Syuneci's English blog

Syuneci's English blog → Sippin' && 'Hackin'

վերնագիրը մոռացա

հեյ

եթե  կարդում ես օրագիրս, կներես, սա կրկնողություն պետք է լինի քո համար, առաջ անցիր, եթե ոչ՝ որոշել եմ քեզ մի լավ բան պատմել մեր օրերի մասին։ ո՞նց ես։ կարոտել էի։ վաղուց չենք խոսել։ մեկ֊մեկ գրի՝ սպասում եմ միշտ։ 

շնորհակալ նկարողին

երեկ փողոցն էի ուզում անցնել, երբ տեսա, որ կանգնած եմ Հենրիկ Էդոյանի կողքին։ ժամանակակից բանաստեղծա։ Հետաքրքիր գրողա։ ժպտացի ու բարևեցի։ հարցրեց՝ ոնց եմ։ ես էլ իրեն հիշեցրի, որ երկու տարի առաջ հանդիպել ենք Աթենքի օդանավակայանում։ ուրախացա, քանի որ հիշեց ու հարցրեց՝ Գերմանիայից արդեն վերջնականապես եկա՞ր, աշխատում ե՞ս։ դե ես էլ պատմեցի իմ գործի մասին․․․հարցրեց, թե աշխատանքս դուրս գալիս է ու խնդրեց՝ անունս հիշեցնեմ։

չեմ համեմատում, կամ էլ հա, համեմատում եմ։ ես պատկերացնում եմ, ու կարծում եմ՝ սխալ չեմ, որ հին ժամանակներում, երբ Թումանյանը, Շիրազը, Սահյանը, Իսահակյանը փողոցում քայլելիս են եղել, բոլորը նրանց ճանաչել են, բարևել են ու կարևորել են։ հիմա, երևի տեղեկատվության բազմազանությունից, հսկայական ծավալից, կամ արդեն չգիտեմ՝ հազար պատճառներ կլինեն,ժամանակակից գրողները չեն նկատվում, կամ նկատվում են շատ քչերի կողմից։

ես չեմ բարևում մենակ բարևելու համար։ ինձ իսկապես հետաքրքիր է էդ մարդու հետ զրուցել։ բայց նաև զգում եմ՝ ոնց է զարմանում֊ուրախանում, որ այո, ճանաչում են։ հարցրի՝ նոր գրքերի սպասե՞նք, լա՞վ են գրվածքները։ բազմանշանակ ժպտալով՝ գլխով հա֊ի նշան արեց։ երևի սպասենք էլի։

Աթենքի օդանավակայանում անտանելի մեծ ու անկանոն հերթ էր, իսկ թռիչքս 15 րոպեից էր։ ես պանիկել էի, քանի որ նախորդ օրն էլ թռիչքից ուշացել էի ու մի գիշեր անիմաստ մնացել էի Ֆրանկֆուրտի օդանավակայանում։ մինչև հերթս գար, նկատեցի, որ Էդոյանն էլ հանգիստ սպասում է իր հերթին։ սիրտս տեղն ընկավ։ դե հաստատ գիտեի՝ Երևան պիտի գնա։ եթե ինքը անհանգիստ չի, ես էլ անհանգիստ չպետք է լինեմ։ մոտեցա էլի, բարևեցի։ ու մինչև Երևան զրուցեցինք։ ես շատ կարոտած էի վերադառնում ու հաճելի էր հենց Էդոյանի հետ զրուցելով Հայաստան գալը։

տենց․․․

գտել եմ

հեյ
հա, գուշակեցիք․․․
Բեհէզի պիջակն եմ ցուցադրում
Վանաձորի մայթերը լայն են․․․բալկոնները պատշգամբները սիրուն են․․․«առաջ տված» չեն․․․․ ես չեմ ուզում ասել՝ քաղաք։ աշխարհում շատ քաղաքներ կան, իսկ Վանաձորը հարազատ անկյունա, նույնիսկ էն դեպքում, երբ առաջին անգամ ես եղել ու մնացել ես քսանչորս ժամից միքիչ քիչ։ բայց հասցրել ես քեզ էնքան ազատ զգալ, որ համարել ես քոնը։

 մի վահանակի վրա կարդացի՝ Վանաձոր՝ հնարավորությունների քաղաք։  հա՛, հնարավոր է գտնել մենակություն, ազատություն, ժամանակ․․․․տարածություն։ քայլել, վազել, կանչել, ու զգալ՝ ինչքան ուզես։ 

երևանում ձեռքերը գրպանները դրած գլուխը կախ քայլելու հականիշն էր Վանաձորը։ 

էնքան գույն կա, էնքան բնություն կա, էնքան սեր կա․․․

մենք վազեցինք փողոցներում, մենք աստիճաններով բարձրացանք ու վերևից նայեցինք Վանձորին, իսկ Վանաձորը ամբողջ ընթացքում մեզ էր նայում՝ էս ո՞վ են էս խենթերը։ 

էս էլ մեր քսանչորսից միքիչ քիչ ժամը՝ 




Վանաձորը շատ հարմարա հեծանիվների համար




իսկ կատուները քեզ լեզու կհանեն

գնա էստեղ՝ իմ ամենասիրած տեղը Վանաձորում,
 եթե քամի բռնել ես ուզում


մի Կերպ֊Արվեստ֊ում ենք 






Մետաքսին առանց հարցնելու հրապարակում եմ 
սիրուն պատշգամբները 
© Metaksya Matevosyan



