Syuneci's English blog

Syuneci's English blog → Sippin' && 'Hackin'

երաժշտություն

հեյ

օրվա մեջ քանի՞ ժամ ես երաժշտություն լսում։ ինձ չհարցնես՝ չգիտեմ։ ինչպես ասում են՝ #միշտ։ ու միայն էսօր եմ հասկացել՝ ինչքան տարբեր են երգերն ու երաժիշտները հոլովակներում և համերգների ժամանակ։ ստեղծվումա մի տեսակ էներգիա, որի անունը չգիտեմ։ հատկապես, երբ վոկալիստները կիսով չափ դեերասան են ու կարողանում են առանց բառերի զրուցել հանդիսատեսի հետ։ հատկապես, երբ խոսքը ռոք խմբերի համերգների մասինա։ էսօր ամբողջ օրը գրեթե համերգներ եմ նայել ու իսկապես նայել եմ, ոչ թե միայն լսել։ 
սիրուն բանա երաժշտությունը, ավելի սիրուն են խենթ համերգները։ գնացեք համերգների, խենթացեք ու պարեք ու երգեք... մի հատ լավ երգ ասեմ, լսիր։ ինձ շատա դուր գալիս, երբ ազգային երգերը թարմացվում են... ու ինչպես ասում են մեր պապերը՝ նոր շունչ են ստանում։  

հոգ տար քո մասին

զրույց

հեյ, 

անտանելի ժամանակներում ենք ապրում։ մեր դպրոցի պատին ցեղասպանությանը նվիրված միջոցառումների օրերին մի  պլակատ պաստառ կար՝ «Էս ինչ քյաֆուր դարի հասանք» վերնագրով։ ուղղիր, եթե սխալվում եմ, բայց կարծես՝ Սիամանթոյի խոսքերն են։ ինձ թվումա՝ էդ դարը չի վերջանում։ 

երեկ մի ամբողջ սերիալ նայեցի՝ (դե անգործ լինելու լավագույն կողմերից մեկնա) Night Manager, որտեղ խոսվում է ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի կողմից անօրինական զենքի առք ու վաճառքի մասին, Իրաքի պատերազմի մասին, զենքերի փորձարկումներն ու ցուցադրությունները Սիրիայում կազմակերպելու մասին։ ու ամենացավալին էն էր, որ էդքան էլ իրականությունից կտրված չի ֆիլմը։ 

իհարկե հասկանում եմ, որ մարդ տեսակը ամեն ինչի վրայով կանցնի ավելի շատ ունենալու համար, հասկանում եմ, որ սեփական եսն ու իշխանությունը գրեթե միշտ գերադասվում են, բայց մի բան կա, որ ուղեղս չի կարողանում մարսել։ ինչու՞։ եթե ես, որպես միջին վիճակագրական քաղաքացի, հասկանում եմ էդ զենքերի վտանգավոր լինելու աստիճանը, հասկանում եմ, որ ամեն փամփուշտը մի ճակատագիր է, մի կյանք, ստեղծողները չե՞ն հասկանում։ գնողները չե՞ն հասկանում։ վաճառողները չե՞ն հասկանում։ ուրեմն ինչքան թքած պետք է ունենալ մարդկության վրա, որպեսզի կարողանալ նման գործարքներ անել։ 

եթե անողները մահկանացուներ չլինեին, ես էլի կհասկանայի։ դե հավերժ ապրել կարողացող մարդը կարող է արդարացնել իր՝ ամեն ինչի վրայով անցնելն ու կարողություն կուտակելը։ բայց երբ, ամեն վայրկյանի հետ կարճանում է մեր կյանքը, մի տեսակ չես ուզում գոնե սպանել։ 

շատ հիասթափված եմ մարդ արարածից, չգիտեմ-ինչ-արժեքներով-առաջին-աշխարհի երկրներից ու մեզնից՝ հայերից։ մեզնից հիասթափված եմ, քանի որ թույլն ենք էս ամեն ինչի մեջ։ էն թույլը, որ ոչ ինքն է իրեն օգնում, ոչ էլ այլոք ինչ-որ շահ ունեն օգնելու։ շատերդ երևի արդեն տեղյակ էիք էս ամեն խաղերից։ ես իմ պղպջակի մեջ էի ապրում ու չգիտեի էլ, որ իմ էդքան պատկերացրած խաղաղ ու սիրուն աշխարհը էսքան զզվելի իրականություն ունի։ 

