Syuneci's English blog

Syuneci's English blog → Sippin' && 'Hackin'

մշակութային շոկ

հեյ

էսօր առավոտյան խոսում էի սոց կայքերից մեկի՝ թութի,  ծանոթներիցս մեկի հետ, որը նորա տեղափոխվել Ֆրանսիա, ու հենց առաջին շաբաթում նրանից գողացել են հեռախոսը։ շատ լավ պատկերացրի նրա զգացածն ու վիճակը, խորհուրդ տվեցի դեռ սկզբի համար փակվող գրպաններով տաբատ ունենալ, մինչև տեմպին կհարմարվի։ ուղղակի խնդիրն էնա, որ մեզ երբեք չեն սովորեցրել նոր միջավայր տեղափոխվելու ու դրա հետևանքների մասին։ մենք հաճախ նման փոփոխությունները ոչ լուրջ ենք ընդունում, ոչ էլ դրանց տրամադրվում ենք։ պարզվեց՝ պետք էր տրամադրվել։

երկրորդ կուրսում «միջմշակութային հաղորդակցություն» անունով առարկա ունեինք, որի գրքի մի գլուխը վերնագրված էր՝ «մշակութային շոկ», ու կարդալու ընթացքում  ես էի շոկի մեջ՝ գրողը տանի, ես էս ամենը զգացել եմ ու ինձ ոչ մեկ չի ասել՝ դու շոկի մեջ ես ազիզ ջան, ոչինչ։ դե հիմնականում չէի պատմում՝ ինչ եմ զգում, ես լուռ էի տանում էդ ամենը, կարծես սովորական լիներ ու փորձում էի ինքս ինձ համար լուծումներ գտնել։  ուրեմն էդ գլուխը պատմում էր էն մասին, որ միջավայրը փոխելիս, նոր հասարակության մեջ մտնելիս մարդը միանգամից չափից շատ նորությունների է բախվում ու հաճախ դրանք մարսելը, հասկանալը բարդա տրվում մարդուն։ ու կախված տեսակից՝ հարմարվելու կամ փոխելու կարողություններ, բաց, նորարար լինելու հատկանիշներ, ազատամիտ կամ պահպանողական, մարդը կարող է թողնել ու վերդառնալ իր նախկին միջավայր, կարող է մնալ ու հաղթահարել շոկը կամ չընդունել փոփոխությունները ու ընկնել խորը դեպրեսիայի մեջ՝ այդպես էլ ինքն իրեն միջավայրի մասնիկ չզգալով։ 

տասնյոթ տարեկան էի գրեթե, երբ տեղափոխվեցի մայրաքաղաք՝ սովորելու։ էդ լրիվ ուրիշ թեմայա, թե ինչու են Հայաստանում գրեթե բոլոր համալսարանները հենց մայրաքաղաքում, թե ինչու պետք է բոլոր երիտասարդները, որ բարձրագույն կրթություն ստանալ են ուզում, տեղափոխվեն մայրաքաղաք ու, որ հիմնականում էդպես էլ լինում է, երբեք չվերդառնան իրենց մարզ ու մարզերի կյանքը գնալով մեռնի։ դրա մասին կխոսենք մի օր... դե եկա, տեսա, հաղթեցի մնացի։ էդ տեսնելն ու մնալը էդքան էլ հեշտ չէին պարզվեց։ դեռ պայքար կար։

դու թողնում ես քո նախկին շրջապատը, միջավայրը, առօրյան, սովորությունները,  ծնողներիդ, ինչքան էլ պարզ ու անտրամաբանական հնչի՝ սենյակդ, տեղափոխվում ես նոր, ավելի մեծ քաղաք, որտեղ, եթե համեմատես քո նախկին ու քաղաքային միջավայրը, ամեն ինչ շատ ավելի արագա։ հիմա էս բառերը շատ դժվար եմ գրում, քանի որ ութ տարի անց էդ արագությունը շատ ավելի դանդաղելա ու Երևանը էլի դարձելա իմ համար հանգիստ, խաղաղ, լուռ։ պատճառն իհարկե այլ, ավելի վազքային  միջավայրում արդեն լինելս ու դրա հետ համեմատելն է, բայց դրան դեռ կհասնենք։ 