եթե ինչ՝ կներես․․․ ։Ճ 

Մասկը էնտեղ չէր բայց․․․ 


ես ժամերով կմնայի էստեղ․․․սառած լճի ափին, 
Վանաձորում


գնացեք #Վանաձոր ու ամբողջ ճանապարհին Լավ էլի  լսեք։ 
 


չվեր(ն)ագրել

քեզ դուր չէր գալիս, որ թանաքը առանց քեզ հարցնելու ու հետդ քննարկելու մի նշան էր թողել ձախ թևիս ու դու չէիր սիրում, որ ականջիս անիմաստ երկաթի կտոր եմ կպցրել։ 
է․․դե․

էդ մեզ չէր խանգարում, որ ժամերով խոսեինք էն մնացած բաների մասին, որ էլի քեզ դուր չէին գալիս, բայց որ ուզում էիր փոխել ու ուզում էինք փոխել․․․ 

է․․․դե լավ էլի․․․

մեր ոչ մի տրամադրություն մեզ չէր խանգարում, որ ամեն խոսակցություն սկսեինք՝ «ընգերս ինչ կա»֊ով․

լավ էլի․․․ էլ ոչ մեկ ինձ չի ասում՝ ընգերս։ դե ես էլ ոչ մեկի ընգերը չեղա։ 

ու երբ լուսածագն էինք դիմավորում քարահունջի քարերի մեջ, ու երբ վերջին կաթիլ էներգիայով հասնում էինք Սպիտակավոր ու երբ կիթառդ էիր նվագում ու երբ խնդիրներ էինք լուծում, քննարկում/քննադատում էինք․․․ես ինչ իմանայի, որ հիշելուց տխրելու եմ․․․

դու էլ չգիտեիր, կամ էլ գիտեիր ու ոնց չէիր ասում, որ քեզ դուր չի գալիս, որ թանաքը ձախ թևիս․․․ էդպես էլ չէիր ասում, որ կարոտելու եմ։

ուժեղ լինելն ու ուժեղացնելը արդարացնում եմ, բայց ուժեղացնելուդ մեթոդներին դեմ եմ, կներես։

չլինելդ չկա, կներես։ ընդունելը ինձանից չի։ ես չեմ ընդունում։ որովհետև լինելդ պարտադիր էր։ ու հա, պարտադրված։ ոնց դու ես հիմա պարտադրում չլինելդ։ դու մեղավոր չես, կներես․․․ ես եմ նեղացած երևի։ 

ես երբեք չեմ ասել էսքանը, որովհետև մենակ ես չեմ լսում։ բայց էսօր արհամարհում եմ բոլոր լսողներին, որովհետև խոսում ենք ես ու դու։ որովհետև էսօր քո օրնա ու բոլոր օրերի նման են քո օրերը․․․

մենք հարցնում ենք իրար՝ ոնց ես, բայց մենք չենք լսում էլ պատասխան, որովհետև գիտենք, որ էսօր քո օրնա ու էսօր ոնց չենք լինում ուղղակի։ 

ու հա, շնորհավոր ծնունդդ, որովհետև շնորհակալ եմ, որ եղել ես կաս։ ես չեմ ընդունում չլինելդ ու հա, նեղանում եմ քեզանից։ շատ։ 

կորցնենք Facebook֊ը մեր մեջ

հեյ
Մետաքսը ասումա, որ (էս գրելու ընթացքում նորից ճշտում եմ թիվը, քանի որ ես երբ եմ բան հիշում, որ հիմա էլ հիշեմ) ֆեյսբուքը ունի 2մլրդից ավել հետևորդ՝ 2020թ․֊ի տվյալներով։ դե իհարկե, ով չի ցանկանա նման մի հարթակում գովազդ ունենալ, աշխատել, կարծիք արտահայտել ի վերջո՝ կայանալ։ 

ես ատում եմ էդ հարթակը։ կներեք իհարկե ինձ։ ինձ ճանաչողները չեն հավատա էս բառերին, քանի որ գիտեն՝ ինչքան եմ սիրում շփում, մանավանդ՝ երբ կողքդ ոչ մեկ չկա ։Ճ բայց ես արդեն շատ վաղուց ամեն ինչ անում եմ, որ էդ կայքը իմ կյանքի մեջ չլինի։ 

ըքաունթը աշխատանքի համար էս պահին անհրաժեշտ էր։ ես երեկ որոշեցի ապաակտիվացնել, անվերադարձ ջնջել 2012 թ֊ից ստեղծված ըքաունթը ու ստեղծել մի նորը՝ աշխատանքի համար։ 

հենց հաջորդ օրը նստած աշխատում եմ ու ստանում եմ նամակ ֆբ֊ից այն մասին, որ անձը հաստատելու համար պետք է ID-ս մոտեցնեմ վեբ տեսախցկին ու թողնեմ իրենց սկան անել։ ի՞նչ։ ու ես չգիտեմ՝ քանի հոգի արել են դա, չգիտեմ՝ քանի հոգի էլ ինչ անձնական տվյալներ են հաղորդել Մարկենց․․․ 

ես միգուցե շատ կողմնակալ եմ խոսում․․․․ չգիտեմ է (:  

լավ մնացեք․․․ լայվ մի մնացեք․․․․ 

յոգայի միջազգային օրը

հեյ էսօր՝ հունիսի 21-ը, ամառային արևադարձի օրը նաև մեր գալակտիկայում գոյություն ունեցող լավագույն երևույթներից մեկի՝ յոգայի միջազգային օրն է...