Syuneci's English blog

Syuneci's English blog → Sippin' && 'Hackin'

ան-title

մի անկապ օր, ձանձրացած 
տխուր թվիթ եմ գրում 
անակնալ զարմացած 
պատասխանդ եմ կարդում.

«մարդիկ վատն են թեթև տար»
թե նման բան. չեմ հիշում,
բայց նամակը քո գրած 
նոր պատմություն էր հուշում 

տեսնվեցինք մենք փաբում 
չնայած ում եմ խաբում 
դու չտեսար ինձ՝ հուզված,
ընկերուհիդ էր նստած 

չխոսեցինք իրար հետ  
հանդիպման մեր այդ օրը 
բայց մեր մասին խոսեցին  
հետո բոլոր-բոլորը 

հեռախոսիս մեջ մի օր 
IRC ես դու քաշում
բարի լույս ու բարի օր 
գիշեր-ցերեկ ենք խոսում 

դու ասում ես ինձ «համով» 
ես խառնվում եմ իրար,
զգում եմ, որ սրանով 
մոտենում ենք մենք իրար

ազգայինում քնած եմ 
չեմ խռացնում ես հուսամ 
աչքերս կիսաբաց են 
դու ես նայում զարմացած 

«էլի քնել ես, համո՞վ»
«Անդո փլիզ մի արա»
խոսում եմ հետդ մտքով, 
որ իբր քուլ ձևանամ 

չենք մնում դուրս ենք գալիս
քայլում ենք ու զրուցում 
ընկերուհիդա գալիս 
դուք գնում եք, ես լացում 

չէ չեմ լացել, դու հանգիստ 
հանգի համար գրեցի,
«Լիլիթ իրան մոռացի»
խոստում ես ինձ տվեցի,

ու անցնում են տարիներ 
ծերանում ենք երևի 
ես գրում եմ քեզ մեյլեր 
դու չես գրում մեյլեր ինձ 

անպատասախան նամակներ 
էդքան էր քեզնից մնում 
մինչև գնում Գերմանիա, 
փոշմանում եմ հետ դառնում, 

հանդիպում ենք մենք  նորից 
իտալիանում քո սիրած 
խոսում մեր հին օրերից 
իրար թեթև կարոտած 

հետո պատերազմ, քովիդ 
հեշտ չեն օրերը հայի   
մեկը լիներ միշտ կողքիդ
ուզում էիր երևի

գրում գիշերվա կեսին 
արի դեյթվենք ես ասում 
արցունքներ են երեսիս 
ես տենց բան չէի սպասում 

«ինչ ես խոսում, գիժ ես դու 
ընկերներ ենք մենք շատ լավ »
սերիալն ես մեր դու հիշում 
«տեսա՞ր, իրանց հետ լավ եղավ» 

ասում եմ հա, եկ, դավայ 
ինչ իմանաս որնա ճիշտ
բայց մի բան պիտ իմանաս
ընկերներ ենք նախ ու միշտ

ժամանակը ցույց տվեց 
ճիշտ պահը չէր ընտրվել 
ինչքան էլ ցավոտ լիներ 
պետք էր հաստատ բաժանվել 

հաղթանակի օրը մեր 
իմ պարտությունն էր եղել 
ասել էի սիրում եմ 
ու պատասխան չէր եղել 

ու խմեցինք այրիշում 
գինի կոկտեյլ չեմ հիշում 
ու տաքսու մեջ տան ճամփին 
արցունքեր են տանջալի 

ու տենց ամեն առավոտ 
եթե լինեմ ես անկեղծ
ուզում էի չգար նոր օր 
ուզում էի պրծներ ու վերջ 

մինչև մի օր հասկացա 
որ դա էջ էր ու փակվեց, 
հենց էդ օրը գիշերին 
հեռախոսը իմ զանգեց 

«լավ չե՞ս, Անդո,- ասեցի 
չունեմ հավեսը քո ես»
հեռախոսն անջատեցիր 
խմած էիր նեղվեցիր 

զանգեցի հետ, խոսեցինք 
ու ուզեցիր հանդիպել 
օգըսթը գործիս մոտ էր 
նստեցինք սկսեցինք խոսել 

նորից սկսել, նոր փորձել 
սկսել էիր ինձ սիրել 
ես քեզ շատ էի կարոտել 
որոշեցինք միաձայն 
պայմանագիր մենք կնքել

դեռ չես գրել վերջացրել 
մոռանում ես երևի 
տարին դեռ չի լրացել 
կհասցնես, մի նեղվի 

հիմա պուշկին սարյանում 
մի տան մեջ պուճուր սիրուն
իրար հետ ենք մենք ապրում 
ու իրար շատ ենք սիրում 

մերսի քեզ որ հետ եկար 
ու խմեցիր էդ օրը 
մեկ մեկ խոստում դրժելը 
լավա, քան թե  պահելը 

սիրուն օրեր ունենք շատ 
ու դեռ կգան, լավ գիտեմ 
սիրում եմ քեզ ամպից շատ 
ուզում անվերջ քեզ գրկել 

միքիչ խառն էր անցյալը 
ու ներկան էլ նենց ոչինչ
մենք անսովոր ենք, այլ ենք
տարբերվում ենք բոլորից 

ինձ հավեսա Անդ քո հետ 
կինո նայել, հաց ուտել 
չեմ լինի դե ես պոետ 
ինձ միքիչ ձև եմ տվել 

բաներ կան որ միշտ ասել 
ուզում ես բայց վախենում 
«սիրում եմ քեզ» ասել եմ 
ու երբեք չեմ փոշմանում։

--
06/03/2022

յոգայի միջազգային օրը

հեյ էսօր՝ հունիսի 21-ը, ամառային արևադարձի օրը նաև մեր գալակտիկայում գոյություն ունեցող լավագույն երևույթներից մեկի՝ յոգայի միջազգային օրն է...