ես «փոքրիկ Իշխան»-ով եմ ծանոթացել աշխարհին ու էդպես էլ ընկալել եմ իմ շուրջը կատարվող ամեն ինչը։ պարզվեց՝ գլխարկ էր, ոչ թե՝ փիղ կուլ տված օձաձուկ։ ես երևի իմ երազներով եմ ապրել, իսկ էս վերջերս երազներս մենակ պատերազմներ են ու քաոս։ ամեն օր մի քանի անգամ վեր եմ թռնում երազումս պայթող հրանոթներից, գոռացող մանուկների ու սպանվող թռչունների ձայներից։ 

մի քանի օր առաջ ավելի սիրուն երազ էի տեսել՝ քայլում էի աշխարհի բոլոր երկրկներով ու «խաղաղություն» էի գոռում։ բոլորը միանում էին ինձ, քայլում ինձ հետ ու աղավնիներ նետում օդի մեջ։ սիրուն էր։ իսկ երբ արթնացա, ճիշտ հակառակ պատկերն էր լրահոսումս։ 

ես ստեղծել եմ իմ աշխարհը ու ապրել եմ էնտեղ մոտ քսանվեց տարի։ էսօր մի պահ դուրս եկա պղպջակիցս ու ատեցի ամենը։ հետ եմ գնում, կներեք։ ինձ մոտ ամեն ինչ ավելի բարի է ու մաքուր։ 

հոգ տար քո մասին 

«սրանք ինչ են եկել, լցվել»

հեյ

ես քովիդի լոքդաունի ժամանակ տնից ավելի շատ էի դուրս գալիս, քան վերջին մեկ շաբաթվա ընթացքում։ ինչ խոսք, կարոտել էի քաղաքը, մարդկանց, քայլելն ու երաժշտություն լսելը։ դե միշտ եմ ականջակալներով, քանի որ անընդհատ ազդանշաններն ու գռեհիկ զրույցները միշտ պատրաստ են փչացնելու տրամադրությունդ։ էհ, դեռ չէի հասցրել կապույտ ատամը միացնել ու լսում եմ՝ «ախչի, ես քեզ որ բան եմ ասում, դու ներվերս մի կեր»։ նայում եմ հետ. երիտասարդ զույգ են՝ իրար թևանցուկ։ «ախչի»-ն դե աղջիկն էր, որն ընթրիքին պատվիրել էր տղային ներվերը։ 

ես միշտ եմ գոռալուն դեմ եղել, հատկապես աղջկա վրա, հատկապես դրսում, հատկապես, երբ ներկա եմ։ ինչքան հնարավոր էր զուսպ գտնվեցի ու «թարս» հայացք նետեցի իրենց կողմը։ (թե ասա Լիլիթ, քո ինչ գործնա՝ ովա ում վրա գոռում, ինչ ես խառնվում)։ կանաչեց լույսը։ կապույտ ատամս դեռ չէր միացել, (դու հիմա կմտածես, որ ես դախ եմ ու դու չես սխալվի) ու լսում եմ նորից. «ես քեզ բան եմ ասում, դու շարունակում ես, կտամ, կսպանեմ»։ ըըըըը.... ոնց որ հայացքս չազդեց հա՞։ մի հատ էլ եմ երկար ու ջղային նայում տղային, որը ինչ-խոսք սկզբից էլ նկատել էր ինձ ու հասկացել էր, որ մի տեսակ դեմ եմ իրավիճակին։ «ինչա, ի՞նչ ես նայում, սրանք ինչ են եկել լցվել»,-արձագանքեց երիտասարդը խեթ հայացքիս։  հոգոց։ 

երեք հատ խորը շունչ, արտաշունչ ու երգս միացավ, ու ես ուղղակի գնացի։ իհարկե։ ինչու՞ էի նայում։ մարդը անձնական տարածք ունի, կուզի կգոռա իր ընկերուհու/կնոջ/քրոջ վրա, կուզի՝ չէ։ ես ոչ մեկն եմ էդ պահին, որ քիթը խոթել էր ուրիշի ձայնի ելևէջների մեջ։ պետք էր չնկատելու տալ։ ես չէի կարող։ աղջիկը ամբողջ ընթացքում էդպես էլ ոչինչ չարեց։ շատ ցածր ու նեղացած խոսում էր ու ամբողջ ընթացքում մնաց տղային թևանցուկ։ ինքը չէ՞ր ընտրել էդ վերաբերմունքը։ ինքը չէ՞ր հարմարվել, որ իր հետ գոռալով պետք է խոսեն նույնիսկ եթե դրսում են, նույնիսկ երբ ինչ-որ մեկը ուշադիր նայում է նրանց՝ փորձելով հասկացնել, որ «ժող, ո՞ր դարնա...

