Syuneci's English blog

Syuneci's English blog → Sippin' && 'Hackin'

խառը օր

հեյ

Արմինը համալսարան ընդունվելու համար աշխատանքա գրում մենակության մասին։ ուղարկեց, կարդացի։ ու մի շատ լավ միտք էր գրել, որ մենակությունը ոչ թե ֆիզիկական, այլ հոգեկան վիճակա։ դու կարաս հազարավոր մարդկանց մեջ լինես, բայց էլի քեզ  մենակ զգաս։ էսօր մի տեսակ տենց օրա մոտս։ մի տեսակ մենակ եմ զգում ինձ աշխարհի յոթ միլիարդից ավել մարդկանց մեջ։ նույնիսկ դիտմամբ որոշեցի տանը չմնալ, այլ գալ սրճարանում նստել, դաս անել ու բլոգել, բայց ինձ թվումա՝ մի մեծ պատա կառուցվել ամբողջ գիշեր իմ ներքին աշխարհի ու ամեն ինչի մեջտեղում ու հիմա ներսս շատ մենակա։ 

քայլեցի քաղաքում անձրևի տակ ահագին երկար, մարդկանց նայեցի, մեհ... էս զգացողությունը վաղուց չէր եղել մոտս։ երևի նորմալա, երևի պետք է կենտրոնանալ ոչ թե դրա վրա այլ թե ոնց անել, որ անցնել hackthebox-ի էս լեվելը ու գնալ սրճարանից։ որոշել եմ միայն էս լեվելը հաղթահարելուց հետո դուրս գալ ստեղից։ 

«լեվել»-ը դուրս չեկավ։ պետք է ասել՝ մարտահրավեր, մակարդակ, խնդիր, բայց ոչ՝ «լեվել»։

իրականում առիթից օգտվեցի, եկա գրելու քանի դեռ seclists-ն էի clone անում։ յէյ, պըրծ։ գնամ տեսնեմ՝ ինչա տալիս մեզ էդ word-list-ը։ (:

one eterniry later: 

ոչ մի բան էլ չտվեց ու ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ ես աչքիս գերանը չեմ տեսնում։ կամ չգիտեմ՝ ուրիշ ասացվածք։ խնդիրն էնա, որ ես հազարավոր ծրագրեր install արեցի, ինչ ասես փորձեցի, ուղղակի հարկավոր էր նկատել, որ URL-ի մեջ # կա ու էդ նշանակումա, որ comment-ների վրա պետք է ուշադրություն դարձնել։ աստված իմ, ընդամենը 3 րոպեի գործ էր, իսկ ես 4 ժամա էս եմ անում։ 

ինչևէ, դոբին ազատ է, արդեն կարող եմ դուրս գալ սրճարանից։ 

հոգ տար քո մասին

ինչևէ

հեյ


ահավոր շաբաթա՝ ահավոր խնդիրներով ու ահավոր մեծ ցանկությամբ՝ անտեսելու էդ խնդիրներն ու գործի անցնելու։ ձախողումները մեր նպատակի ու դրան հասնելու մոտ ընկերներն են, մի տեսակ առանց իրանց ոնց կլինի։ ուրեմն դրանց ընդունում ենք գրկաբաց։ հա, առաջին ռեակցիան լինումա հիասթափություն, կոտրվել, քանի որ, եթե չես մոռացել, մարդ ենք։ բայց հենց ուշքի եկար, հասկանում ես, որ էդ ...... նորմալա։ ուրեմն ավելի շատ էր պետք վիզ դնել աշխատել։ ուրեմն մի տեղ միքիչ ահավոր շատ թերացել ես, գլուխ ես պահել։ (հայերեն էս արտահայտությունները՝ գլուխ պահել, գլուխ տալ, գլուխը գցել և էլի շատ-շատ, ոնց որ չարազի մեջի նուշերը լինեն (դու էլ  ես չէ՞ նուշը սիրում) համովացնում են մեր բառապաշարը) ինչպես կասեր բունtv-ն, անցնենք բուն նյութին։ դե գլուխ ես պահել հիմա, աշխարհի վերջը չի, քեզ ազատություն ես տվել, հանգստացել ես, բեր տենց արդարացնենք, հիմա ավելի շատ էներգիա ունես։ ուրեմն էդ էներգիան անխնա օգտագործելու ժամանակնա։ 