էս նոր տարածքում քեզ նոր շրջապատ, նոր զբաղմունքներ ու առօրյա ստեղծելը ժամանակ ու նյարդեր է պահանջում։ ամեն ինչ սկսում ես զրոյից։ աջ ուսիդ նստած հրեշն ասում է՝ քեզ հեչ էլ պետք չի, հետ գնա որտեղից եկել ես, էնտեղ ավելի հեշտ էր ամեն ինչ, մյուս ուսիդ հրեշը (հա, իմ երկու ուսերին էլ հրեշներ են, որովհետև չգիտես ինչի որոշել են խառնվել կյանքիս որոշումներին) ասումա՝ հեշտին մի ձգտի, գտի պայքարի ձևեր ու գտի հարմարվելու, փոխելու ու փոխվելու լուծումներ։ 

սկզբում չէի ուզում պայքարել, կամ չէի կարողանում, ամեն դեպքում հետ էի ձգտում, վերադառնալ էի ուզում իմ հարազատ միջավայրին։ ու միայն երբ սկսեցի կարդալ ու ուսումնասիրել մշակութային շոկն ու դրա հաղթահարման ուղիները, կարողացա պատկերացնել հետագա քայլերս։ նոր շրջապատ, նոր ընկերներ, նոր մարդիկ, սոց կայքերից դուրս կյանք, աշխատանք... նախկին դեպրեսիվ ու մենակ միջավայրը դարձավ ակտիվ առօրյա, որից դուրս գալ արդեն մտքովս էլ չէր անցնում։ ու հենց էդ պահին որոշեցի գնալ Գերմանիա։ էս շոկի հաղթահարումը ավելի հեշտ տրվեց։ ես գիտեի՝ ինչ էր սպասվում ինձ, պատրաստ էի։ 

եթե Սյունիք - Երևան տարբերությունը միայն ավելի մեծ քաղաքն ու նոր շրջապատն էին, Հայաստան - Գերմանիան դրանց ավելացնում էր նաև նոր լեզու, նոր մտածելակերպ, նոր սնունդ, նոր կլիմա, նոր մշակույթ... ինչքան էլ պատրաստ ես, մեկ է՝ ալիքի առաջին հարվածը ցավոտ է լինում։ ալիքից կարող էի փախչել, կարող էի խորտակվել կամ լողալ սովորել։ ես սովորեցի լողալ (միայն փոխաբերական իմաստով), ու էդ շատ հետաքրքիր փորձ էր հենց ինքս ինձ վրա։ պարզեցի՝ նոր ու տարբեր իրավիճակներին ոնց եմ արձագանքում, ինչքան բաց եմ, ինչքան ազատ եմ, ինչն է անընդունելի ինձ համար, ինչին կարող եմ հարմարվել։ 

ուրեմն ցանկացած շոկ հաղթահարելի է, եթե դու ընտրում ես պայքարելը։ եթե փախչես, երբեք էլ չես իմանա քո մասին ու չես ճանաչի քեզ։ փորձը փորձանք չի։ փորձը հնարավորություն է։ ես քեզ խնդրում եմ երբեք բաց չթողնել քեզ ճանաչելու հնարավորությունը։ մեր քառակուսին շատ փոքրա, որ ամբողջ կյանքում միայն դրա մեջ ապրենք։ 

հոգ տար քո մասին 


մի էլեկտրոօջախի պատմություն

բարի կիրակի քեզ։ 

ուրեմն Հայաստանում թե մի բան չի աշխատում, դու մեղավոր չես, սարքը մեղավոր չի, սարքը շատ լավ աշխատումա, զուտ պետք է մի բան հասկանալ՝ սարքի լեզուն...ըըը ավելի ճիշտ՝ սարքը տեղադրողների ինտելեկտն ու մտածողությունը։ 