գոռում էին քարանձավներում, հեռվում մամոնտ տեսնելիս, նավերում՝ այսբերգ նկատելիս։ զրուցելիս, հատկապես սիրելիների հետ զրուցելիս, իսկապես չարժե գոռալ։ գոռալը հեռվացնում է։ որքան էլ որ բարկացած ես, որքան էլ որ «ներվերդ են ուտում»։ մի բարձրացրեք ձեր ձայնը ինչ-որ մեկին ինչ-որ բան բացատրելիս ու մի թողեք, որ ձեր վրա ձայն բարձրացնեն։ դա դեմ է քաղաքակիրթ մարդու կանոններին։ քաղաքում հյուրեր կան, ի՞նչ կմտածեն...»

սա հարցի մի կողմն էր։ և ոչ ամենացավալին։ պատմության մեջ ինձ ոչ այնքան բարկացրեց տղայի ձայնը, այլ աղջկա լռությունն ու հանդուրժողականությունը։ ես չգիտեմ՝ ինչ առիթ էր, ես չգիտեմ՝ ինչքանով էր սպառում աղջիկը ձենով օհանի նյարդերը, բայց ոչ մի կերպ չեմ հասկանա նրա հանդարտությունն ու խեղճությունը։ սեփական եսը հարգելը հանդգնություն համարող երկրում սա միգուցե արդարացված ու նորմալ է համարվում։ էդ շատ տխուրա։ սա իմ՝ ֆեմինիզմի դրսևորումը չի։ եթե աղջիկը գոռար տղայի վրա, ես էլի նույն կերպ կարձագանքեի։ գիտեմ, որ երկար-բարակ խոսում եմ հիմա, ասածս մի նախադասությամբ էլ կարող էի ամփոփել։ բայց տեսարանը չափազանց հիասթափեցնող էր։ 

էլ չեմ խոսում «սրանք ուր եկան, լցվեցին»-ի վրա, որտեղ «սրանք»-ը հավանաբար օտարերկրացիներն են։ միգուցե երիտասարդին դուր չի գալիս փաստը, որ իր բացօթյա ներկայացումներին ավելի շատ հանդիսատես կա, քան սպասում էր։ կամ ես ինչի՞ եմ «սրանք», էդ էլ չգիտեմ։ 

ես ուրախ եմ, որ հիմա դրսում գունավոր ու բազմազան անցորդներ կան։ ես ուրախ եմ, որ տարբեր լեզուներ եմ լսում քաղաքում քայլելիս։ մի տեսակ աշխուժություն կա։ երևի կարելի է երկրի հյուրերից միքիչ քաղաքակրթություն սովորել ու չնեղվել, երբ թարս են նայում, երբ գոռում ես ընկերուհուդ վրա։ 

հոգ տար քո մասին 


գնահատելու արվեստը

հեյ

էսօր  նայում էինք Ջոն Օլիվերի երեկոյան շոուն տոմսերի, դրանց գների ու վերավաճառքի մասին (իրականում շատ խնդալու ա, նայիր, եթե հավես ու ժամանակ ունես), որտեղ հնչեց միտք՝ «էն գնով, որ ես գնում եմ համերգի տոմսեր, երաժիշտները պետք է սերենադ նվագեն իմ պատշգամբի տակ»։ հըմ։ ինչքան էլ օրենքները կամ կանոնները ստիպեն, մարդիկ գտնում են օրինակ՝ երգերը անօրինական ձևով ներբեռնելու կամ լսելու ձևեր։ օրենքը չի, որ պետք է մարդուն սովորեցնի աշխատանքը գնահատել ու դրա համար վճարել։ երբ youtube-ով երգ ես լսում կամ հոլովակ նայում (հաճախ ոչ էլ նայում ենք հոլովակը), մոռանում ես մտածել՝ ինչքան աշխատանք կա էդ երեք րոպեի հետևում։ էլ չասեմ՝ երբ առանց մի քանի դրամ վճարելու սթրիմ ես անում նույնիսկ ֆիլմերը։ 

եթե երաժիշտը էդ ամենի արդյունքում չի վաստակում գումար, քանի որ ոչ մի երգ իրականում չի վաճառվում, մնում է միայն համերգների միջոցով գտնել էն գումարը, որով կկարողանա գոնե հաջորդ գործի վրա աշխատել։ պատկերը շատ շատ ավելի տխուրա Հայաստանում։ 

