր, դիմիր ու սպասիր։ մի օր զանգ ես ստանալու քո երազած կազմակերպությունից։ :)



 


Կօֆէ

հեյ
սա նախապես չգծված ու չմտածված գրառում է այն մասին, որ ես ավելի շատ սիրում եմ այս օրը քան երեկ չէ առաջին օրը։ Այսօր սուրճի միջազգային օրն է։ Սուրճի չէ՝ կօֆէի։ 

Մի քանի տարի առաջ էր՝ յոթ տարի առաջ, որ Թվիթերում գրանցվելիս հաշվիս անունը Կօֆէ գրեցի պարզապես։ Այսօր իմ ամենակարևոր մարդիկ ինձ Կօֆէ-ով են դիմում ու հիշում :)

Սուրճը առավոտյան արթնանալու կամ էներգիա ստանալու միջոց չէ միայն։ Սուրճը իրար հետ մի անգամ էլ հանդիպելու պատճառ է, զրուցելու, օրը պլանավորելու, մտքերը կիսելու կամ թղթին ու էկրանին հանձնելու ընկեր է։ Կօֆէն գործից միքիչ կտրվելու միջոց է։ Կողքի սեղանի հաճելի զրույցը լսելու ձև է։ Ու եթե միքիչ ցրտել են օրերը, ջերմանալու հրաշալի եղանակ է։ 

Ամենահամով սուրճը մինչև հիմա մնում է դեռ Արմինի հետ կիրակի առավոտները ֆիլտրով պատրաստածը։ Ու մի քանի շաբաթ առաջ գրեթե նույն սուրճից փորձեցի Ալթար սրճարանում։ Խորհուրդ եմ տալիս ինչ խոսք։ Եթե տարատեսակ համեր եք ուզում փորձել, Հալդիում համով կոֆեներ ունեն։ Եթե տաք ու հավես անկյուն եք ուզում, Կասկադի August գնացեք, իսկ եթե սոյայի կաթով կապուչինո եք ուզում, Լիմոնե երևի։  

իսկ շատ ավելի սիրուն տեղերի մասին կարդացեք այստեղ

Երևանը սրճարանների քաղաք է։ Եվս մի պատճառ Երևանը սիրելու։ Վայելեք աշունը համով կոֆեներով՝ միայնակ կամ թանկ մարդկանց հետ։ 

Շնորհավոր Կօֆէի օրը։ (: 

you name it

Hey there, 

as long as I don't have two different blogs for English and Armenian, well, surprise! this one is going to be in English, cuz it's the only language I am able to compose now. This is going to be a short one, just wanna be honest with you. 

I hope, I am not even sure about this, that everyone has a phase in her/his life when she/he has no passion, no excitement, no will of going ahead, looking for inspiration, opportunities or I have no idea, a better flavor of ice cream? You just wake up, go to work like a zombie, and then what? you return home? yep, happens, actually, is happening! I just tried to let it happen. I didn't force myself to do anything, I just afforded being lazy and yeah, lost some days and now have to catch up with the life. As you may know, it never waits, moreover, it runs. 

Then you know what? I felt myself being back! 

Made my coffee, brought my notebook and wrote a letter to me from me. Usually I like doing that online. There is a sweet website where I send emails to myself on some special occasions, let it be a new year, a happy day, a very broken one... Today I did it with a pen, on a paper. First of all, I knew I should be very honest to myself. I should write down my problems and suggest sane solutions. I know I don't have an hour for sport every morning, so I don't make me wake up earlier, I'm just going to do sport for like 20 minutes. Besser als nichts! :D I know I won't make it to blog every day, so I planned to blog at least once a week. Let's see if appetite comes with eating. 

I also wrote down the things I should do for a week, for a month, if I wasn't too lazy I would have planned my year, but c'mmon it's Covid times and who knows what is going to happen tomorrow. Don't risk it girl, don't waste time and paper. 

Well, that's it. I kind of feel better, I feel I've just found the path and I am gonna take it. Do you know what is the most relevant here? I have no idea where the path is taking. Isn't it exciting? 

թվերն ու թվականները

հեյ

մի քանի օր առաջ անգլերենի դասին ուսանողիս բացատրում եմ, որ անգլերենն ունի in his/her twenties կամ in his/her teens արտահայտությունը, որը նշանակում է՝ իր քսանականներում կամ տասնյակում։ այսինքն մարդը քսան ինչ֊որ տարեկան է, կամ տասը և ինչ֊որ տարեկան։ ու ափսոսում եմ, որ հայերենում կամ չունենք, կամ չկա կիրառությունը, քանի որ եթե ուզում ենք ասել տարիք, սակայն հստակ նշել չենք ուզում, ասում ենք «քսանքանի» կամ «երեսունքանի», ինչը իմ կարծիքով էդքան էլ լավ չի հնչում։ ու ես հիշում եմ, որ հաճախ անգլերեն մտածելիս ու հայերեն խոսելիս ասում եմ՝ իր քսաններում մի մարդ ու զգում եմ թարս հայացքներ։ դե հա, արդարացված են, քանի որ ընդհանրապես հայերեն չի։ 

լավ, ինչու՞ եմ էս մասին խոսում գիշերվա հազարին, քանի որ էսօր մի պահ գնահատեցի, թե ինչ հրաշալի օրեր են մարդու քսանականները։ քսանքանիսում դու խենթ ես, անկառավարելի, ազատ ու հազար ու մի խնդիրներով։ դու արդեն հասուն կյանքի դռնից ներս ես մտել, բայց նաև դուռը բաց ես  թողել ու ինչ֊որ տեղ դու դեռ տասնըքանիս տարեկանի խենթ ու խելառ կյանքն ես վարում։ 

մենք ունենք արդեն աշխատանք, որը սիրում ենք կամ՝ չէ, ունենք աշխատավարձ, որը գրեթե երբեք չի հերիքում, մենք որոշում ենք նոր մասնագիտություն սովորել, հազար ու մի բիզնեսներ ենք փորձում, ձախողում ենք տասնվեց անգամ ու կիսահաջողում ենք ինչ֊որ պահի։ մենք առողջ ապրելակերպի քարոզներ ենք անում ու գիշերվա հազարին գարեջուր ենք խմում ծխի մեջ կորած փաբերում ու ուտում ենք ամենավատ սնունդը։ 

մենք երեք օր արթուն ենք մնում, մինչդեռ վստահ ենք, որ օրգանիզմին ճիշտ քնի ռեժիմ է հարկավոր։ մենք ապրում ենք հոսանքին հակառակ ու հակառակվում ենք ինքներս մեզ էլ։ 

մեր բոլոր երազանքները հիմա իրականանալի են թվում․ վստահ ենք, որ ժամանակ ունենք, իսկ հնարավորությունները ստեղծվում են դանդաղ։ մենք նայում ենք առաջ, մեկ էլ հիասթափվում ու փախչել ենք ուզում, մեզ դուր չի գալիս ոչինչ, ու մենք սիրում ենք բոլորին։ 

մեր քսանակնները մեր ամենասիրուն տարիներն են, խնդիրաշատ ու լուծում գտնելու էներգիայով։ ամենահիմար քայլերն ու ամենախելացի մտքերը ծնվում են հիմա։

ու թե դու էսօր ինչքան ես հարբել, վաղը գնալու ես առավոտյան վազքի, նախաճաշում ես, թե միայն դառը սուրճ ես խմում, քեզ մի բան կասեմ հաստատ՝ ոչ մի միտք կիսատ չթողնես, ոչ մի երազանք օդում։ եթե տարիքիդ առաջին թվանշանը երկուս է, դու ամեն ինչի ժամանակ ունես, դու ամեն ինչ կարող ես։ 

․․․․․դեռ միայն այսքանը։ երեսունականների մասին կխոսեմ․․․․ըըըը․․․․ մի քանի տարի անց։ 

հոգ տար քո մասին


շատ երևանյան

հէյ

լավ կքնես, քանի որ երկար օրա լինելու....

այո, երկար, խառը, իրադարձաշատ ու անհոսանք կենտրոնի օր էր։ ու ուսանողական տարինրից մնացած սովորությունս եկավ ինձ օգնելու՝ միայնակ թափառել երևանով, նայել անցորդներին, մեքենաներին ու պատկերացնել, թե դրանք հրեշներ են, կամ մամոնտներ, կամ...արդեն «վերացած» դինոզավրներ։ ու էլի՝ ինչպես նախկինում, վերջնակետը Սարյանի այգու նստարաններից մեկն էր։ 

երկար կանաչ զգեստով մի աղջիկ նստում է կողքիս ու ես, քանի որ նյարդային պահերին հաճախ եմ մոռանում ականջակալները դնելուց հետո երաժշտություն միացնել, լսում եմ, որ հեռախոսով է խոսում՝ 

-էստեղ մի աղջիկ կա, կնստեմ կողքին, մինչև գաս։ էդքան էլ վատ չեմ, ուղղակի մենակ չեմ կարող մնալ, էս աղջկա մոտ կնստեմ ու կսպասեմ քեզ։ 

ես էլ էի սպասում ու դեմ չէի մեկի հետ զրուցել էդ ընթացքում։ 

-լավ չե՞ք զգում։ 

կանաչ զգեստով աղջիկը ժպտում է ու ասում՝ ես միքիչ խմած եմ ուղղակի... հրաշալի, էլի մարդիկ կան, որ չորեքշաբթի երեկոյան հարբում են ու սպասում մեկին Սարյանի այգում։ 

-դզեեց  հրաշալի... լավ առիթ կա՞ր...

