Syuneci's English blog

Syuneci's English blog → Sippin' && 'Hackin'

ինչ-որ մի պահի

հեյ

էս վերջերս ամեն ինչ խառնա, ու ոչ մի բանի մասին երկար մտածել, վերլուծել, ուսումնասիրել չի ստացվում։ դրանից էլ չկան թեմաներ, որոնց մասին կարելիա խոսել։ սիրում եմ մի բանի մասին խոսելուց առաջ լավ ուսումնասիրել թեման ու դրան նայել մի քանի կողմից։ ուզում եմ օբյեկտիվ լինել։ չի ստացվում։ բոլորս սուբյեկտներ ենք ու չափազանց թույլ ու եսասեր օբյեկտիվ լինելու համար։ մենակ մի բանա մտքիս անընդհատ՝ աշխարհի ամենահեշտ բանը։ աշխարհը անտանելի տգեղացել ու բարդացելա։ ամեն օր ամեն տեղ ու ամեն պահ կորուստ կա, մոռացում կա, հեռանալ կա, վերջ կա։ ու երևի հենց էդա աշխարհի լռելյայն ռեժիմը՝ կորցնել։ դրա համար էլ ամենահեշտ բանը աշխարհում կորցնելնա՝ ընկերներին, վստահությունը, սեփական եսը, բանալիները, գուլպայի մյուս հատը, խաղաղությունը, սերը, ժամանակը....  ու սրա պատճառով էլ մեր ամբողջ կյանքը փնտրտուքա՝ նոր ընկերների, նոր վստահելի մարդկանց, նոր եսի, նոր տան, որովհետև նախորդի բանալիները չես գտնում, նոր սիրո, միքիչ ավել ժամանակի ու գոնե հրադադարի։ գուլպայի մասին խոսք չկա։ դրանք անդառնալի կորուստ են։ 

միակ ամենաբարդ խնդիրը էդ փնտրտուք/կյանքը միքիչ ավելի հետաքրքիր ու խաղային դարձնելնա։ դրանից էլ ենք վատ։ մանավանդ երբ խաղաղություն ենք փնտրում։ մանավանդ, երբ ոչ մի բան մեզանից չի կախված, մանավանդ, երբ թույլ ենք։ 

էնքան հեշտա կորցնելը ու էնքան բարդ վերագտնելը, որ ուղղակի խնդրում եմ ձեզ։ ուշադիր եղեք ու հոգ տարեք ձեր ընկերների, սիրո, խաղաղության ու հատկապես գուլպաների մասին։ անընդհատ վերադարձեք նրանց, աչքի տակ պահեք ու լվալուց հետո պարանին իրար մոտ կախեք.... ես անուղղելի եմ, գիտեմ։ 

հիմա կարդում ու ասում ես՝ ինչքան տխմար պիտի լինի մեկը, որ խաղաղության ու գուլպաների խնդիրը նույն մակարդակի վրա դնի։ գիտեմ, գիտեմ, գուլպաները մեր կյանքի հիմքն են, մեր վաղվա երաշխիքն են, մեր ստեղծագործելու, աշխատելու գրավականն են, բայց դե խաղաղությունն էլա կարևոր։ մեր կյանքը միքիչ ավելի գունավոր դարձնելու ու մեր ոտքերը հարմար ու տաք պահելու համար մեզ խաղաղությունա պետք։ 

ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալա, մի բան փչացելա, երևի ավտոն։ 

գիտեմ, էլի տարօրինակ բաներ եմ խոսում։ կներես։ բայց դե հիմա ովա նորմալ։ ամեն մեկս մեր տեսակի մեջ ենք ցնդել։ որովհետև աշխարհում էս պահին էնքան կորած գուլպաներ կան ու էնքան տխուր մարդիկ։ 

կներես։ էլ մի կարդա։ ես էլ չեմ գրի։ 

հոգ տար քո մասին

երբևէ չլսված հնչյունները

էն առավոտներից էր... յոթն անց քսանութ րոպեին սկսող առավոտներից։ մեդիտացիա մտքի համար, յոգա ու լոգանք մարմնի համար ու սուրճ հոգու համար։ էնին պատրաստ էր օրվան։ պատրաստ էր նստել իր կանաչ պատշգամբի փոքր սեղանի մոտ, թերթ կարդալ, վայելել աշնան արևի վերջին հյուրասիրությունը։ 

նոտաները աշնանային առավոտի պես խաղաղ տարածվում են օդում՝ առանց իրար խանգարելու, միմյանց հերթ զիջելով....միքիչ նույնիսկ ձանձրալի, միքիչ նույնիսկ  սովորական։ 

էնին թերթից ավելի փողոցին էր նայում. դիմացի մայթի փոքրիկ կրպակին, որտեղից ամեն օր թերթերն էր գնում, որտեղ ապրում էին աշխարհում ոչ մի այլ տեղ չհանդիպող աչքերը։ էնին սպասում էր արդեն ծանոթ ու սիրելի դարձած սև ֆեդորային, որ հանդուգն ծածկում էր այնքան փափուկ ու խենթ գանգուրները։ 

օդում քամի սկսեց։ խենթացան նոտաները, մեկը մեկից հեռվացան, ուժգնացան, երաժշտական փոշի բարձրացավ....