ցավոք շատ քչերն էն այսօր երգ գնում, վճարում իրենց լսած երգերի համար (ինքս էլ չեմ վճարում, եթե հաշվի չառնենք դիզերի բաժանորդագրությունը) ու մի բան էլ ավել՝ բողոքում են համերգների տոմսերի թանկությունից։ 

որակյալ երաժշտություն ու շոու պահանջողները պետք է հիշեն, որ էդ ամեն ինչը կախարդական փայտիկով չի առաջանում, կա աշխատանք, որն արժանի է գնահատանքի։ 

եթե քեզ համարում ես երաժշտության սիրահար ու չես ալարում, ինքնակենսագրականիդ մեջ հոբի բաժնում գրում ես՝ listening to music,  եղիր երաժշտության սիրահար մինչև վերջ։ վճարիր քո լսած երգի համար, նայած ֆիլմի համար, օգտագործած ծրագրերիդ համար, հարգիր էն մարդկանց աշխատանքը, որ քո օրը միքիչ ավելի գունավոր են դարձնում ու աշխարհն էլ՝ ավելի լավ տեղ ապրելու համար։ 

հոգ տար քո մասին


տեսակներ

հեյ

սևակը մարդկանց բաժանում էր ըստ նրանց աշխարհագրական դիրքի՝ մեկը աշխարհի շալակին, մեկը՝ աշխարհը շալակին։ էսօր աշխատանքի  ընթացքում ես նոր բաժանում եմ գտել, նոր տեսակավորում։ գոռացողներ ու նորմալներ։ 

չգիտեմ՝ նախախնամություն էր, թե այլ քիչ օգտագործվող բառ, բայց անմիջապես իրար հետևից ինձ երկու հաճախորդ դիմեցին՝ նույն խնդրով։ խնդիրն այն էր...դե պարզա, որ չեմ ասելու, կոնֆիդենցիալա, բայց հիմա։ միջին վիճակագրական մի բան։ 

առաջին դեպք։ հաճախորդը սովորական տոնով սկսում է խոսակցությունը։ էդ դեպքը ինձ էնքան ծանոթ էր, որ առաջին բառից էլ հասկացա՝ ինչնա ծուռ գնացել։ բայց տարիների փորձն ու գիտակցությունը, հայրենի հողն ու ջուրը, մեր պապերի իմաստությունը մեզ սովորեցրել են, որ թող մարդը խոսի։ ես չեմ ընդհատում, նա շարունակում է, ու ամեն բառի հետ ձայնը մի տոնայնություն բարձրացնում։ մի նախադասություն հետո առանց չափազանցնելու գոռում էր վրաս։ (ի միջի այլոց, ինչի՞ ենք ասում «վրան գոռալ») մի խոսքով։ ինչքան էլ զարմանաք, մի տեսակ հարմար չեմ զգում ինձ, երբ գոռում են։ հասկանում ե՞ք, ես մանկուց դեռ ունեցել եմ ցածր ու նորմալ ասածը հասկանալու տաղանդ, հիմա մի տեսակ նվաստացած եմ զգում, երբ հասուն մարդը ձայնը բարձրացնում է՝ իր կարծիքով ինձ ինչ-որ բան հասկացնելու համար։ ես, ինչքան էլ քաղաքավարի, նույնքան խիստ ասում եմ, որ գոռալու կարիք ամենևին չկա, ես նորմալ ասածն էլ շատ լավ հասկանում եմ ու հիմա շատ արագ խնդրին լուծում կտամ։ տոնը իջավ, ձայնը մեղմացավ, խնդիրը մի րոպեում լուծում ստացավ, լավ օր մաղթեցի, գնաց։ 

երկրորդ դեպք։ հաճախորդը խոսում ա սովորական տոնով։ նկարագրում խնդիրը, ես ներքուստ նյարդային եմ, բայց վերոնշյալ պապերի իմաստությունն ասումա՝ մեկի բարկությունը մյուսի վրա մի թափիր։ ես լուռ լսում եմ, սպասում եմ, որ հեսա էս մեկն էլ պիտի սկսի գոռգոռալ։ և ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր։ հաճախորդը կատակեց։ ու դե հա, գերմանական հումոր էր, էդքան էլ խնդալու չէր, բայց դե հիմա։ մինչև երջանկության արցունքներն էինք մաքրում, խնդիրը լուծում ստացավ, լավ օր մաղթեցինք իրար ու զանգն անջատվեց։ 