ծանոթանում ենք, աղջիկը, որ մոտ երեք րոպեում թվարկեց խմիչքների անունները, որ իրեն հասցրել էին այգու նստարանի մոտ, խոսում է քաղաքի ամենահայտնի արձանների քանդակագործներից, առաջարկում է նկարել ինձ, քանի որ ես շատ էլ սիրուն էի ու նույնիսկ ասում, որ կարող է ինձ քանդակել: ես, իհարկե, մերժում եմ. երբեք էլ չեմ ուզել քանդակս ունենալ։ 

-ծխելու բան կա՞ մոտդ,  ես սովորաբար չեմ ծխում, բայց հիմա մի տեսակ ուզում եմ։
-չէ, բայց եթե սպասես, հիմա կգա մեկը, ում մոտ կա ծխելիք....

մեզ է մոտենում անկանոն քայլող մի ծերուկ, որ առաջին հայացքից իմ այդ օրվա երկրորդ հարբած անծանոթը պետք  է լիներ։ ոչ, ծերունին հարբած չէր.

-աղջիկներ ջան, ես բանաստեղծ եմ, սյունեցի եմ, ես ձեզ մի քանի անեկդոտ պատմեմ, դուք ինձ հինգ հարյուր դրամ տվեք, տաքսի վերցնեմ ու տուն գնամ։ 

պապի հումորը էդքան էլ հրապարակելու չէ... հումոր չէր, այլ՝ չափածո, անիմաստ հանգերով մի քանի տող, թե չէ դու ի՞նչ մտածեցիր։ ես դրամապանակս փնտրում եմ քառատողի արդեն կեսից ու չեմ էլ լսում, թե «դյուրին» բառին ինչ հանգ էր գտել սյունեցի  անծանոթը։ պապը վերցրեց մանրադրամը, պահեց լույսին ու ասաց՝ հա, հինգ հարյուր է ու գնաց։ ետևից դրամատիկ կանչեցի՝ ես էլ եմ Սյունեցի։ շրջվեց թե՝ հա՞, շատ լավա։ 


պապը գնաց, Անիին (անունը պայմանական), որ կարծում էր, թե բոլոր լիլիթները խուճուճ են, տուն տարավ իր մոտ ընկերներից մեկը՝ Նարեկը, ու դա ինձ հիշեցրեց ծանոթ մի պատմություն ուրիշ Անիի ու Նարեկի մասին, ու ես մնացի այգում՝ շատ երևանյան, չափազանց այլ ու ֆիլմագրքային, հիշեցի Անիի բառերը՝ ինչ հետաքրքիր կյանք ունես դու...

տենց բաներ 

հոգ տար քո մասին

գծից այն կողմ

հեյ

իմ՝ գրված ու չգրված կանոններին դեմ գնալու ամեն քայլին ու բողոքին, թե ինչու պետք է հաշիվ տամ բոլորին իմ արարքների համար, թե ինչու պետք է հաշվի առնեմ շրջապատի մարդկանց կարծիքը, հետևում էր տատիս հետևյալ խոսքերը՝ «մարդը հասարակական էակ է․․․»։ 

հա, տատ ջան, համաձայն եմ քեզ հետ լիովին։ ես հասարակական էակ եմ, ինքս ինձ համարում եմ պատասխանատու ու ակտիվ քաղաքացի, չեմ արհամարհում շրջապատս ու ինձ համար մեկ չէ շրջակա աշխարհը։ բայց (բայց֊ից առաջ ասված ամեն բառ զրո է) ինչ֊որ տեղ, հասարակության էդ լաբիրինթում, սկսվում է իմ տարածքը, մի քանի սանտիմետր քառակուսի, եթե ուզեք, կարևորը, որ՝ իմը։ 

անձի զարգացման, կայացման ու կայունացման կարևոր հանգամանքներից մեկը ազատությունն է՝ մտքի, խղճի, որոշումների, ընտրութունների։ ու հասարակությունը, որքան էլ որ ունենա նորմեր ու օրենքներ, որոնք էս պահին չեմ առանձանցնի, չեմ բնորոշի, պարտավոր է, պարզապես պետք է թույլ տա անհատին՝ իր համար ընտրել՝ որ որշումներն ու կանոններն են իր կյանքի համար ընդունելի ու հարմար։ անհատը, երբ չի վնասում շրջապատին, չի հատում դիմացինի ազատության գիծը, ունի առաջին շնչի հետ ձեռք բերված իրավունք՝ որոշելու իր ապրելակերպն ու կյանքի ընթացքը։ 

«մարդը հասարակական էակ է․․․», շատ լավ տատ ջան, ես անչափ շնորհակալ եմ հասարակությանը, իմ շրջապատի սրտացավ մարդկանց խորհուրդների ու կարծիքների համար, քանի որ առանց դրանց հաճախ եմ մութ ու անեզր տարածության մեջ հայտնվում, հաճախ եմ նայում շուրջս ու չեմ տեսնում ոչինչ, կողքից նայող աչքերը ավելի լավ են նկարագրում ինձ ու իմ իրավիճակը, բայց ավելի շնորհակալ եմ ու գնահատում եմ նրանց, ովքեր կարծիքներն ու խորհուրդները տարբերում են պարտադրանքից, ովքեր գիտեն իմ ազատության սահմանը ու ներս չեն մտնում այդ սահմանից։ 

հիմա պարզապես կողքից նայող աչք ու մի տեսակ խորհուրդ՝ մի հատեք դիմացինի ազատության գիծը։ ուղղակի չի կարելի։ 


տար֊բեր֊վելու արվեստից

հեյ

մի հաճոյախոսություն ունենք, որ երևի բոլորդ էլ լսել եք ամենաանկեղծ, հարբած կամ գիտակից պահերին՝ քո նմանը չկա։ դե հա, լռելյայն բոլորս էլ տարբեր եք, եզակի ենք մեր տեսակի մեջ։ իհարկե, հիմքը, կաղապարը նույն է՝ մարդ ենք, սափիենս ու մանավանդ հոմո (երբեմն)։ բայց էս ամենի մեջ, ինչպես միշտ, չնայած հարմարվողականությանը, որ ամենակարևոր հատկանիշներից մեկը եղավ մեր գոյության ու գոյատևելու հիմքում, մենք փոփոխության ենք ձգտում, մենք տարբերվելու հակում ունենք, մենք ուզում ենք ուրիշ լինել, կամ ուրիշը լինել։ 

ու հիմա հարց է առաջանում՝ լինե՞լ, թե՞ չլինել․․․․ուրիշ։ 

լսել եք չէ՞, որ մարդիկ հիմնականում խուսափում են կարմիր մեքենա գնելուց, քանի որ շատ ավելի հեշտ է տարբերակել կարմիրը, քան օրինակ մոխրագույնը կամ սևը։ 

լսել եք նաև, որ օրինակ «սպիտակ ագռավներին» չեն սիրում, կամ երբ ինչ֊որ մեկը խմբից դուրս է մնում, տուժում է ինչ֊որ իրավիճակում, ասում ենք՝ մեջների շեկն էր։ 

ուրեմն ինչու՞ ենք տարբերվել ձգտում։ չձանձրանալու/չձանձրացնելու համա՞ր։

ես երբեք բաց չեմ թողնում անցորդներին նայելու առիթը։ երևանը շատ ավելի հետաքրքիր է դարձել վերջերս այդ առումով։ նոր դեմքեր կան, նոր գույներ կան, նոր ոճեր են քայլում, նոր հագուստներ․․․սպորտային կոշիկներ ու կտորից պայուսակներ։ երբ դեռ առաջին կուրսում էինք՝ մոտ ութ տարի առաջ, երևանի անցորդների գույնը սևն էր, մոխրագույնը։ հիմա ավելի շատ կարմրահերներ կան։ ու կապտահերներ էլ (:

իսկ գույներից զատ մենք տարբերվում ենք, մենք ձգտում ենք ուրիշը լինել, քանի որ այդ ուրիշ տեսակի մեջ մենք գտնում ենք նրանց, որ գնահատում են էդ ուրիշը։ այստեղ գտնում ենք ընկերներ, թիմ կամ հենց նրան․․․ դառնում ենք ավելի ստեղծագործ, չենք վախենում փորձել, փորձարկել, թեկուզ հենց մազերի գույնը։ որոշում ենք ներկել մեր սենյակի գույները երբևէ չտեսնված մի գույնով, թեքվում ենք մեյնսթրիմից, չենք նայում այն սերիալը, որը բոլորին է դուր գալիս (չգիտեմ՝ ինչքանով է դա էական տարբերվելու համար, բայց կան մարդիկ, որ հենց ինչ֊որ բան չանելով են տարբերվում), հոբիներ ենք գտնում, արդեն մոռացված երգեր ենք լսում, կարդում ենք ինչ֊որ փախած հեղինակի գրքեր ու ճամփորդում ենք էն երկրներով, որ ոչ բոլոր զբոսաշրջիկներին են կանչում․․․

մեր ամեն՝ տարբերվելու ձգտող քայլը բնորոշում է մեզ ու մեր տեսակը։ մենք, այնուամենայնիվ, էդ ճանապարհին փոխվում ենք ու աճում, զարգանում ենք մեր որոշած ուղղով։ ինչևէ, տեղում չենք մնում, ինչը ամենակարևորն է։ փոփոխությունների էս դարում, որտեղ թե քիչ էլ մնա, արևը արևելքում մայր կմտնի, նույնը մնալը ոչ թե ձանձրալի, այլ պարզապես անընդունելի է։ ամեն վաղը երեկվանից երկու անգամ տարբեր պետք է լինի, իսկ դրա համար անընդհատ փոխվել, զարգանալ է պետք։ 

