5.2.21

չվեր(ն)ագրել

քեզ դուր չէր գալիս, որ թանաքը առանց քեզ հարցնելու ու հետդ քննարկելու մի նշան էր թողել ձախ թևիս ու դու չէիր սիրում, որ ականջիս անիմաստ երկաթի կտոր եմ կպցրել։ 
է․․դե․

էդ մեզ չէր խանգարում, որ ժամերով խոսեինք էն մնացած բաների մասին, որ էլի քեզ դուր չէին գալիս, բայց որ ուզում էիր փոխել ու ուզում էինք փոխել․․․ 

է․․․դե լավ էլի․․․

մեր ոչ մի տրամադրություն մեզ չէր խանգարում, որ ամեն խոսակցություն սկսեինք՝ «ընգերս ինչ կա»֊ով․

լավ էլի․․․ էլ ոչ մեկ ինձ չի ասում՝ ընգերս։ դե ես էլ ոչ մեկի ընգերը չեղա։ 

ու երբ լուսածագն էինք դիմավորում քարահունջի քարերի մեջ, ու երբ վերջին կաթիլ էներգիայով հասնում էինք Սպիտակավոր ու երբ կիթառդ էիր նվագում ու երբ խնդիրներ էինք լուծում, քննարկում/քննադատում էինք․․․ես ինչ իմանայի, որ հիշելուց տխրելու եմ․․․

դու էլ չգիտեիր, կամ էլ գիտեիր ու ոնց չէիր ասում, որ քեզ դուր չի գալիս, որ թանաքը ձախ թևիս․․․ էդպես էլ չէիր ասում, որ կարոտելու եմ։

ուժեղ լինելն ու ուժեղացնելը արդարացնում եմ, բայց ուժեղացնելուդ մեթոդներին դեմ եմ, կներես։

չլինելդ չկա, կներես։ ընդունելը ինձանից չի։ ես չեմ ընդունում։ որովհետև լինելդ պարտադիր էր։ ու հա, պարտադրված։ ոնց դու ես հիմա պարտադրում չլինելդ։ դու մեղավոր չես, կներես․․․ ես եմ նեղացած երևի։ 

ես երբեք չեմ ասել էսքանը, որովհետև մենակ ես չեմ լսում։ բայց էսօր արհամարհում եմ բոլոր լսողներին, որովհետև խոսում ենք ես ու դու։ որովհետև էսօր քո օրնա ու բոլոր օրերի նման են քո օրերը․․․

մենք հարցնում ենք իրար՝ ոնց ես, բայց մենք չենք լսում էլ պատասխան, որովհետև գիտենք, որ էսօր քո օրնա ու էսօր ոնց չենք լինում ուղղակի։ 

ու հա, շնորհավոր ծնունդդ, որովհետև շնորհակալ եմ, որ եղել ես կաս։ ես չեմ ընդունում չլինելդ ու հա, նեղանում եմ քեզանից։ շատ։ 

No comments:

Post a Comment

շատ երևանյան

հէյ լավ կքնես, քանի որ երկար օրա լինելու.... այո, երկար, խառը, իրադարձաշատ ու անհոսանք կենտրոնի օր էր։ ու ուսանողական տարինրից մնացած սովորո...