փողոցում հանդիպող ամեն քարից ընկնում ե՞ս։ անցնում ես վրայով, վերցնում, մի կողմ ես դնում, եթե Եզոպոսի հայտնի առակի էն մարդն ես, շրջանցում ես.... ամեն դեպքում շարունակում ես ճանապարհդ։ նույն կերպ պետք չէ ընկնել ամեն տեսակ ձախողումից։ դե հիմա ֆեյլ էր, եղավ։ ճանապարհը դեռ երկարա, ու հեչ էլ ասֆալտապատ չի, մոտակա ժամանակներում ընտրություններ չկան։ 

գիտեմ, որ էդ պահին ուզում ես ուղղակի հետ կանգնել նպատակից, մտածում ես, որ էդ հեչ քոնը չէր, գլխիցդ մեծ որոշումներ ես կայացրել ու երևի սխալվել ես, դու չես կարա էդ։ հահ..ավելի շատ չէիր կարող սխալվել։ 

սա ուղղակի պայքարա։ ու էս պայքարը կարող է լինել ցանկացած նպատակի հասնել՝ նիհարել, Էվերեստը բարձրանալ, օլիմպիական չեմպիոն դառնալ, ընդունվել երազանքի համալսարան, գտնել երազանքի աշխատանքը։ ամեն նպատակ ունի իր պայքարի ձևը ու դրան հասնելու տևողությունը։ մի օրում մոդել չես դառնա, ոչ էլ ոսկե  մեդալ կստանաս։ դանդաղ, երեխայի քայլերով, բայց կհասնես Էվերեստի գագաթին, եթե ամեն օր ու ամեն պահ աշխատես դրա համար, անես ամեն ինչ, ինչ կարող ես ու նաև չես կարող։ ոչ մի բան անհասանելի չի, եթե իհարկե իմ հին համարը չի, որ մի ամիսա անջատել եմ ու մի կողմ գցել։ մի զանգեք։ (:

հոգ տար քո մասին

չեմ ձգում էլ

հեյ

ամեն անգամ, երբ նորություններ կարդալիս հանդիպում եմ հետևյալ տողերին, մի նյարդային բջիջ ևս կնքում է իր մահկանացուն. «այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառել է պողոս պողոսյանը»։  աաաաաաաաաաաաաաա.......

ինչու՞ է սոց կայքը դարձել շատ կարևոր լուրերի ու տեղեկատվության առաջին աղբյուր։ կառավարության բոլոր մարմինները ունեն կայքեր, գոյություն ունեն թերթեր։ ինչու՞ են լրատվականները հղում ինչ-որ պետքական պաշտոնյանների ֆեյսբուքյան էջերին, չէ, էջերին էլ չէ, տվյալ կառավարական մարմնի էջին էլ չէ, անձնական հաշվին։ ոչ մի տիպի չեմ հասկանում։ ուզու՞մ եք հանրությանը հասանելի լինեն բոլոր նորությունները, կրթեք հանրությանը, սովորեցրեք նորությունները կարդալ կայքերից։ 

ոչ վաղ անցյալում չէր, չէ՞, որ ֆեսյբուքը ապատեղեկատվության տարածման պատճառով ուղղակի արգելափակվեց երկրում։ ուրեմն դուք եք սովորեցրել մարդկանց, որ ֆեյսբուքում ինչ կարդում եք, այ մարդ, ճիշտա։ ուրեմն ստեղծեք վստահելի հարթակներ, որոնք ի միջի այլոց կան, կիրառել է հարկավոր։ կայքերը անտեր են մնացել, շաբաթվա մեջ մի անգամ չեք թարմացնում նորությունները։ բայց ֆեյսբուքում օրվա մեջ մի տասը հատ ստատուս գրելը երևի հեշտա՞։ 

հիմա ամենավատ ու ձեր կարծիքով անհնար կողմին եմ նայում. է մարդիկ կան չունեն ֆեյսբուք։ չունե՞ն հնարավորություն իմանալու, թե ինչ է կատարվում երկրում։ 

մի գրեք էդ անտեր նորությունները առաջին հերթում ձեր ֆեյսբուքի ստատուսի տեղում։ էդ ձեր օրվա տրամադրությունը չի, էդ կարևոր նորությունա։ գրեք կայքում, հետո էդ լինկը՝ https://www......., քոփի-փեյսթ արեք էդ ստատուսի տեղում ու գրեք ձեր մեկնաբանությունը։ էդ նորմալա։ 