իսկ եթե նկատվել չեք ուզում, իսկ եթե ուզում եք մոխրագույն մեքենա լինել, ինչը երբեք վատ չի, քանի որ ձեր ընտրությունն է, հիշեք, որ ձեր տեսակին հավատարիմ մնալը ավելի անկեղծ է ձեր անձի հանդեպ։ 

օրվա վերջում գլխավորը ազատությունն է՝ մեր կյանքի, որոշումների, նմանվելու ու տարբերվելու մեջ։ 

հոգ տար քո մասին





չփոխ(վ)ել

հեյ

ամեն անգամ, երբ ինչ֊որ թեմա սկսումա կրծել ուղեղս ու ես որոշում եմ գալ, քեզ պատմել, գրառումը դառնումա ինչ֊որ դասի նման մի բան։ ետ եմ նայում/կարդում/հիշում ու հասկանում եմ, որ ես անընդհատ ինչ֊որ խորհուրդներ եմ տալիս։ տպավորությունա, թե ես ուզում եմ քեզ ապրել սովորեցնել։ ու հա, պետք է խոստովանեմ, որ դա ինձ ընդհանրապես դուր չի գալիս։ 

նույնիսկ հոգնում եմ գիտե՞ս։

էսօր տաքսու վարորդը ճանապարհի կեսից խնդրեց ասաց, որ անջատեմ պատվերը․ երևի մի քանի հարյուր դրամ ավել ունենալու համար էր։ հետո առանց պատասխան լսելու ասաց․ «հեսա մի հատ սիգարետ վերցնեմ, գամ» ու իջավ։ էդ առած սիգարետի տուփը բացելուց հետո էլ թղթերը պատուհանից գցեց ու (իբր ոչ մի բան չէր եղել)  շարունակեց ճանապարհը։ 

ես ամբողջ ընթացքում ոչ մի բառ չխոսեցի։ բացառությամբ, երբ ուզում էր, որ պատվերն անջատեմ, ասացի, որ ես չեմ պատվիրել մեքենան։ այդքանը։ 

եթե այլ օր լիներ, հաստատ կասեի՝ չէ, կներեք, շտապում եմ, իսկ դուք հենց հիմա աշխատանքի մեջ եք։ միևնույն է՝ չեք ծխելու մեքենայի մեջ, իսկ իմ տունը մոտ է։ երեք րոպեից կարող եք գնել այդ ծխախոտը։ կամ՝ մի գցեք թղթերը պատուհանից դուրս, խնդրում եմ։ 

իսկ էս անգամ ես էնքան լուռ էի, ինչքան էդ պահին պատուհանից նետվող թղթերը։ ես զգում եմ, որ հոգնել եմ սովորեցնելուց։ ես հոգնել եմ պահանջելուց, որ մարդիկ ուղղվեն, միքիչ ավելի քիչ վնասեն էս քաղաքը, երկիրը, մոլորակը, իրենց, մեզ, շրջապատը․․․ 

նույն կերպ էլ չեմ ուղղում NFC-ին վայֆայ ասող վաճառողներին կամ մատուցողներին, մի ժամանակ նույնսիկ շնորհակալություն էի հայտնում, երբ հաջորդ անգամ ուղղած էին լինում իրենց․․․

հազար ու  մի օրինակ կա էս պահին մտքիս, որ խնդրում֊պահանջում էի մարդկանց այլ կերպ վարվել, բայց քեզ չեմ տանջելու։ ու ոչ մեկին չեմ տանջելու։

 ամենքս ենք մեր կյանքի պատասխանատուն։ մեր անցյալի, ներկայի ու առավել ևս ապագայի տերերը մենք ենք։ եթե մտածում ենք, որ հանգամանքներն են մեզ ինչ֊որ բաներ ստիպել, պետք է հիասթափեցնեմ, քանի որ հանգամանքների ղեկն էլ է մեր ձեռքերում։ թող ամեն մարդ ինքը որոշի՝ գցու՞մ է թուղթը գետնին,  անորակ երաժշտությու՞ն է լսում, անիմաստ ֆիլմե՞ր է նայում։ ես թուղթը հատակից հետո կվերցնեմ, որովհետև դա արդեն բնության պահպանության ու իմ բակի մաքրության խնդիրն է։ ինձանից լավ երգեր չսպասեք․․․․

հոգ տար քո մասին


փոքր֊ինչ հուզական

հեյ

գիշերները մենք գտնում ենք մեր դեմքերը իսկական․․․ ասվումա Հախվերդյանի երգերից մեկում․․․ երբ շունն ու լուսինը հանդիպում են, երբ շները սկսում են հիշել իրենց նախկին սերերն ու պարտքերը, սկսում են անպատասխան հաչել, երբ արևը թեքվումա երկրագնդի հակառակ կողմ, երբ փողոցները դատարկ են ու երբ դու քո սիրած քաղաքից հեռու ես ու չես էլ հասցրել կարոտել, մտքերը գալիս են ընկերակցելու․ խառը, անիմաստ, հեռու, անցյալից մտքերը․․․ դու սկսում ես կենտրոնանալ պահը զգալու, հիշելու, կարևորելու վրա, քանի որ վախենում ես մոռանալ մի օր, վախենում ես բավականաչափ չգնահատել, կամ պարզապես վախենում ես․․․

վախը մեկնաբանվում է որպես հույզ, որը ինչ֊որ սպառնալիքի կամ վտանգի արդյունք է։ օկ, հասկացանք։ փոքր ժամանակ վախենում էի մթությունից, քանի որ համոզված էի, որ էդ մութ սենյակում, որը հիմնականում մեր առանձնատան երկրորդ հարկի գրեթե չօգտագործվող պահոցն էր, ինչ֊որ հրեշ կա, որ պարզապես չի ուզում, որ իրեն անհանգստացնեն։ ու ես մտածում էի, որ երբ դուռը բացեմ, առնվազն կուտի ինձ։ հետաքրքիրն այն է, որ ես երբեք չեմ մտածել, որ իմ մահճակալի տակ հրեշ կա։ ու երբեք չեմ վախեցել ոտքս մահճակալից ներև կախած պառկել։ ես նույնիսկ երազում էի, որ մեկը լիներ, զրուցեր հետս միքիչ։ հաստատ խելացիի մեկը պիտի լիներ, քանի որ մենակ էր ու երկար մտածելու ժամանակ ուներ։ կամ ով գիտի՝ քանի մահճակալների տակ էր ապրել ու ինչ պատմություններ կունենար պատմելու։ մի խոսքով՝ հրեշը չկար։ 

տարիների ու փոփոխվելու հետ մեկտեղ փոփոխվում են մեր վախերը։ մի օր ունենում ես հանկարծ ու միասնական քննությունից կտրվելու վախ, մյուս օրը՝ հանկարծ ու դիպլոմայինի պաշտպանության օրը ձայնը կտրվելու վախ, մի օր՝ թռիչքից ուշանալու ու մի օր՝ աշխատանք չգտնելու կամ ինչ֊որ աշխատանքային առաջադրանք ձախողելու վախ։ 

վախենում ես, որ քո երազանքների տունը չես ունենա, քո պատկերացրած ծնողը չես դառնա․․․․ կամ վախենում ես, որ չես էլ պատկերացնում․․․ մի խոսքով․․․ 

էս ամեն ինչից վեր կորստի վախնա։ ու էդ վախը գալիսա հենց էն պահին, երբ ամենաշատն ես գնահատում ունեցածդ։ ինչքան կարևոր ու թանկ, էնքան վախը մեծ, էնքան՝ դու թույլ։ դու ցրում ես բոլոր վախային հույզերդ, դու համոզում ես քեզ, որ ամեն դեպքում կյանքը զանազան անակնկալներ ունի քեզ համար պատրաստած՝ վատ էլ, լավ էլ ու դու չպիտի դրանցից խորշես․ մեկա՝ իմաստ չունի։ պետք ա բոլոր նորություններին պատրաստ լինես ու նախապատրաստված լինես։ լավ, համոզեցինք ինքներս մեզ։ բայց համոզվեցի՞նք․․․չէ, վախը կա, վախը ավելի ուժեղա, ավելի տարածականա, ավելի ծակողա ու ավելի ճնշող։ 

որ մտքերս միքիչ ավելի դասավորված լիենին դարակներում, կզգայի նաև, թե որ դարակում են վախի մասին մտքերը։ կկողպեի դարակն ու բանալին կդնեի չօգտագործվող մտքերի պահարանի մոռացված իրերի դարակում։ մտքերս խառն են, թափթփված ու վախի դարակն էլ բաց եմ թողել։ 

ուրեմն պիտի վախո՞վ ապրել։ այո։ հենց էդտեղից սկսում ես գնահատել, հենց էդ պահից սկսում ես կարևորել։ հենց վախենալու պահին, որ քննությանը պատրաստ չես լինի, ավելի լավ ես պարապում, դիպլոմայինի պաշտպանության նախորդ օրը չես մրսում, տաք թեյ ես խմում, օդանավակայան գնում ես մի քանի ժամ շուտ, իսկ մութ սենյակ մտնելուց առաջ ինքդ քեզ ասում ես, որ էնտեղ ոչ մի հրեշ էլ չկա։ 

գիտեմ, որ կան նաև անհաղթահարելի վախեր, գիտեմ, որ ավելի լուրջ հարցեր կան, քան դիպլոմայինն ու թռիչքը։ բայց գիտեմ նաև, որ դու ավելի ուժեղ ես, հազար անգամ ավելի ուժեղ ես, քան քո վախերը։ գիտեմ, որ երեք անգամ խորը շունչ քաշելը ամենալավ ու ամենաճիշտ հաղթահարումն է ցանկացած իրավիճակից։ պարզապես պետք է վստահես ինքդ քեզ, որ ամեն անգամ արտաշնչելիս մի փոքր վախ ես արտաշնչում դուրս ու ներշնչում ես ամեն անգամ մի քիչ ավելի քաջություն։ 

