1.1.22

cosmopolitan 2021

հեյ

տարվա առաջին օրն արթնանալ, երբ արդեն երեկո է, նախաճաշել-ճաշել-ընթրել ու նայել «Տանը մենակ 2» ու ընթացքում բլոգել. սա հրաշալի սկիզբ է, ինչ խոսք։ 
    ամեն տարի հունվարի մեկին պլանավորում ենք՝ ինչ ենք անելու մնացած 365 օրերի ընթացքում, ինչ նպատակներ ունենք նոր սկսած տարվա հետ. նոր տարի՝ 365 նոր հնարավորություն։ գովելի է նաև տարվա վերջում ետ նայել, վերլուծել արած-չարածները, հասկանալ՝ անցած տարվա սկզբին ինչքան ռեալիստ ես եղել։ 
    2017-ից սկսած ամեն տարվա հունվարին ինձ ապագայի նամակ եմ թողնում ու կարդում դա դեկտեմբերի 31-ին։ էս տարվա նամակս միքիչ հիասթափեցրեց, քանի որ ծրագրերիս գրեթե 70%-ը աչքաթող էի արել, ինչ ամոթ։ բայց հիմա մեղմ կշոյեմ ուսս ու կասեմ, որ չպլանավորված հաջողություններ եմ ունեցել, ու էդքան խիստ չեմ լինի ինձ հետ։
    նախորդ տարվա իմ լավագույն ձեռքբերումները մարդիկ են եղել, որոնք ամբողջ կյանքի համար են։ վերջապես գտել եմ թիմ, որի հետ ամեն օր ութ ժամ աշխատելը միայն հաճելի է։ 2021-ը ուրբաթ երեկո էր, երբ միքիչ աշխատում ես, մի բան սովորում ես, բայց հիմնականում հավես ժամանակ ես անցկացնում՝ techno, cosmo, work, repeat։ հասցրեցի կարդալ շատ քիչ, բայց շատ կարևոր գրքեր, ինձ համար բացահայտեցի Հարարիին, գտա ամենակարևորին։ 
       2022-ը պիտի չորեքշաբթի լինի (լավ էլի Լիլիթ)... 
    ծրագրում առաջին տեղում վերջապես երազանքի մասնագիտությունը սովորելն է, ինչը բավականին մեծ ուշադրություն ու ժամանակ է պահանջում (եթե ավելի կորած լինեմ էս տարի, կներեք)։ փորձելու եմ ավելի շատ բլոգել ու հավանաբար կստեղծեմ նոր բլոգ՝ մասնագիտական ուղղվածությամբ։ բոլորին ասում եմ՝ շատ սպասելիքներ մի ունեցեք, որպեսզի հիասթափություններն ավելի քիչ լինեն, հատկապես, երբ այդ սպասելիքները կապված են այլ մարդկանց հետ։ իմ էս տարվա սպասելիքները կախված են միայն ինձնից, կարդալ, սովորել ու աշխատել, դե ոնց արդեն ասացի՝ չորեքշաբթի։ 
    եթե հավես արեցիր էսքանը կարդալ, արժանի ես իհարկե, որ քեզ էլ մաղթեմ միայն զարգացնող ու զարմացնող տարի, դիր նպատակներ քո առաջ, գրիր դրանք թղթին կամ ապագայի նամակում ու ի գործ։ ու մեկ էլ հա, չմոռանաս, որ չորեքշաբթի երեկոյին էլ կարող ես նստել մեր սիրուն քաղաքի սրճարաններից մեկում ու վայլել կոսմո կամ այլ խմիչք, եթե չես սիրում կոսմո (ես չեմ հասկանում՝ ոնց կարա մարդ կոսմո չսիրի)...

No comments:

Post a Comment

մի էլեկտրոօջախի պատմություն

բարի կիրակի քեզ։  ուրեմն Հայաստանում թե մի բան չի աշխատում, դու մեղավոր չես, սարքը մեղավոր չի, սարքը շատ լավ աշխատումա, զուտ պետք է մի բան հ...