նոր տան գազօջախը հեչ էլ գազօջախ չի, այլ (չգիտեմ էլ դրանք ոնց են կոչվում)  երկտեղանոց էլեկտրոօջախ (էլեկտրո երաժշտության խոհանոցային կիրառությունը)։ սա ունի երեք մակարդակ՝ 1, 2, 3... ուրեմն տրամաբանությունն ասումա՝ դիր 1-ի վրա, եթե կրակը պիտի լինի մարմանդ-մարմանդ, սոխը՝ բարակ-բարակ։ դե տենց եմ անում։ մի խոսքով փորձում եմ հարմարվել նորագույն տեխնոլոգիաներին, մինչև մի օր՝ հարմարվելուց մոտավորապես մեկուկես ամիս անց հասկացա՝ էլէկտրոօջախը տեղադրողները հեչ էլ չեն ուզել հարմարվել նորագույն տեխնոլոգիաներին։ էդ գործընթացը ես պատկերացնում եմ էսպես՝ «Պողոս (դե հիմա, ծնողներն են անունը ընտել, ոչ թե՝ ես), չնեղանաս, բայց ինձ մի տեսակ թվումա, որ էս սխալ ենք տեղադրում»։  Պողոսը նեղացկոտ էր։ ու տենց մի օր, երբ մարմանդ կրակ, բարակ սոխ վիճակներ էր ու մեծ «աչքը» դրել էի առաջին մակարդակի տակ, զգացի որ բարակ սոխերը (ռասիստ չհնչեմ) սևանում են։ ահա' թե ինչ։ Հայաստանում վարդակների 90%-ը միացնելու համար անջատել է պետք, դա գիտեմ էն ժամանակվանից, երբ հասակս ու իր տարիների փորձը հերիքում էր վարդակներից օգտվել, ինչու՞ սա ավեի շուտ չէի «ֆայմել»։ էս մարդկանց համար 1-ը բարձր մակարդակնա, 3-ը՝ ցածր։ բայց միայն մի տեղի համար, մյուսի համար լրիվ հակառակն է։ հոգոց։ 

մենք ստեղ ամեն ինչ մեր ձևով ենք անում։ եթե պետք է ամրագոտին գցել, քանի որ դե օրենք կա, բան կա, հենց տեսնում ենք ոստիկանի մեքենան, ամրագոտին ձեռքով մի քանի րոպե պահում ենք, մինչև չարը գնա։ եթե պետք է հերթ կանգնել, մենք սենց մի տեսակ թեք ենք կանգնում, որ ցանկացած պահի գոնե մի վայրկյան հերթից շուտ առաջանանք, և ի վերջո, ինչ է հերթը։ եթե պետք է աղբը գցել մոտ տասը մետր հեռու դրված աղբամանի մեջ, մենք դե դնում ենք մուտքի դռան մոտ, մինչև բակի խելացի շները գան, տանեն։ մենք տեսնում ենք, որ անցում չկա կամ կարմիր լույս է, ինչ խոսք, մեզ Flash-ի տեղն ենք դնում։ ու տենց տարբեր իրավիճակներում ունենք մեր ձևը, որը համաշխարհային մակարդակին ոչ մի կերպ չի համապատասխանում, բայց մեր կյանքը ինչ խոսք, բավականին հեշտացնումա։ Պողոսը էդ օրը շուտ գնաց տուն, աղբը շները տարան, ամրագոտին արագ հետ կախվեց տեղում, կանաչ լույսի վրա խնայած ժամանակն էլ կօգտագործենք մի քանի անիմաստ սթորի նայելու վրա։ 