ուրեմն նստիր վախերիդ առաջ, հաշվի նստիր վախերիդ հետ, որովհետև նրանք են քեզ ասում, հասկացնում, թե ինչն ես գնահատում ամենաշատը, թե ով է ամենակարևորը քո կյանքում, ում գնալուց ես ամենաշատը վախենալու ու ով ես ուզում, որ միշտ կողքիդ լինի։ ով ես ուզում, որ ասի՝ մի վախեցիր, քանի որ կողքիդ եմ։ 

հոգ տար քո մասին

իսկ հետո՞

հեյ

ուրեմն ինչի մասին էլ, որ ցանկանայի էսօր գրել, չէի կարողանալու զսպել ինձ ու չասել, որ յէյ, վերջապես արձակուրդը սկսվեց ու, լինելով առաջին օրով, բավականին խոստումնալիցա երևում, պետք է որ նախորդ բլոգի խոստացված վերագործարկումը ստացվի։ ու հիմա, նայելով Դիլիջանի հրաշք բնությանը, մի պահ can't help but wonder (doing a bit Carrie Bradshaw here) ո՞նց են ծառերը էսքան հերթով ու կանոնակարգված, համաչափ աճում։ նախանձել կարելիա նույնիսկ։ ու որոշում եմ, որ միգուցե ճիշտ կվարվենք, եթե նրանցից օրինակ վերցնենք մեր կյանքն ապրելիս, մեր օրը սկսելիս, մեր առօրյան կազմակերպելիս։ հաճախ, իհարկե, ուզում ենք ամեն ինչ թողնել ինքնահոսի՝ ինչ կլինի՝ կլինի։ հաճախ էդպես ավելի հեշտ է, չկա պատասխանատվություն, բայց ո՞վ է ասել, որ հեշտը երբևէ ճիշտ ուղին է։ 

հիմա խոսենք կանոնակարգելու ու ամեն ինչ հերթով անելու մասին։ մենք՝ հայերս, հերթեր չենք սիրում, դրանց սովոր չենք։ հաստատ եղել եք օդանավակայաններում, ու նկատել, որ դեպի Երևան չվերթի gate-ը (հայերե՞ն) գտնելը միշտ չափազանց հեշտ է լինում․ դե մարդիկ իրար գլխի հավաքված են, չկա հերթ․ հայեր են, գնացինք։ կամ խանութներում, հանրախանութներում՝ իմը մի հատ փոքր բանա անցկացնեմ, գնամ էլի կասի նա ու առանց պատասխանին սպասելու՝ վրայովդ կանցնի ՝ հերթը խախտելու։

ինչևէ, կյանքը, փորձը ու հանրային հեռուստաընկերությունը :) ցույց է տալիս, որ հերթը, ավելի պարզ ու գծային է դարձնում մեր կյանքը։ 

իսկ ո՞նց եմ ես պատկերացնում օրվա իմ հերթը, անելիքների գիծը․

օրը պետք է սկսել վերևից՝ մտքերից։ պետք է առնվազն երեք րոպե տրամադրել մտածելուն։ մեկ րոպե երեկվա արած֊չարածի, ապրած֊մոռացածի, տեսած֊բաց թողածի մասին և երկու րոպե սպասվելիք օրվա մասին։ ի՞նչ ես ուզում անել, որքա՞նը կհասցնես, ո՞րն է ավելի առաջնային, ո՞րը կարող ես հետաձգել։ 

հետո չենք մոռանում ջրի մասին։ մեծ պապս կասեր՝ stay hydrated: դրան հետևում է մեր մարմնի ու հոգու մասին մտածելը՝ սպորտ, յոգա, մեդիտացիա․․․մմմ․․սառը լոգա՞նք (ուղղակի պիտի մի պահ գլուխ գովայի, թե՞ չէ)։

մեր եսի մասին հոգ տանելուց հետո հավաքում ենք մեր շրջապատը, մեր սենյակը՝ clean your room , կամ ինչպես Փոքրիկ Իշխանն էր ասում՝ ամեն առավոտ, երբ արթնանաս, պետք է հոգ տանես քո մոլորակի մասին։ միգուցե քեզ համար քո մոլորակը հենց քո սենյակն է, մյուսի համար՝ մի ամբողջ բնակարան, մյուսի համար՝ հենց ինքն է՝ իր մտքերը․․․ գտեք այդ մի քանի րոպեն ձեր մոլորակը կարգի բերելու համար։ 

իսկ հետո ձեր օրը ձերն է, ինչպես ձեր կյանքն է ձերը, ինչպես ձեր ազատությունն է ձերը։ տրամադրեք ժամանակ նրանց, ում արժանի եք համարում։ գրեք, հանդիպեք նրանց ում կարոտում եք, կարդացեք նորություններ, սովորեք, զարգացեք, խմեք ու պարեք․․․․ երևի էս պահին տեսարանն է ստիպում, որ ասեմ, բայց կյանքը էնքան սիրուն բանա․․․արժի ապրել․․․կանոնակարգված։

տենց բաներ․․․ 




կարևոր կոճակի մասին

հեյ

էսօր էս շաբաթ գործը միքիչ ավելի բարդա, խառնա, շատա ու մի տեսակ շատ եմ բողոքում։ եթե հանդիպել եք ինձ ու հարցրել՝ ոնցա՞ գործը, ես հաստատ պատասխանել եմ՝ շատ։ իրականում, եթե անկեղծ, շատ գործը ավելի նախընտրելիա, քան պարապությունն ու ձանձրույթը, բայց մեկ էլ ու․․․․ չես հերիքում։ այ հենց էդ չհերիքելու մասին եմ ուզում պատմել ձեզ, քանի որ (իմ կարծիքով) գտել եմ լուծումը։ 

Zoiper-ը էսօր կախել էր, իսկ ես հոգնած էի․ մմմ․․․ ես էլ էի կախել։ ամեն անգամ, հենց պետք էր գալիս, չէր աշխատում, գնում, այլ տարբերակ էի ընտրում զանգ անելու ու արհամարհում էի, որ ախր չէ, մեկա Zoiper-ը չի աշխատում։ եկավ մի պահ, որ այլ տարբերակ չկա, ինձ հենց հիմա պետքա զանգել։ բզբզացի, նյարդայնացա, խառնվեցի իրար, բողոքեցի ու որոշեցի զուտ վերագործարկել (restart) համակարգիչը։ ու միքիչ հետո ես՝ աշխարհի բոլոր խնդիրների լուծումը restart-նա։ 

հիմա նայենք՝ Աստվածաշնչին հավատացողները կհամաձայնե՞ն, որ ամենամեծ ու կարևոր վերագործարկումը 40-օրյա ջրհեղեղն էր։ ստեղծված աշխարհը արդեն չափազանց շատ խնդիրներ ուներ գոյատևելու համար ու պետք էր սկսել նորից։ 

կամ թե, որ մեր ուղեղը ամեն օր մեզ ասումա՝ գնա քնելու, որը մեր օրգանիզմի վերագործարկման լավագույն ձևնա, ինչքան էլ արհամարհենք ու աչքաթող անենք։ շիրակին՝ շաբաթ-կիրակին, ամբողջ շաբաթվանից թարմանալու ու վերականգնվելու կոճակներն են ու․․․․շարունակ։ 

իսկ երբա՞ կյանքից վերագործարկվելու ժամանակը, որտեղա՞ կոճակը, կա՞ն թարմացումներ վերագործարկման ժամանակ, թե՞ էլի նույն, դանդաղ աշխատող համակարգն ենք լինելու նորից։ մենք ամեն երկուշաբթի, ամեն ամսվա 1-ին, ամեն նոր տարի նոր կյանք ենք սկսում՝ այսինքն վերագործարկվում ենք թարմացումներով։ դեե․․․առնվազն խոստանում ենք, որ օրինակ՝ թողնելու ենք ծխելը, սկսելու ենք նոր լեզու սովորել, ամեն օր մարզվել, կանոնակարգել մեր քնի և սնվելու ռեժիմը։ մենք ամեն օր որոշում ենք վերագործարկվել, բայց չենք գտել դեռ էդ կոճակը։ երևի ձախ ուսի վրա մի տեղա։ կամ երևի ճիշտ չենք սեղմում, պետքա երկար սեղմած պահել․․․․ 

ես ասում եմ, որ ցանկացած թարմացումներ կյանք բերելու ամենակարևոր լարերն են՝ ցանկությունը, ապագան հենց էդ թարմացումով պատկերացնելու կարողությունն ու կամքը։ թե էս երեք լարերը որտեղ են հանդիպում ու դառնում կոճակ, գտեք ինքներդ ձեր համար։ մի մնացեք ձեր նույն, դանդաղ աշխատող համակարգչի ներսում, փոխեք ձեզ ամեն օրվա հետ ու ամեն հաջորդ օրվա համար։ նոր կյանք մի սկսեք, շարունակեք ձեր միակ կյանքը՝ ամեն օր նորովի փոխելով ձեր ներքին ու արտաքին ես֊ը։ ու նա մի օր կշրջվի ու կասի՝ 

շնորհակալություն, ձեր համակարգիչը թարմացվել է, շարունակեք օգտագործել այն առանց խնդիրների։