եկավ։ նա է։ չէ։ մի րոպե։ էնին վեր թռավ։ նույն ֆեդորայից է։ չէ։ չեմ հասկանում։ անցավ կրպակից։ ո՞վ էր։ նա չէր։ չէ։ էնին ձեռքը դրեց տեղից դուրս թռչող սրտին։ ընկավ աթոռին։ ատեց ինքն իրեն։ մինչև երբ պետք է լռի։ երբ պիտի գա օրը։ երբ պիտի գնա ու թերթ գնելուց բացի զրուցի էնքան սիրուն ու էնքան խորունկ աչքերի հետ։ երբ պիտի չվախենա։ չամաչի։ չխառնվի իրար։ վստահ նայի աչքերին ու ասի....

նոտաները շունչ քաշեցին։ հնչյունները դանդաղ իջան սեղանին, սուրճի բաժակին, երեկվա թերթերին, խաչբառի դեռ չլրացված վանդակներին։ ու նորից... ամեն անգամ առաջին անգամվա նման գժվեցին էլի, վեր թռան տարածվեցին օդում։ 

նա  է։ այ սա նա է։ հա, բացում է կրպակի դուռը։ նա է։ էնին նոտաներից էլ խենթացած վազվզում էր տնով մեկ։ փորձեց բոլոր զգեստները բոլոր գլխարկների ու պայուսակների հետ։ ոչ մի զգեստ հարմար չէր, ոչ մի կոշիկ հարմար չէր ու ոչ մի գլխարկ իրեն չէր սազում այդ օրը։ ցանկացած աղջիկ կհասկանա՝ ինչ էր զգում էնին։ երբ ուզում ես կատարյալ լինել։ երբ ուզում ես ամենագեղեցիկը լինել։

հիասթափված հնչյունները մի կերպ դուրս էին պրծնում պահարանից այս ու այն կողմ շպրտված զգեստների ու գլխարկների տակից, ցավում էին էնիի համար։ ու մարում էին արդեն նոտաները, երբ...

էնին պահարանի ամենավերևի դարակից հանեց ժապավենով կապված մի տուփ։ զգուշորեն բացեց ժապավենը, բացեց տուփը...ու աչքերը շողացին։ 

...ու շողացին նոտաները։ 

էնին վազում էր աստիճաններով։ նա ամենագեղեցիկն էր։ կատարյալ էր։ վստահ էր, որ նայելու է աչքերին՝ աշխարհում էլ ոչ մի տեղ չհանդիպող աչքերին, վստահ էր, որ ասելու էր...չգիտեր, թե ինչ։ երևի սուրճի կհրավիրեր, երևի ցույց կտար իր պատշգամբն ու կասեր, որ ամեն օր երեխայի նման սպասում է կրպակի բացվելուն, երևի կասեր, որ բոլոր խաչբառները կիսատ են մնում, քանի որ ինքը շատ հարցերի պատասխաններ չունի, երևի կծիծաղեին, երևի անունը կհարցներ ու կասեր՝ իսկ ես էնին եմ։ 

մայթով վազում էին նոտաները, իրար հրմշտելով, իրար խանգարելով, բոլորն էլ ուզում էին էնիից շուտ հասնել կրպակին.... 

մեղեդին լռեց։ դիրիժորը իջացրեց երկու ձեռքերն էլ։ ջութակը իջավ ուսից։ մատները սահեցին ու նստեցին ծնկներին։ 

էնին թերթեր առած վերադառնում էր տուն։ նոտաները ապշած նայում էին իրար։ իրենք էլ չհասկացան՝ ինչու լռեցին։ իրենք լռեցին, էնին լռեց, աշխարհում էլ ոչ մի տեղ չհանդիպող աչքերը սառած նայում էին թերթերին ու վերադարձնում էնիի մանրադրամը։ էնին ինչու չնայեց աչքերին՝ աշխարհում էլ ոչ մի տեղ չհանդիպող աչքերին։ 

էնին բացեց թերթի վերջին էջը։ 

մատները վերադարձան ստեղներին, ջութակը կենդանացավ նորից։ դիրիժորը պարացրեց փայտիկը օդում։ ու էնին լսեց ամենասիրուն ու ամենասիրո մեղեդին։ 

«...երբ պետք է վերջապես ասեմ նրան, որ իր աչքերը աշխարհում էլ ոչ մի տեղ չեն հանդիպում, որ դեռ չգիտեմ անունը, բայց արդեն սիրում եմ իրեն։ դե միգուցե մտածի խենթ եմ, բայց ամեն առավոտ ուզում եմ ասել՝ ես Ջոնն եմ ու սիրում եմ քեզ....կասե՞ս անունդ...» 