առանց չափազանցնելու նույն խնդիրն էր։ նույն տարիքի, նույն ազգության, նույն սեռի մարդիկ էին, ուշադիր եղել եմ։ ինչնա՞ խանգարում մարդուն լինել երկրորդի նման։ ինչնա խանգարում մեզ լինել երկրորդի նման։ 

էս աշխարհը եթե փրկեց, հումորնա փրկելու, քանի որ գեղեցկությունը վաղուց արդեն կեղծվելա ու մի տեսակ գեշացել։ թեթև ապրեք։ 

հոգ տար քո մասին

ան-title

մի անկապ օր, ձանձրացած 
տխուր թվիթ եմ գրում 
անակնալ զարմացած 
պատասխանդ եմ կարդում.

«մարդիկ վատն են թեթև տար»
թե նման բան. չեմ հիշում,
բայց նամակը քո գրած 
նոր պատմություն էր հուշում 

տեսնվեցինք մենք փաբում 
չնայած ում եմ խաբում 
դու չտեսար ինձ՝ հուզված,
ընկերուհիդ էր նստած 

չխոսեցինք իրար հետ  
հանդիպման մեր այդ օրը 
բայց մեր մասին խոսեցին  
հետո բոլոր-բոլորը 

հեռախոսիս մեջ մի օր 
IRC ես դու քաշում
բարի լույս ու բարի օր 
գիշեր-ցերեկ ենք խոսում 

դու ասում ես ինձ «համով» 
ես խառնվում եմ իրար,
զգում եմ, որ սրանով 
մոտենում ենք մենք իրար

ազգայինում քնած եմ 
չեմ խռացնում ես հուսամ 
աչքերս կիսաբաց են 
դու ես նայում զարմացած 

«էլի քնել ես, համո՞վ»
«Անդո փլիզ մի արա»
խոսում եմ հետդ մտքով, 
որ իբր քուլ ձևանամ 

չենք մնում դուրս ենք գալիս
քայլում ենք ու զրուցում 
ընկերուհիդա գալիս 
դուք գնում եք, ես լացում 

չէ չեմ լացել, դու հանգիստ 
հանգի համար գրեցի,
«Լիլիթ իրան մոռացի»
խոստում ես ինձ տվեցի,

ու անցնում են տարիներ 
ծերանում ենք երևի 
ես գրում եմ քեզ մեյլեր 
դու չես գրում մեյլեր ինձ 

անպատասախան նամակներ 
էդքան էր քեզնից մնում 
մինչև գնում Գերմանիա, 
փոշմանում եմ հետ դառնում, 

հանդիպում ենք մենք  նորից 
իտալիանում քո սիրած 
խոսում մեր հին օրերից 
իրար թեթև կարոտած 

հետո պատերազմ, քովիդ 
հեշտ չեն օրերը հայի   
մեկը լիներ միշտ կողքիդ
ուզում էիր երևի

գրում գիշերվա կեսին 
արի դեյթվենք ես ասում 
արցունքներ են երեսիս 
ես տենց բան չէի սպասում 

«ինչ ես խոսում, գիժ ես դու 
ընկերներ ենք մենք շատ լավ »
սերիալն ես մեր դու հիշում 
«տեսա՞ր, իրանց հետ լավ եղավ» 

ասում եմ հա, եկ, դավայ 
ինչ իմանաս որնա ճիշտ
բայց մի բան պիտ իմանաս
ընկերներ ենք նախ ու միշտ

ժամանակը ցույց տվեց 
ճիշտ պահը չէր ընտրվել 
ինչքան էլ ցավոտ լիներ 
պետք էր հաստատ բաժանվել 

հաղթանակի օրը մեր 
իմ պարտությունն էր եղել 
ասել էի սիրում եմ 
ու պատասխան չէր եղել 

ու խմեցինք այրիշում 
գինի կոկտեյլ չեմ հիշում 
ու տաքսու մեջ տան ճամփին 
արցունքեր են տանջալի 

ու տենց ամեն առավոտ 
եթե լինեմ ես անկեղծ
ուզում էի չգար նոր օր 
ուզում էի պրծներ ու վերջ 

մինչև մի օր հասկացա 
որ դա էջ էր ու փակվեց, 
հենց էդ օրը գիշերին 
հեռախոսը իմ զանգեց 

«լավ չե՞ս, Անդո,- ասեցի 
չունեմ հավեսը քո ես»
հեռախոսն անջատեցիր 
խմած էիր նեղվեցիր 