տենց բաներ․․․․ 

Ամերիկանոն սա՞ռը, թե՞ տաք

հեյ

մեր կյանքը մի մեծ պատմությունա, մի քանի թերթի վրա թե տեղավորենք, մի քանի փոքր գլուխներ կունենա։ մեր ամեն օրը կոֆենա՝ լատտեն ու ամերիկանոն, երաժշտություննա, ֆիլմերն են ու գրքերը, զրույցները, խմելն ու պարելը, պատմությունները՝ ոնց անցավ օրդ-ից մինչև ինչ կլինի 3000-ականներին։ 

քո շուրջը ձևավորվող աշխարհի կերտողն էլ, հորինողն էլ դու ես, քո տեսակը։ եթե ուզենք, կբարդացնենք մեր կյանքը մտքերով, խոսքերով ու կասկածներով։ եթե ուզենք, ավելի թեթև կնայեք ամեն օրվան, հումոր ու ժպիտ կավելացնենք օրվան, սեր ու դրական էներգիա կխառնենք էդ առավոտյան սուրճին։ դժվարությունների մեջտեղում միշտ էլ ճանապարհ կա։ չքաղականացնենք, բայց միշտ կա մի երրորդ ճանապարհ։ 

ու էսպիսի դրական մտքերով ու խառը մտքերով ապրում ենք մեր կյանքը Երևանում, մի յուրօրինակ քաղաքում․ էսպիսի բազմազանություն կերազեր Նյու Յորքը։ 

մի քանի օր առաջ մի տեղ նստած ենք ընտանիքով, ու ես դուրս եմ գալիս լվացարան։ լվացարանում մարդ/իկ կա/ն ու դուռը փակ էր, դե սպասում եմ։ երկար եմ սպասում։ էնտեղից դուրս են գալիս երկու աղջիկ, ժպտում եմ, գնում են։ իրենցից հետո լվացարանում ծուխ կար ու աղբամանում էլ ծխախոտի մնացորդ։ դե ես չեմ զարմանում՝ Հայաստանում աղջիկները գաղտնի պիտի ծխեն, բա իհարկե, ինչ ասես՝ կմտածեն նրանց մասին։ ու էդ մտածելիս չեն ասի՝ ծխելը, օրինակ, առաջացնում է թոքերի քաղցկեղ և/կամ վնաս է հղիության ընթացքում, այլ կասեն՝ հայ աղջկան հարիր չի ծխելը, դա անամոթություն է։ աղջիկները գնացին․․․ արդեն հավաքվում ենք ու պետք է դուրս գանք, երբ ես նորից եմ գնում լվացարան։ ներսում մարդ/իկ կա/ն ու ես սպասում եմ նորից։ գուշակե՞ս, թե՞ ես ասեմ՝ ովքեր էին ներսում։ այո, նույն աղջիկները։ ու երբ նրանք դուրս եկան, մենք երեքով սկսեցինք շատ բարձր ծիծաղել։ աղջիկներից մեկը՝ 

-քոռանամ ես, ամեն անգամ ծուխը քեզա կպնում, ուզում ե՞ս դուխի տամ։

ես նվազագույնը ապշած էի։

-չէ, շնորհակալություն։

ծիծաղում ենք, աղջիկները գնում են։ ծիծաղի մեջ լարված ու անիմաստ խնդիրներով կյանք եմ տեսնում, ծիծաղի մեջ արհեստական «բարոյականություն» կա, դուխու   օծանելիքի հոտի տակ թաքնված գաղտնի ծխել կա։ էս վերջերս շատ ենք խոսում մեր հասկացած «բարոյականությունից»։ մենք տալիս ենք սահմանումներ, մենք հորինում ենք օրենքներ, որոնք կամ գրվում են, կամ՝ չէ։ էդ օրենքների պարանը փաթաթում ենք դիմացինների պարանոցներին, իսկ նրանք թաքուն ծխում են ու չեն մոռանում հետո օծանելիք օգտագործել։ 

իսկ ավելի հեշտ չէր լինի՞․․․․

ու տենց․․․






թե ինչու եմ միշտ ականջակալներով

հեյ
էսօր մի քանի անգամ ասել եմ՝ ատում եմ հայերին․․․․

ես սիրում եմ Երևանը ու մի քանի անգամ ավելի շատ սիրում եմ Հայաստանը։  չեմ սիրում էն մարդկանց, որ աղտոտում են մեր կյանքը՝ բոլոր ոլորտներում։ 

օրը սկսվեց նրանով, որ աղջիկներից մեկը պատմեց, որ ՎՏԲ բանկում հղի կինը մոտ քառասուն րոպե ոտքի վրա մնացելա հերթի մեջ ու ոչ մեկի մտքով չի անցել, որ կարելի է նրան նստելու տեղ ու ջուր առաջարկել, էլ ուր մնաց հատուկ հերթ սահմանեին ու արագ սպասարկեին։ 

ատում եմ հայերին․․․․

Գոգի հետ Կասկադում քայլելիս տեսանք, թե ոնց են մի քանի վայրկյան  սպասելու պատճառով մեքենաները իրար ահավոր, անտանելի բարձր ազդանշաններ տալիս ու լսեցինք հայհոյանք՝ կենտրոնում, հայերեն, հայից, հայերին․․․

ատում եմ հայերին․․․․

Մետը պատմում ա, որ երեկ ամբողջ գիշեր պատուհանի տակ անտանելի բարձր երաժշտությունա միացրած եղել, ահավոր բարձր խոսել են մինչև ժամը երկուսը ու դա հաստատ խանգարելա շենքի բոլոր բնակիչներին։ 

ատում եմ հայերին․․․․

ընկերներիցս մեկը հազար ու մի ուղիներա ման գալիս երկրից գնալու համար, քանի որ նրան պարզապես պետքա, որ ամեն քայլափոխին չհարցնեն անձնական կյանքից, աշխատավարձից, քայլելու, նստելու ձևից ու միշտ հետաքրքրվեն, թե ուրա գնում։ 

ատում եմ հայերին․․․․

հենց հիմա մեր պատուհանի տակ էլի գոռգոռոցներ են, քանի որ վթարա եղել, ու վարորդներից մեկը կինա։ նրա ձայնը դեռ իմ ականջներումա, նրա ասած հիմար հայհոյանքները դեռ հիշում եմ․․․ 

ատում եմ հայերին․․․․

ավտոբուսի մեջ կողքիս նստած կինը ուղղակի մուննաթեց։ կարող էր պարզապես ասել՝ կարո՞ղ եմ իջնել։ իսկ նա նախընտրեց մուննաթելը։ ու երբ ծանոթիս հարցրի՝ ինչու՞ մուննաթեց, չէ՞ որ առաջին անգամն էր ասում ու ես նրան արդեն զիջել էի անցնելու տեղ, ծանոթս պատասխանեց՝ դե հայա։ 

ատում եմ հայերին․․․․

միևնույն ժամանակ էս վերոնշյալ «հայերը» իմ շրջապատից չեն։ իմ շրջապատի բոլոր մարդիկ հարգալից են, ժպտում են դիմացինին, գիտեն «կներեք», «շնորհակալություն» բառերը, ու ես սիրում եմ իմ շրջապատի մարդկանց։ նրանք հայերն են,  որոնց շնորհիվ ես Երևանում եմ ու Հայաստանում եմ։

ես դեռ պատկերացնում եմ, թե որքան վատ բառեր ու անհարգալից վերաբերմունք կա օդում, երբ ես իմ ականջակալներով իմ աշխարհն եմ ստեղծում Երևանի փողոցներում ու վայելում եմ ասենք Կասկադի գրկախառնությունները, վայելում եմ տեսածս վառ հայացքները, զբոսաշրջիկների նկարվելը, հետիոտնին զիջող վարորդների քաղաքավարությունը ու վաճառողին լավ օր մաղթող ժպիտները։ 

քաղաքում սեր կա ու չկա։ երկրում հարգանք կա ու չկա։ ու քանի որ էս պահին շատ ջղայն եմ ու հիասթափված, պիտի ասեմ, որ ավելի շատ չկա, քան կա: 

վայելեք ձեր առավոտյան սուրճը, քայլեք մեր քաղաքի սիրուն փողոցներով, զարգացրեք ներքին տուրիզմը ու մի թողեք, որ գոռգոռացող հայհոյանքները փչացնեն ձեր օրն ու տրամադրությունը։ սիրեք իրար։ 

ու տենց․․․ 

նա

դու ես իմ պատճառը 
բոլոր ինչուներիս վերջակետը 
ու անպատճառ 
իմ հարցերը շատ են 

դու ես վաղվա դուռը 
բայց չի փակվում հիմա օրը 
դու կըբացես նոր պատուհան 
ու կըգա լույս իմ նոր օրվան

դու գույներ ես ու շատ
դու սիրում ես նկարելիս 
սև ու սպիտակ 
դու սիրում ես պատմությունները մեր 
թողնել 
կիսատ 

դու նոր նոտաներ ես, հին երգերի 
դու նոր բառարան ես 
ու մտքերի աշխարհ
մեր զրույցը  հավերժ կերկարի

դու կարոտ ես ու հուշ
երեկ էիր ու կաս
գնացել ես, կգաս
ու չի լինի ուշ․․․



հունիս։ երկուշաբթի։ կեսօր։

ես երևի գնամ 
իմը չեղավ մերը․․․

մենք ոչ մի բան ճիշտ չենք անում, ամեն ինչին ծուռ ենք նայում ու նույնիսկ էդ ծուռ նայելու անկյունն ենք սխալ ընտրել։ ոչ մի բան իր տեղում չի։ մի տեսակ թափթփվածա երկուշաբթին։ դարակներում փոշի կա, լվացարանի տակ ամաններ կան ու կոշիկներն էլ միջանցքում են՝ կոշիկների դարակում ինչ ասես կա։ 