սա Հայաստաննա, ու եթե մի օր այլմոլորակայինները գան ու ի տարբերություն Մարվելի ֆիլմերի, չընտրեն ԱՄՆ-ը, այլ՝ Ասիան ու ընկնեն Կովկաս, ոչ մի բան չեն հասկանալու, քանի որ վերոնշյալ հատկանիշներից ոչ մեկը տրամաբանություն ու օրինաչափություն չունեն։ խառն ենք, շատ խառն ենք։ 

հոգ տար քո մասին 

քաղաքակրթությունների չէ, սերունդների բախում

հեյ

այս պատմության արմատները գնում են դեպի վաղ մանկություն, պատանեկություն ու ինձ մի տեսակ թվումա, որ էս թեման ավարտ չի ունենալու։ ինչքան ես կամ, կան էս պայքարները, որքան կան էս պայքարները՝ կամ ես... 

գերմանացին կասեր՝ worum es geht? (ինչի՞ մասին է խոսքը գնում)....

ուրեմն մարդը անհատ է, անկրկնելի, ուրույն։ ինչքան էլ գրեթե նույն կաղապարն ենք, նույն մեխանիզմով ենք աշխատում, կարողանում ենք ինչ-որ կերպ և ինչ-որ տեղ համայանքներ ձևավորել, ենթարկվել կամ չէ համակեցության կանոններին, բոլորս անհատներ ենք։ ու ինչպես փոփոխությունը միակ հաստատունն է, այնպես էլ միակ ու գլխավոր ընդհանրությունը բոլորիս մեջ մեր անհատ լինելն է։ ու սա ենթադրում է տարբերվող, անհատական, ուրույն մոտեցում շրջապատի յուրաքանչյուր մարդու։ սա ենթադրում է նաև, որ շրջապատող աշխարհի ամեն տարր յուրովի է ազդում ամեն անհատի վրա։ պարզ օրինակ՝ մեկի համար հաճելիա ցուրտ եղանակը (էդ Գոգնա), մյուսը ամբողջ ձմեռ արև ու ամառ է կարոտում (էդ էլ ես եմ)։ նույն կերպ մեկը սիրում է աղմուկ, մյուսը խուսափում է դրանից, մեկ այլը՝ նենց ոչինչ։ 

ու էս անհատները՝ AKA մենք, մեզ ավելի լավ ենք ճանաչում, քան ինչ-որ մեկը մեր շրջապատում, նույնիսկ ամենա-ամենա-ամենամոտիկ մարդկանցից առավել, ինձ ինձանից ավելի լավ ճանաչող մարդ չկա։ երբևէ մտածել ե՞ք, ինչքան հետաքրքիրա, որ մեր մտքերը մենակ մենք ենք լսում։ էդ նույն կերպ էլ միայն ու միայն մենք գիտենք՝ ինչ է կատարվում մեր ուղեղում, մարմնում, հոգում։ ուրեմն հենց մենակ էդ պատճառով բոլորս ունենք էդ մտքերի, հոգու, խղճի ու որոշումների ազատությունը։ էդ տրվածա ոչ թե հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրությամբ, այլ՝ ի սկզբանե՝ բնությունով ու բնույթով։

կարևորա նաև նշել, որ էդ որոշումների, խղճի, մտքերի ու հոգու ազատությունը չի ժխտում դրանց պատասխանատվությունը, ավելին՝ ընդգծումա, ուրեմն ես նաև պատասխանատու եմ իմ կայացրած որոշումների համար (դե որ ասում եմ ես, դու էլ էլի)։ ու ինչպես ցանկացած նորմալ մարդ՝ որոշումներ կայացնելուց առաջ շատ կարևորա հաշվարկել հետագա պատասխանատվության մակարդակը։ 