հոգոց։

հոգ տար քո մասին

շունը կծեց և ինչ եղավ հետո շատ հուզիչ էր

հեյ

մի քանի օր առաջ Անդրանիկին մի սև շուն կծեց, ով գիտի՝ գլխարկը դեռ չէին կարել։ մի խոսքով է, շների դեմ ոչինչ չունեմ։ (բայց հիմա իրանց միքիչ ավելի քիչ եմ սիրում) դե զանգում ենք շտապ օգնություն, առավոտվա երեքնա, ու անկեղծ ասած, չեմ էլ սպասում, թե մեկը կպատասխանի։ ինչպիսի հաճելի անակնկալ, պատասխանում են։ չեմ ուզում ընդհանրապես պատմել՝ ինչ դանդաղ ու ինչ անդարդ եկան, նույնիսկ չէին ձևացնում, որ շտապ օգնություն են։ վերքին մի թեթև բզեցին, գնացինք առաջին հիվանդանոց։ մի քանի հոգի փորձեցին հերթապահ բժշկին արթնացնել, դե հիմա, չստացվեց։ բուժքույրը իբր մշակեց վերքը, պատվաստեց, ինչպես իրենք են ասում՝ հակափայտացման դեմ (էդ բառից ավելի շատ էի ջղայնացել, քան, որ բժիշկը տենց էլ չարթնացավ), գազազելու դեմ ու դե հետագա երկու պատվաստումների ուղեգիր տվեցին դեպի տարածքային կլինիկա։ 

տարածքային կլինիկան համար 2-ն է՝ Կողբացի փողոցի վրա։ էստեղ մի աննախադեպ բարդակ էր։ գրեթե բոլոր սենյակները մտանք, գրեթե ամեն տեղ պատմեցինք նախորդ պարբերությունը ու լսեցինք հետևյալ պատասխանը՝ դուք Սիրիայի քաղաքացի եք, մենք չենք կարող ձեզ պատվաստել։ հահ։ 

դե ինչ պիտի անեինք։ գնացինք Սիրիա՝ Անդրանիկի գրանցված կլինիկան, ստացանք պատվաստումը ու էլի եկանք անցանք գործերով։ հիմա քեզ գրում եմ Սիրիայից։ շոգա միքիչ, բայց հավես երկիրա։ 

ըըը...լու՞րջ, տե՞նց են պատկերացնում մեր առողջապահության նախարարությունում։  պետք է գնայինք Սիրիա՞ էդ մի շոթը ստանալու համար։ էստեղ խնդիրը բացարձակ այն չէր, որ կլինիկան անվճար է կատարում պատվաստումները, մենք պատրաստ էինք վճարել, բայց էդ դեղը ստանում են միայն կլինիկաները, այլապես մենք մեր սիրած Վարդանանցը կգնայինք։ 

եթե բլոգը գրեի հենց էդ օրը, էսքան մեղմ ու բարի չէի արտահայտվելու։ պարզապես շատ խառն էինք ինչ-որ լուծում գտնելու համար։ ամեն ինչ հիմա օկա, բայց մեծ խնդիր կա. օրինակ ես էլ Սիսիանի կլինիկայում եմ գրանցված։ հիմա, որ շունը կծի ու շան մազ էլի չունենանք, որ բուժենք, ես էլ Սիսիա՞ն պիտի գնամ։ ինչի՞ են մեր առողջապահության աշխատակիցները դեռ սովետական ժամանակներում։ ինչի՞ են էդքան տարի Բժշկական համալսարանում սովորելուց հետո դառնում ամենակոպիտ արարածները աշխարհում։ ես հո չեմ գրել իրենց քննական հարցերը, որ ինձնից են վրեժ լուծում հիմա։ ինչի՞ էս երկրում, որ ամեն մեկը հիմա իր գործը պետք է 125 տոկոսով անի, քանի որ երկու-երեք տասնամյակ հետ ենք աշխարհից, բոլորը յոլա տանում։ 

կան հարցեր, որ պատասխան չունեն ու էդ հեչ էլ սերը չի։ 

հոգ տար քո մասին



յոգայի միջազգային օրը

հեյ էսօր՝ հունիսի 21-ը, ամառային արևադարձի օրը նաև մեր գալակտիկայում գոյություն ունեցող լավագույն երևույթներից մեկի՝ յոգայի միջազգային օրն է...