մենք ոչ մի բառ ճիշտ չենք ասում։ գնա՝ մնայի փոխարեն, մոռացիր՝ կկարոտեմ-ը մտքում։ փոխում ենք սովորություններ, ինչ-որ հորինած նոր կյանք ենք սկսում՝ սխալ նոր կյանք, որովհետև էդ պարզապես խաբկանքա հոգուդ․ էդ կյանքում դու կաս՝ քո հին բոլոր մտքերով, սխալներով, հիշողություններով, շորերով ու սիրած բաժակներով։ Կյանքը նորը չի, միքիչ մտածելակերպդ ես փոխել․ էն էլ պատկերացում չունեմ՝ ոնց ես հաջողացրել։ 

նկատել ե՞ք՝ ինչքան շատ եմ կիրառում ՝-ը։ ես անընդհատ ինչ-որ բացատրում ու ժխտում եմ։ իսկ դպրոցում ասել են՝ բացատրելիս ու ժխտելիս օգտագործեք ՝։ 

մենք նույնիսկ սխալ ենք ծուլանալիս։ սխալ ենք ծուլանում։ 
մենք սխալվում ենք այլոց սխալները ուղղելիս՝ սխալվում ենք, որ ուղղում ենք։ 
մարդիկ սիրում են անթերին։ չկա։ սիրում ես, դրա համար նա քեզ անթերիա թվում։ մի քանի օր հետո, երբ նոր կյանք ես սկսում, հատ-հատ տեսնում ես բոլոր ու շատ թերությունները, ոնց որ՝ նոր ակնոց պատվիրելու առաջին օրը՝ վայ աչքերիս փայլը հետա եկել։ 

մնացածը լինումա հետո։ մի տեսակ խառը ու խճճված։ էս մտքերի նման։ էս կյանքի նման։ սխալ։ չէ։ սխալ անկյունից։ իրերը միշտ էլ նույնն են։ մենք ենք թարս նայում։ ուղիղ ու քառակուսի աշխարհին։ 


գործից

հեյ

երեկ շատ պարզ հաշվարկներից եկանք էն եզրակացության, որ ապրելու ժամանակ պարզապես չկա։ քո կյանքի մոտավորապես մեկ-երրորդը անցնումա քնած, մեկ-երրորդը՝ աշխատավայրում՝ ութ ժամ էլի միջինում, եթե ինչ-որ մեկի նման freak չեք, որ տասներկու ժամ և ավել աշխատի, մնաց ութ ժամ, որի ընթացքում ուտել-պատրաստել-մաքրել-մի երկու խցանում․․․․ չգիտեմ՝ ումից ենք պարտքով ժամեր վերցնում ու գնում, օրինակ, ընկերների հետ ֆուտբոլ նայելու․․․ 

մի խոսքով․ օրվա արթուն ժամերի մեծ մասը անցնումա աշխատավայրում՝ մարդկանց հետ, որ միգուցե ընտանիքդ չեն, տարածքում, որ միգուցե տունդ չի, բայց ինչ-որ պահից հարազատ ա/են։ ու կարևորա, որ էդ մարդիկ գոնե միքիչ քոնը լինեն։ 


մի ժամանակ, երբ արևմտյան եվրոպայի :D թիմերում էի աշխատում ու ոչ մի կերպ չէի ներգրավվում թիմում, մտածում էի, որ կոլեգաները պարտադիր չի, որ ընկերներդ լինեն․ գործդ արա, գնա տուն։ բայց հայ իրականությունում, դե համենայն դեպս էն իրականությունում, որտեղ ես եմ, լրիվ այլ պատկերա։ 

մենք իրար կյանքով ապրում ենք, իրար դարդ ենք կիսում, օգնում ենք բրեյքափներից օվերքամ լինել   հաղթահարել բաժանումները, ուրախանում ենք իրար հաջողություններով, ոգևորում ենք իրար, իրար համով բաներ ենք բերում, որ տրամադրությունը բարձրանա․․․ լավն ենք․․․ 

էս ամեն ինչի արդյունքում աշխատանքն էլ իրա հունի մեջա, առաջա գնում ու զարգանումա։ օֆիսում միշտ հավես երաժշտություն կա, ու եթե միացրած էլ չի, չաթերում հաստատ ուղարկել ենք իրար։ ամեն օր ժամը 11-ին սեղանին կոֆեներ կան ու քաղցրներ․․․ 

ահավոր տարբեր ենք ու դրանով ավելի հետաքրքիրա էս առօրյան։ մի օր մի բլոգում գրել էի, որ ուզում եմ առավոտյան աչքերս բացել ու սիրով դուրս գալ տնից։ արդեն 5 ամիս սիրով եմ դուրս գալիս աշխատանքի։ ձեզ էլ նույնից։ 

տենց․․․ 

արագ գրեմ֊գնամ

հեյ

մեկը, որ երևի չի ուզում՝ իմանամ՝ ովա, նախորդ գրառմանս տակ գրելա, որ ուզումա, որ հեշտ մարդիկ գան ու բարդ մարդիկ գնան։ ես էլ պատասխանում եմ, որ հա, ուզում եմ, որ քո կյանքում միայն հեշտ մարդիկ լինեն, զի էս կյանքը, որ ով գիտի՝ ինչ֊որ մի հեռու մոլորակցու կամ գալակտիկացու գիտական թեզնա, շատ դժվարա, անտրամաբանական, մեկ֊մեկ սահմռկեցուցիչ (ե՞րբ էիր վերջին անգամ լսել էս բառը)։ 

վաղը փոքրերի օրնա, դե մինչ տասնութ տարեկանների, չէ՞ որ հենց մարդկանց տասնութը լրանումա, իրենք դառնում են չափահաս ու միայն հասուն մտքեր են արտահայտում, միայն ծանրակշիռ արարքներ են իրենց թույլ տալիս, չափում  են յոթ ու կտրում են մի անգամ։ փֆֆֆ․․․․ 

վաղը փոքրերի տոննա ու էսօր ավտոբուսում մի մամա, որ վաղը երեխուն հաստատ տանելուա այգի քաղցր բամբակ ուտելու, խաղալու, նկարելու ա երեխուն ու նկարը տեղադրելուա իրա սոց ցանցի էջում, էդ նույն մաման երեխուն բոլորի մոտ ասաց՝ «ձենդ կտրի, նստի տեղդ, գլուխդ կջարդեմ, հասկացա՞ր ինձ»։ Այնինչ պետք էր երեխային մի քանի տարի կամ ամիս կամ շաբաթ առաջ սովորեցնել՝ ինչպես պետք է (չ)վարվել երթուղայինում։ Այդքանը։ 

վաղը երեխեքի տոննա ու ես տենց մի տեսակ հեչ չէի ուզի, որ վաղը իմ տոնը լիներ։ իրականում էսօր ուզում էի էս թեմայով մեկի հետ խոսել՝ կուզեի՞ր նորից մանուկ լինել։ դե քանի որ ես շատ մեծ եմ ու գործերս շատ են, նույնսիկ չհասցրի միքիչ քայլելու գնալ։ բայց վաղը մի քանի րոպե ժամանակ կտրամադրեմ մեկի հետ խոսելու՝ կուզե՞ր նորից մանուկ լիներ։ ու ես շատ կուզենայի լսել մեկի մանկության մասին։ որովհետև էդտեղիցա սկսել ինքը։ 

ես հազար տեսակ մարդկանց հետ եմ շփվում օրվա ընթացքում՝ նամակագրությամբ, զանգերով, face to face (ինձ սրա հայերենը գրեք էլի, դեմ առ դե՞մ) ու հասկանում եմ, որ նույն տեսակից երկու հատ չկա։ բոլորը ուրույն են, բոլորը ինչքան էլ տարբեր են, էլի տարբերվել են ուզում ու էդտեղից սկսում են մեր բոլոր խնդիրները։ կարևորը՝ չենք ձանձրանում։ ամենքը մի ձևա խաբում, ուրույն ձևա կոտրում, չկրկնվող ստերա ասում ։Դ հետաքրքիրա կյանքը ամեն դեպքում։ ու հետաքրքիր ենք բոլորս։ ու վատն ենք մեր տեսակի մեջ։ ու լավն ենք մեր տեսակից զատ։ 

կարևորը ժպտաք։ հատկապես վաղը։ հատկապես փոքրերին։ վաղը իրանց տոննա։ քո տոնը չի։ դու մեծ ես։ դու հասուն ես։ ու՞ր ես հասել, որ էդքան հասուն ես։ ։Դ 





երևի, երևի․․․ by AnnenMayKantereit

Հեյ,

Մի հատ հավես երգի բառեր եմ բերել քեզ։ 

քո հետ լրջանալը հեշտ ա
ու հեշտա քեզ «չէ» ասելը,
կամ ասելը՝ «ես դեռ պատրաստ չեմ»
դու ինձ ժամանակ ես տալիս։

համովն ես
թե ինչքան սիրուն ես, թե ոնց ես վայելում, 
որ ձռմանը վերջապես ձյուն եկավ, 
դու սիրում ես բոլոր եղանակները։

առավոտները ես չեմ կարող ծիծաղս զսպել 
երբ ինձ պաչիկովդ արթնացնում ես 
ու նոր եմ հասկանում, որ հեշտա քո հետ 
որովհետև քեզ շատ բան պետք չի 
ու դու ինձ ժամանակ ես տալիս։