այդ օրը փոքրիկ քաղաքի ամենանեղ փողոցի անցորդները տեսան վազող աղջնակի՝ կատարյալ զգեստով։ նրա հետևից վազում էին երբևէ չլսված հնչյունները։

ջղային մը

հեյ

 մի քանի օր առաջ Սառան օֆիսում մի սենց բան էր կարդում. «Եթե աշխարհում ապրեր ընդամենը 100 մարդ, նրանցից 57-ը կլինեին Ասիայից, 21-ը՝ Եվրոպայից, 14-ը՝ Ամերիկա աշխարհամասից և 8-ը՝ Աֆրիկայից: 52-ը կլինեին կանայք, 48-ը՝ տղամարդիկ, 30-ը սպիտակամորթ, 70-ը՝ ոչ սպիտակամորթ»։ 

 ինչու՞ նորից հիշեցի՝ մեր իրանցի ընկերներից մեկը Հայաստան է տեղափոխվում, ու իր համար բնակարան էր պետք ընտրել։ գտանք բնակարան՝ փոքր կենտրոնում, նորակառույց շենքում, լուսավոր, երկու բաց պատշգամբով, կոդ DP....մի րոպե, շեղվեցի։ ամեն ինչ առաջին հայացքից հրաշալի էր, տան տիրուհին էլ քաղաքավարի էր ու կիրթ...մինչև էն պահը, երբ իմացավ, որ բնակիչը Իրանի քաղաքացի է լինելու։ չեմ ուզում հիմա կրկնեմ իր բառերը, կամ ասեմ՝ ինչքան վատ արտահայտվեց մեր հարևան ժողովրդի մասին՝ ելնելով իր տխուր փորձից։ էդ ամեն ինչի կողքին նա ասաց՝ «եթե իմանայի պարսիկա, գոնե բարձր գին կասեի» ու գինը բաձրացրեց քսան հազար դրամով ։Դ ըմմ... շատ էժան ռասիզմ էր, ինչ խոսք։ 

երիտասարդին անձամբ եմ ճանաչում ու գիտեմ նրա որակներն ու տեսակը ու ցավում եմ շատ իր համար, որ իր ազգակիցների վարքի պատճառով չկարողացավ էդ սիրուն տան մեջ ապրել։ տան տերը, իհարկե, նրա անգլերեն խոսքը լսելուց հետո մի պահ կոգնիտիվ դիսոնանսի մեջ էր ընկել, բայց չափահաս մարդ մը, որ նման արգահատելի վերաբերմունք ուներ ջութակի նման ազնվագույն գործիքի նկատմամբ, մենք նրա հետ գործարքի մեջ չէինք մտնի ոչ մի դեպքում։ իրեն ասացինք, ինչ խոսք, որ չի կարելի նման կերպ արտահայտվել մարդու մասին, երբ նրան չես ճանաչում, միայն գիտես, թե որտեղա ծնվել... ու վերջապես, ժողովուրդ, ո՞ր դարնա։ գիտե՞ք, որ աշխարհում գոյություն ունի գլոբալիզացիա, գիտե՞ք, որ էդ ամեն ինչի արդյունքում հիմա մենք շատերս նույն հագուստն ենք հագնում, նույն ավոկադո տոստն ենք ուտում ու նույն լատեն խմում, ինչ, որ մեկը, որ երբեք Հայաստանում չի եղել ու չի լսել հայերի մասին։ 

ուզում եմ պատկերացնել՝ ի՞նչ կզգար էդ աղջիկը, երբ իր՝ ինչ-որ տեղ ապրելը, աշխատելը մերժեին մենակ նրա համար, որ հայա։ (ես ի դեպ ունեցել եմ նման փորձ) թե՞ մենք հինավուրց ազգ ենք հզոր մշակույթով ու անցյալով ու Տիգրան Մե/ծով-ից ծով Հայաստանով։ մի օր պետք է առաջ նայենք չէ՞։ 

ես հասկանում եմ, որ մեդալը երկու կողմ ունի, ու կարելիա արդարացնել աղջնակին, քանի որ նախկին պարսիկ վարձակալները փչացրել էին գույքը, բայց այ քեզ բան, հայերն էլ են գույք վնասում, իսկ ինքը էդ մարդուն չէր ճանաչում նման կերպ արտահայտվելու համար։ 

մի խոսքով, քանի դեռ շատ վատ բառեր չեմ ասել, ուզում եմ մի պահ մոռանանք մարդու ազգությունը, քաղաքացիությունը, նախնիներին, քաղաքական հայացքները, սեռը, սեռական կողմնորոշումը ու մարդուն վերաբերվենք որպես անհատ։ հերիքա -իզմ-երով ապրենք։ 

մենք վաղ թե ուշ կգտնենք այլ բնակարան, ինքը կգտնի այլ վարձակալներ, որ հուսով եմ կավիրեն էդ տունը, բայց էս ամեն ինչից ես մենակ կհիշեմ իմ հիասթափությունը ու իրա խոսքերը՝ «ես պարսիկներին չեմ տալիս»... 

նման մարդիկ խայտառակում են մեր րեսպուբլիկան։ 

հոգ տար քո մասին 

յոգայի միջազգային օրը

հեյ էսօր՝ հունիսի 21-ը, ամառային արևադարձի օրը նաև մեր գալակտիկայում գոյություն ունեցող լավագույն երևույթներից մեկի՝ յոգայի միջազգային օրն է...