էս վերևի բոլոր պարագրաֆները կարելիա պարզապես ջնջել ու ասել՝ գիտեմ ինչ եմ անում։ Դեկարտը ասում էր՝ եկեք աչք փակենք բոլոր նախորդ փորձերի վրա և ցանկացած իրողության ապացույց ընդունեք միայն մեր սեփական փորձը. ես մտածում եմ, ուրեմն՝ կամ։ ես էդ աստիճանի ռացիոնալիստ չեմ անցյալի ամբողջ փորձն ու գիտելիքները արհամարհելու համար, բայց սիրում եմ սեփական փորձերի արդյունքում ինչ-որ բաներ հասկանալ։ ու, անկեղծ ասած, դեմ չեմ նույնիսկ սխալվել։ ամեն դեպքում ճիշտը ուշ թե շուտ պարզվումա, ես էլ գտնում եմ ինչ-որ այլընտրանքային լուծումներ, եթե կանխատեսումներս ճիշտ դուրս չեն եկել։ 

էս դարը ու իր բոլոր հնարավորությունները թույլ տալիս են կարդալ, ուսումնասիրել, պրպտել (էսօր մոտս հայերենի overdose ա) ու, ինչու ոչ, նաև մի քանի փորձեր անել։ պահպանողական սերունդը ու իրենց դաստիարակությունը ստացած ջահելները դրան միքիչ թարս են նայում, մեղմ ասած՝ չեն ընդունում։ միակ խնդիրը էդ պահին ընտրելնա՝ պայքարել, կռվել, հակառակը բացատրել, թե՞ ասել հա, հասկացա, բայց շարունակել անելիքդ։ ես մի տեսակ աստղակերպերին (իբր) հավատալով՝ զերծ եմ մնում կռիվներից, կշեռք եմ, եթե ինչ, ուրեմն ասում եմ «հա», բայց դե շարունակում եմ իմը։ 

շատ խառն ու անբովանդակ կարա թվա էս ամեն ինչը, քանի որ ամենքս մեր կռիվներն ունենք, մեր պայքարն ենք տանում, բայց էն, որ հիմա սերունդների բախումը գնալով ծայրահեղանումա, հաստատ ա։ ուղղակի պետք է գտնեք պայքարի ձեր պատճառը։ ի վերջո կարևոր չի ինչ անելը, ավելի կարևորա նպատակն ու պատճառները՝ ինչու-ն։ ինչ-ը անընդհատ կփոխվի, բայց նպատակն ու վերջնակետը ձեր համար կմնա նույնը, եթե իրական ու անկեղծ «ինչու» ա։ 

գտիր ինչու-դ, գնա դրա հետևից, փորձիր, սխալվիր, ուղղվիր, բայց կրկնիր դա ամեն օր։ երբեք մի դադարիր առաջ գնալուց։ 

հոգ տար քո մասին






(ան)իմաստ

հեյ

ամեն անգամ որոշում եմ ավելի շատ ու հաճախ գրել, բայց դե ինչպես գրված էր ալ Մայասի պատին՝ աշխարհն է էդպես, մի բան միշտ խանգարում ա՝ հավեսը, գործերը, ժամանակը....հիմնականում ժամանակը։ խաբեցի հենց նոր քեզ, քանի որ մի տեսակ գրելու ժամանակ կա, սակայն մտքերս սևով սպիտակի վրա չեն տեղավորվում։ դրանք կամ շատ խառն են, կամ պարզապես դատարկ են։ հազար անգամ արդեն գրել եմ մի քանի պարբերություն, թողել որպես սևագիր կամ պարզապես ջնջել ու չհրապարակել։ 

էսօր որոշել եմ հրապարակել՝ ինչքան էլ անմիտ ու անիմաստ թվա գրվածքս։ շատ սահուն անցնելով հիմնական թեմային՝ էսօր կյանքի իմաստից էինք խոսում։ որնա՞ էդ իմաստը ու ընդհանրապես՝ կա՞ էդ իմաստը։ 