զանգեցի հետ, խոսեցինք 
ու ուզեցիր հանդիպել 
օգըսթը գործիս մոտ էր 
նստեցինք սկսեցինք խոսել 

նորից սկսել, նոր փորձել 
սկսել էիր ինձ սիրել 
ես քեզ շատ էի կարոտել 
որոշեցինք միաձայն 
պայմանագիր մենք կնքել

դեռ չես գրել վերջացրել 
մոռանում ես երևի 
տարին դեռ չի լրացել 
կհասցնես, մի նեղվի 

հիմա պուշկին սարյանում 
մի տան մեջ պուճուր սիրուն
իրար հետ ենք մենք ապրում 
ու իրար շատ ենք սիրում 

մերսի քեզ որ հետ եկար 
ու խմեցիր էդ օրը 
մեկ մեկ խոստում դրժելը 
լավա, քան թե  պահելը 

սիրուն օրեր ունենք շատ 
ու դեռ կգան, լավ գիտեմ 
սիրում եմ քեզ ամպից շատ 
ուզում անվերջ քեզ գրկել 

միքիչ խառն էր անցյալը 
ու ներկան էլ նենց ոչինչ
մենք անսովոր ենք, այլ ենք
տարբերվում ենք բոլորից 

ինձ հավեսա Անդ քո հետ 
կինո նայել, հաց ուտել 
չեմ լինի դե ես պոետ 
ինձ միքիչ ձև եմ տվել 

բաներ կան որ միշտ ասել 
ուզում ես բայց վախենում 
«սիրում եմ քեզ» ասել եմ 
ու երբեք չեմ փոշմանում։

--
06/03/2022

«մերսի» ասելու նուրբ արվեստը

հեյ

քայլելիս, գնումներ անելիս, աշխատանքային ժամերին մի տեսակ ցրվելու ու նաև այլ թեմաների մասին մտածելու համար հաճելիա ինչ-որ պոդկաստ լսելը։ արդեն մի անգամ գրել եմ՝ ինչ պոդկաստներ եմ առաջարկում, ինչեր եմ լսում։ հիմա ցանկը միքիչ փոխվելա, շատ են դուրս գալիս Lex Fridman-ի պոդկաստները, Jordan Peterson-ին եմ սիրում լսել ու էլի շատերին։ 

էսօր rearange-ի ժամանակ էնքան ճիշտ միտք հնչեց էն մասին, որ հայերը երբեք գոհ չեն։ հյուրը պատմում էր, որ ամանորյա տոներից առաջ ինչ-որ մեծ մեքենա են բերել, ու անցորդները կարող էին ուղղակի կոճակ սեղմել ու տարբեր նվերներ ստանալ մեքենայից։ ոչ մեկի դեմքի արտահայտությունը գոհացական չէր, մի տեսակ սովորական վերցնում էին նվերն ու հեռանում, ու աչքերի մեջ գրված էր «հա, իբր ինչ, ավելի լավ բան չէի՞ք կարող նվիրել»։ ես էդ հայացքը տեսնում եմ գրեթե ամեն օր։ մարդկանց տալիս ես ուշադրություն, իսկ իրենք դա ընդունում են որպես քո պարտականություն։ ու մի տեսակ չկա՝ «շնորհակալություն» բառը։ 

Մետաքսն էսօր պատմում է, որ Չեխիայի իր գործընկերներին սովորեցրել է հայերեն «շնորհակալություն» բառը։ ես ուզում եմ, որ Հայաստանում էլ շատերը սկսեն օգտագործել դա, մի տեսակ սովորական դառնա շնորհակալ լինելը։ երբ երեխա էինք, մեզ սովորեցնում էին կոնֆետը վերցնելուց հետո «շնորհակալություն» ասել։ տարիքի հետ մի տեսակ downgrade ենք լինում upgrade-ի փոխարեն, այո՞։ 

մի հատ գաղտնիք էլ ասեմ ու գնամ՝ ինչքան գնահատված զգա դիմացինդ, էնքան ավելի նվիրված կլինի։ դու ես ընտրում էդ մարդու վերաբերմունքը քո նկատմամբ։ 

հոգ տար քո մասին

յոգայի միջազգային օրը

հեյ էսօր՝ հունիսի 21-ը, ամառային արևադարձի օրը նաև մեր գալակտիկայում գոյություն ունեցող լավագույն երևույթներից մեկի՝ յոգայի միջազգային օրն է...