ու տենց մտածում եմ, որ երևի․․․երևի․․․
սենց մնա միշտ 
ու մտածում եմ տենց, որ երևի․․․երևի․․․
միշտ սենց մնա։ 
հա, հեշտա, հեշտ, հեշտ, հեշտ
հա, հեշտա, հեշտ, հեշտ, հեշտ

էնքան սիրունա 
քեզ նայելը
երբ լողանալու ես գնում, 
հետո գալիս դիմացս կանգնում 
ու ասում՝ «էսօր դժվար օրա լինելու»
ու հարցնում ես՝ 
«ի՞նչ անենք երեկոյան»,
մենք ծիծաղում ենք համբուրվելու կեսից
ու ես նկատում եմ, որ հեշտա, 
որովհետև քեզ շատ բան պետք չի, 
դու էլ ինձ ժամանակ ես տալիս։ 

ու տենց մտածում եմ, որ երևի․․․երևի․․․
սենց մնա միշտ 
ու մտածում եմ տենց, որ երևի․․․երևի․․․
միշտ սենց մնա։ 
հա, հեշտա, հեշտ, հեշտ, հեշտ
հա, հեշտա, հեշտ, հեշտ, հեշտ

որովհետև տեսնում ես այն, ինչ ոչ մեկին ցույց չեմ տալիս 
քեզ պատմում եմ բաներ, որ ինքս ինձ չեմ խոստովանում, 
ու ուզում եմ, որ սենց մնա միշտ
ու կարծում եմ, որ տենց էլ կլինի
երևի, երևի
երևի, երևի
երևի, երևի
երևի, երևի
ու ուզում եմ, որ սենց մնա միշտ
ու կարծում եմ, որ տենց էլ կլինի
երևի, երևի
երևի, երևի
երևի, երևի
երևի, երևի

attention! too much negative ! բացասականի արտահոսք

հեյ

գիտնականները, հատկապես եթե նրանք բրիտանացի են, մի անըստգյուտ անվանում կգտնեին էս վիճակի համար, որը ես նույնիսկ նկարագրել չեմ կարողանում բառերով։ 

փախնելու ու հետ գալու մեջտեղին ի՞նչ են ասում։ գլուխը տարուբերելով «հա» ասելը ո՞նցա կոչվում։ տաք շորեր հագնելով շոգից բողոքելը ինչերենա՞։ ամեն ինչից հրաժարվելով ամեն ինչ երազելը նորա՞, թե՞ միշտա եղել։ 

մեկ֊մեկ մտածում եմ՝ էս մարդիկ մեղավոր չեն ու ափսոսա իրանց ժամանակը քո էսքան անիմաստ տողերը կարդալու համար, բայց հենց հիմա ինչ֊որ մեկի ժամանակը խնայելը ամենավերջին միտքնա, որ հուզումա ինձ։ սա էն հարթակնա, որտեղ ես ես եմ՝ մոտավորապես հարյուրչորս տոկոսով։ 


տագնապ

հույզ

անավարտ մտքեր

բարձիթողի ներս

ռոբոտային կյանք։ ամեն օր նույն ժամին արթնանում֊կոֆե խմում֊գործի գնում֊հետ գալիս կյանք։ ու էս գարնանային ալերգիան։ ու հետո հիշում են։ հիշում են հեռվից։ ու հիշեցնում են։ ինչ֊որ քլիքներով։ էդ պետք չի։ էս պահին ավելի լավա մոռանալ։ ու մոռացնել տալ։ մանավանդ որ էնքան շատ են քլիքով հիշ(վ)ողները։ 

ինչ֊որ բան հանկարծ կորավ։ երևանի փողոցներում քայլելիս կորցրինք մի բան։ երևի մեր բնականն էր։ կամ էլ բնականը մնաց հին ու փոշոտ գրքերում։ իսկականը մնաց դեղին թղթերի վրա։ մենք բոլորս ձև ենք։ 

․․․․․

սրանք անիմաստ մտքեր են, մի խորացիր

հէյ

ես ամեն ինչ սխալ եմ ընկալել։ ես կռվել եմ։ ես պայքարել եմ։ ես չեմ համաձայնել։ 

եթե կյանքում միայն բարի ու դրական օրեր լինեն, ֆիզիկական էդ գոյությունը կձանձրացնի։ իսկ բարդ խնդիրներն էլ հոգնեցնում են, քամում են։ 

մի քանի ամիսներ, վատնած շաբաթներ, որ արդյունքում անիմաստ չեն, ցույց տվեցին, որ պայքարելը միշտ չի նախընտրելի։ թող հոսի․․․ բոլոր զգացումները, որ ապրում են օդում ու մտնում մեր հոգիներ, մեր սիրտ, բնական են ու մարդկային։ բոլոր զգացումներն էլ ապրվելու իրավունք ունեն։ չի կարելի նեղանալ ուղեղից, երբ զգայարաններիդ հրամայումա տխրել, աչքերիդ հրամայումա թրջվել։ 

իսկ գիտեի՞ր, որ բաժանումն էլ շատ սիրուն կարող է լինել։ ու լինում է։ իսկ գիտեի՞ր, որ հաճախ կորցնելը գտնելու ամենասկզիբն ա։ («ամենասկիզբ» բառ չկա, գիտեմ)

իրար հետ չէին համաձայնում քաղաքի անհանգստությունն ու իմ խաղաղ քայլերը։ ուշ գարնանային օդի պարզությունն ու իմ բարդ մտքերը կռվում էին էլի։ իմ ականջներում էն երգերն էին, որ լսվել էին ամենասիրուն ու անկեղծ զրույցին զուգահեռ։ հիշում ե՞ս։

ես ամեն ինչ պայքար եմ հասկացել։ բայց ամեն ինչ պարզապես սիրուն ու ներդաշնակ հոլովակ էր։ ֆիլմից կադր։ չեմ չափազանցնում։ 

հոգ տանելն ու բարությունը էս մոլորակին անհրաժեշտ հատկանիշներ են։ մարդկության պատմության բոլոր խնդիրներն ու կռիվները ծնվել են դրանց արհամարհելու արդյունքում։ իսկ մեզ անիմաստ խնդիրներ պետք չեն։ քո դրականները էն նստարանի նման են՝ ծառի տակ, հով տեղ, երբ շոգից ու քայլքից հոգնած գտնում ա քեզ, կամ դու իրան ու դու մի կողմում դնում ես ուսապարկդ ու մյուս կողմում դու ես տեղավորվում։ հոգ տար։ 

ես ամեն ինչ վերջ եմ հասկացել։ վերջը երբեք չի լինում։ վերջը հորինվածքա։ նույնիսկ իմ՝ ֆիզիկայից բան չհասկացող միտքը գիտի, որ ցանկացած էներգիա մի վիճակից վերածվումա մյուսի։ վերջ չկա, կա փոփոխություն։ սիրելա պետք էդ փոփոխությունները։ 

ամեն ինչի գնահատական մեր ընկալումներիցա, մեր ակնկալածիցա, մեր տեսակից։ 

եթե ես խոսեմ դատարկ սենյակում ու լինեմ խուլ, կասե՞ս, որ իմ բառերը ձայն չեն ունեցել։ դե լսող չի եղել։ 

գիտեմ, որ ցրիվ են մտքերս, գիտեմ, որ խառն են բառերը, ինչ֊որ տեղ անիմաստ են, քանի որ վաղուց չեմ եկել մոտդ պատմելու ու մոռացել եմ, թե ոնց էինք շփվում, բայց ասեմ՝ ավելի անկեղծ հետդ չեմ եղել։ էն բոլոր խնդիրների ու քաոս֊մտքերի կծիկը, որ էնքան էր մեծացել՝ ինձ էլ էր իր մեջ առել, քանդվեց։ քննարկվեց։ պարզվեց։ ու ես դուրս եկա էն կծկված ու մութ պատերից։ 

սիրուն աչքով նայի ամեն ինչին։ ամեն ինչ սիրուն կդառնա։ 
«այո» ասա ամենաբարդ խնդրին։ խնդիրը կդառնա լուծում։
թույլ տուր քեզ տխրել, որովհետև դու բառի ամենավատ իմաստով մարդ ես ու մարդ ես բառի լավագույն իմաստով։ 
մի պայքարիր ամեն ինչի դեմ, որովհետև ինքդ քո դեմ ես պայքարելու ի վերջո։
հանգիստ ու ներդաշնակ եղիր ու քիչ շարժիր օդի փոշեհատիկները։ էդպես ավելի պարզ կերևա ապագան։

ներսից կարմիր ու դրսից կապույտ ակնոցի ապակիներից նայում եմ քեզ ու ասում եմ՝ ժպտա, որովհետև ամեն ինչ շատ լավ ա։ 

հոգ տար ՔՈ մասին․․․


ինչ տարբերություն, թե ով դուռը կբացի

հեյ

երեկ օֆիսում թեման ֆեմինիզմն էր (դե երեկ որտեղ չէր թեման ֆեմինիզմը)։ ու պարզվեց, որ հա, ես էդքան էլ ֆեմինիստ չեմ։ եթե ուզեք՝ ընդհանրապես ֆեմինիստ չեմ։ 
սիրում եմ էս
անկյունը արդեն


եթե ֆեմինիզմը պետք է արտահայտվի ինձ համար դուռ բացելով, երթուղայինում տեղ զիջելով կամ ծանր իրերը ինձ համար տեղափոխելով, ոչ շնորհակալություն։ ինձ հաճելի չէ, երբ կարծում են, թե ես ակնկալում եմ ծաղիկներ ինչ֊որ տոնի ժամանակ ու ինչ֊որ տեղ նույնիսկ պարտավորված ինձ նվիրում են էդ ծաղիկները ու անունը դնում՝ ֆեմինիստ ենք, կնոջը հարգում ենք։ ու էստեղ մի պահ նույնիսկ մոռանանք, որ էդ ինձ նվիրած ծաղիկը  շատ ավելի երկար կյանք կունենար, եթե չպոկեին արմատից, չփաթեթավորեին շխշխկան թղթերով ու թերթերով ու չկապեին գունավոր թելերով։ 