ես ասում եմ, որ կա։ ամեն օր արթնանալը, քո ուզած առավոտը վայելելը կամ չէ, աշխատանքից ուշանալը կամ չէ, ռոբոտի կյանք ունենալը կամ չէ, երեկոները խմելն ու պարելը կամ չէ, էդ ամենը իմաստ պիտի որ ունենան։ մենք ընտրում ենք մասնագիտություն, որպեսզի ինչ-որ կերպ օգտակար լինենք շրջապատի, երկրի համար կամ չէ, մենք ընտրում ենք մեկին ու որոշում նրա հետ կիսել երջանիկ պահերը կամ չէ, մենք ընտրում ենք ընկերներ, նրանց հետ արկածներ ենք փնտրում կամ ձանձրանում ենք, դարդերն ենք իրար պատմում կամ չէ... էս ամենը կյանքնա ու կյանքի իմաստը։ սա միակ կինոնա, որ երբեք չի սփոյլվում փչանում, մենք չգիտենք՝ երբ կգրվի The End... երևի միակ իմաստն էլ էդա, որ մենք չգիտենք՝ ինչ իմաստ կա կյանքում։ 

վերջ, որոշեցինք՝ կյանքի իմաստը կյանքի իմաստը գտնելն է։ Good luck with that. 

հոգ տար քո մասին 

սիրով հիշեցնում ենք սիրել ձեզ

հեյ

էս մասին երևի արդեն խոսել եմ,  բայց հիմա նույն բանն ասում եմ ոչ թե քո  համար, այլ՝ ինքս ինձ։ ուրեմն մարդու ուղեղը շատ գերագնահատված էակա։ ինքը շատ բան չի անում, էդքան մի զարմացեք իրանով։ ինքը քեզ վերադարձնում ա էն, ինչ դու իրան տալիս էս։ օկ (հոգոց) նա նաև միքիչ վերլուծում ա էդ ամեն ինչը ու ապա՝ վերադարձնում։ 

նույնիսկ տարիներ շարունակ անընդմեջ աշխատած ուղեղին երբ մի քանի շաբաթ թողնես անգործության, հետո շատ դժվար կվերադառնա նախկին վիճակին։ ուղեղը պետք է սնվի աշխատանքով, պետք է կարդա նորը, լսի նորը, ստանա նոր ինֆորմացիա տեղեկատվություն, որպեսզի ամեն օր կարդացածդ ու լսածդ պահելու ձևը հիշի։ 

երբ զգում ես, որ հիշողությունդ «թուլացել» է, ոչ թե շաքարաջուր պետք է խմես, այլ սկսես ամեն օր միքիչ կարդալ, միքիչ սովորել ու պետք է ամեն օրվա հետ մեծացնես ծավալը։ մանավանդ հիմա, երբ նոր տեղեկատվություն ստանալու միջոցները գրեթե անսահմանափակ են, քեզ ոչ մի արդարացում չունես մի օրդ առանց մի բառ ավել իմանալու պառկել քնելու։ 

էդ ոնց որ ունենաս մեքենա ու որոշես, որ տասը տարի ամեն օր վառելանյութ լցնելով օգտագործել ես, հիմա հերիքա, ինքը պարտավոր է աշխատել առանց բենզինի (դե բենզինի գները տեսել ե՞ք)։ 

ուղեղին ոչ միայն օգնումա մտավոր, այլ նաև ֆիզիկական մարզումը։ շատ կարևոր է, որ ուղեղի մկաններից բացի ողջ ու ակտիվ լինեն մնացած բոլոր մկաններդ։ ուրեմն՝ սպորտ իհարկե։ 

և ինչպես ցանկացած գոյություն, ուղեղը նույնպես հանգստի կարիք ունի։ օրվա էն ամենավերջում մի մոռացիր մի քանի րոպե ոչինչ չանել։ պարզապես թողնել, որ ուղեղը մարսի ամենը, ինչ լսել/տեսել/հասկացել/ընդունել/մերժել է, որպեսզի վաղը պատրաստ լինի նոր սկզբին։ 