եթե ֆեմինիզմը տարին մի անգամ կնոջը մի տեղ հրավիրելն է, ու էդ մի ամիսը անընդհատ հումորներ անելը՝ դե էդ մի ամիսնա, քեզ լավ զգա, ոչ շնորհակալություն։ 

կինը, նախ և առաջ, սեռից ու իգականից վեր, մարդ է։ ու նրան հարգելը չպետք է դրսևորվի «թույլ սեռ» համարելով։ պետք է հարգել կնոջը, որվհետև ինքն էլ ունի զգացմունք, ունի պահանջներ, կարիքներ, իրավունքներ ու ընդհանրապես, եթե մանկուց դաստիարակվել ես այնպես, որ հարգում ես, ուրեմն պետք է հարգել կնոջը։ նույն կերպ պետք է հարգել բոլորին՝ մեծին֊փոքրին, տղամարդուն֊փոքրիկ տղային։ 

երբ առավոտյան կինը ստանում է ծաղիկներ ու հետո միայնակ հոգ տանում ամբողջ ընտանիքի մասին, գնումներն անում, պատրաստում, մաքրում, խնդրում եմ․․․․երբ կինը տոնական օրերին ստանում է զարդեր ու չտոնական օրերին նրան արգելում են օր․՝ ինչ֊որ տեղ գնալ, ինչ֊որ հագուստ հագնել, ինչ֊որ բան գնել, ձեզ պահեք էդ զարդը։ երբ կնոջ համար աշխատանքի գնալիս բացում են դուռը, բայց նա նույն աշխատաժամանակի համար ավելի քիչ է վարձատրվում, քան նույն աշխատանքը կատարող տղամարդը, ինչ տարբերություն, թե ով բացեց դուռը։ 

ախպոր պես խնդրում եմ մի գտեք մանրուքներ, որ ձեզ կկոչեն ֆեմինիստ, եթե չեք գտել արմատը ու չեք աշխատում հենց հիմնային խնդիրների վրա։ եթե ֆեմինիստ եք, երեկոյան առաջարկեք կնոջը տեղավորել սպասքը, երեխային քնեցնել, թույլ տվեք, որ ինքնարտահայտվի, աշխատելու հնարավորություն ստեղծեք կամ գոնե մի խանգարեք նրան ստեղծել էդ հնարավորությունը, որ ստիպված չլինի մնալ տանը ու դառալ ծաղիկ֊զարդ֊դուռ բացել պահանջող ու ակնկալող էակ։ 

կանանցից էլ պահանջվում է սեփական արժեքը դուռ բացել֊փակելուն չհասցնել։ դուք «թույլ էակ» չեք, օկ՞։

օկ, իրար պետք է վերջում ճիշտ հասկանալ, երբ վերոնշյալ բոլոր կետերը կան, դուռը բացելը շատերի համար ինչ֊խոսք, հաճելի է։ նույնիսկ ինձ համար (օկ֊հոգոց)։ բայց երբեք չի կարելի թույլ տալ, որ դրանք փոխարինելու գան կնոջն իսկապես հարգելու ձևերին ու կանոններին։ 

հավասարություն ու ազատություն։ 
թե չէ ֆեմինիզմ․․․սեքսիզմ․․․ առանց ֊իզմերի, բնական ու սովորական կյանք։ 

լավ ես, չէ՞ ։ ։Դ 


վերնագիրը մոռացա

հեյ

եթե  կարդում ես օրագիրս, կներես, սա կրկնողություն պետք է լինի քո համար, առաջ անցիր, եթե ոչ՝ որոշել եմ քեզ մի լավ բան պատմել մեր օրերի մասին։ ո՞նց ես։ կարոտել էի։ վաղուց չենք խոսել։ մեկ֊մեկ գրի՝ սպասում եմ միշտ։ 

շնորհակալ նկարողին

երեկ փողոցն էի ուզում անցնել, երբ տեսա, որ կանգնած եմ Հենրիկ Էդոյանի կողքին։ ժամանակակից բանաստեղծա։ Հետաքրքիր գրողա։ ժպտացի ու բարևեցի։ հարցրեց՝ ոնց եմ։ ես էլ իրեն հիշեցրի, որ երկու տարի առաջ հանդիպել ենք Աթենքի օդանավակայանում։ ուրախացա, քանի որ հիշեց ու հարցրեց՝ Գերմանիայից արդեն վերջնականապես եկա՞ր, աշխատում ե՞ս։ դե ես էլ պատմեցի իմ գործի մասին․․․հարցրեց, թե աշխատանքս դուրս գալիս է ու խնդրեց՝ անունս հիշեցնեմ։

չեմ համեմատում, կամ էլ հա, համեմատում եմ։ ես պատկերացնում եմ, ու կարծում եմ՝ սխալ չեմ, որ հին ժամանակներում, երբ Թումանյանը, Շիրազը, Սահյանը, Իսահակյանը փողոցում քայլելիս են եղել, բոլորը նրանց ճանաչել են, բարևել են ու կարևորել են։ հիմա, երևի տեղեկատվության բազմազանությունից, հսկայական ծավալից, կամ արդեն չգիտեմ՝ հազար պատճառներ կլինեն,ժամանակակից գրողները չեն նկատվում, կամ նկատվում են շատ քչերի կողմից։

ես չեմ բարևում մենակ բարևելու համար։ ինձ իսկապես հետաքրքիր է էդ մարդու հետ զրուցել։ բայց նաև զգում եմ՝ ոնց է զարմանում֊ուրախանում, որ այո, ճանաչում են։ հարցրի՝ նոր գրքերի սպասե՞նք, լա՞վ են գրվածքները։ բազմանշանակ ժպտալով՝ գլխով հա֊ի նշան արեց։ երևի սպասենք էլի։

Աթենքի օդանավակայանում անտանելի մեծ ու անկանոն հերթ էր, իսկ թռիչքս 15 րոպեից էր։ ես պանիկել էի, քանի որ նախորդ օրն էլ թռիչքից ուշացել էի ու մի գիշեր անիմաստ մնացել էի Ֆրանկֆուրտի օդանավակայանում։ մինչև հերթս գար, նկատեցի, որ Էդոյանն էլ հանգիստ սպասում է իր հերթին։ սիրտս տեղն ընկավ։ դե հաստատ գիտեի՝ Երևան պիտի գնա։ եթե ինքը անհանգիստ չի, ես էլ անհանգիստ չպետք է լինեմ։ մոտեցա էլի, բարևեցի։ ու մինչև Երևան զրուցեցինք։ ես շատ կարոտած էի վերադառնում ու հաճելի էր հենց Էդոյանի հետ զրուցելով Հայաստան գալը։

տենց․․․

գտել եմ

հեյ
հա, գուշակեցիք․․․
Բեհէզի պիջակն եմ ցուցադրում
Վանաձորի մայթերը լայն են․․․բալկոնները պատշգամբները սիրուն են․․․«առաջ տված» չեն․․․․ ես չեմ ուզում ասել՝ քաղաք։ աշխարհում շատ քաղաքներ կան, իսկ Վանաձորը հարազատ անկյունա, նույնիսկ էն դեպքում, երբ առաջին անգամ ես եղել ու մնացել ես քսանչորս ժամից միքիչ քիչ։ բայց հասցրել ես քեզ էնքան ազատ զգալ, որ համարել ես քոնը։

 մի վահանակի վրա կարդացի՝ Վանաձոր՝ հնարավորությունների քաղաք։  հա՛, հնարավոր է գտնել մենակություն, ազատություն, ժամանակ․․․․տարածություն։ քայլել, վազել, կանչել, ու զգալ՝ ինչքան ուզես։ 

երևանում ձեռքերը գրպանները դրած գլուխը կախ քայլելու հականիշն էր Վանաձորը։ 

էնքան գույն կա, էնքան բնություն կա, էնքան սեր կա․․․

մենք վազեցինք փողոցներում, մենք աստիճաններով բարձրացանք ու վերևից նայեցինք Վանձորին, իսկ Վանաձորը ամբողջ ընթացքում մեզ էր նայում՝ էս ո՞վ են էս խենթերը։ 

էս էլ մեր քսանչորսից միքիչ քիչ ժամը՝ 




Վանաձորը շատ հարմարա հեծանիվների համար




իսկ կատուները քեզ լեզու կհանեն

գնա էստեղ՝ իմ ամենասիրած տեղը Վանաձորում,
 եթե քամի բռնել ես ուզում


մի Կերպ֊Արվեստ֊ում ենք 






Մետաքսին առանց հարցնելու հրապարակում եմ 
սիրուն պատշգամբները 
© Metaksya Matevosyan



եթե ինչ՝ կներես․․․ ։Ճ 

Մասկը էնտեղ չէր բայց․․․ 


ես ժամերով կմնայի էստեղ․․․սառած լճի ափին, 
Վանաձորում


գնացեք #Վանաձոր ու ամբողջ ճանապարհին Լավ էլի  լսեք։ 
 


յոգայի միջազգային օրը

հեյ էսօր՝ հունիսի 21-ը, ամառային արևադարձի օրը նաև մեր գալակտիկայում գոյություն ունեցող լավագույն երևույթներից մեկի՝ յոգայի միջազգային օրն է...