էսքան բան 

հոգ տար քո մասին 

cosmopolitan 2021

հեյ

տարվա առաջին օրն արթնանալ, երբ արդեն երեկո է, նախաճաշել-ճաշել-ընթրել ու նայել «Տանը մենակ 2» ու ընթացքում բլոգել. սա հրաշալի սկիզբ է, ինչ խոսք։ 
    ամեն տարի հունվարի մեկին պլանավորում ենք՝ ինչ ենք անելու մնացած 365 օրերի ընթացքում, ինչ նպատակներ ունենք նոր սկսած տարվա հետ. նոր տարի՝ 365 նոր հնարավորություն։ գովելի է նաև տարվա վերջում ետ նայել, վերլուծել արած-չարածները, հասկանալ՝ անցած տարվա սկզբին ինչքան ռեալիստ ես եղել։ 
    2017-ից սկսած ամեն տարվա հունվարին ինձ ապագայի նամակ եմ թողնում ու կարդում դա դեկտեմբերի 31-ին։ էս տարվա նամակս միքիչ հիասթափեցրեց, քանի որ ծրագրերիս գրեթե 70%-ը աչքաթող էի արել, ինչ ամոթ։ բայց հիմա մեղմ կշոյեմ ուսս ու կասեմ, որ չպլանավորված հաջողություններ եմ ունեցել, ու էդքան խիստ չեմ լինի ինձ հետ։
    նախորդ տարվա իմ լավագույն ձեռքբերումները մարդիկ են եղել, որոնք ամբողջ կյանքի համար են։ վերջապես գտել եմ թիմ, որի հետ ամեն օր ութ ժամ աշխատելը միայն հաճելի է։ 2021-ը ուրբաթ երեկո էր, երբ միքիչ աշխատում ես, մի բան սովորում ես, բայց հիմնականում հավես ժամանակ ես անցկացնում՝ techno, cosmo, work, repeat։ հասցրեցի կարդալ շատ քիչ, բայց շատ կարևոր գրքեր, ինձ համար բացահայտեցի Հարարիին, գտա ամենակարևորին։ 
       2022-ը պիտի չորեքշաբթի լինի (լավ էլի Լիլիթ)... 
    ծրագրում առաջին տեղում վերջապես երազանքի մասնագիտությունը սովորելն է, ինչը բավականին մեծ ուշադրություն ու ժամանակ է պահանջում (եթե ավելի կորած լինեմ էս տարի, կներեք)։ փորձելու եմ ավելի շատ բլոգել ու հավանաբար կստեղծեմ նոր բլոգ՝ մասնագիտական ուղղվածությամբ։ բոլորին ասում եմ՝ շատ սպասելիքներ մի ունեցեք, որպեսզի հիասթափություններն ավելի քիչ լինեն, հատկապես, երբ այդ սպասելիքները կապված են այլ մարդկանց հետ։ իմ էս տարվա սպասելիքները կախված են միայն ինձնից, կարդալ, սովորել ու աշխատել, դե ոնց արդեն ասացի՝ չորեքշաբթի։ 
    եթե հավես արեցիր էսքանը կարդալ, արժանի ես իհարկե, որ քեզ էլ մաղթեմ միայն զարգացնող ու զարմացնող տարի, դիր նպատակներ քո առաջ, գրիր դրանք թղթին կամ ապագայի նամակում ու ի գործ։ ու մեկ էլ հա, չմոռանաս, որ չորեքշաբթի երեկոյին էլ կարող ես նստել մեր սիրուն քաղաքի սրճարաններից մեկում ու վայլել կոսմո կամ այլ խմիչք, եթե չես սիրում կոսմո (ես չեմ հասկանում՝ ոնց կարա մարդ կոսմո չսիրի)...

յոգայի միջազգային օրը

հեյ էսօր՝ հունիսի 21-ը, ամառային արևադարձի օրը նաև մեր գալակտիկայում գոյություն ունեցող լավագույն երևույթներից մեկի՝ յոգայի միջազգային օրն է...