Syuneci's English blog

Syuneci's English blog → Sippin' && 'Hackin'

ինչևէ

հեյ


ահավոր շաբաթա՝ ահավոր խնդիրներով ու ահավոր մեծ ցանկությամբ՝ անտեսելու էդ խնդիրներն ու գործի անցնելու։ ձախողումները մեր նպատակի ու դրան հասնելու մոտ ընկերներն են, մի տեսակ առանց իրանց ոնց կլինի։ ուրեմն դրանց ընդունում ենք գրկաբաց։ հա, առաջին ռեակցիան լինումա հիասթափություն, կոտրվել, քանի որ, եթե չես մոռացել, մարդ ենք։ բայց հենց ուշքի եկար, հասկանում ես, որ էդ ...... նորմալա։ ուրեմն ավելի շատ էր պետք վիզ դնել աշխատել։ ուրեմն մի տեղ միքիչ ահավոր շատ թերացել ես, գլուխ ես պահել։ (հայերեն էս արտահայտությունները՝ գլուխ պահել, գլուխ տալ, գլուխը գցել և էլի շատ-շատ, ոնց որ չարազի մեջի նուշերը լինեն (դու էլ  ես չէ՞ նուշը սիրում) համովացնում են մեր բառապաշարը) ինչպես կասեր բունtv-ն, անցնենք բուն նյութին։ դե գլուխ ես պահել հիմա, աշխարհի վերջը չի, քեզ ազատություն ես տվել, հանգստացել ես, բեր տենց արդարացնենք, հիմա ավելի շատ էներգիա ունես։ ուրեմն էդ էներգիան անխնա օգտագործելու ժամանակնա։ 

փողոցում հանդիպող ամեն քարից ընկնում ե՞ս։ անցնում ես վրայով, վերցնում, մի կողմ ես դնում, եթե Եզոպոսի հայտնի առակի էն մարդն ես, շրջանցում ես.... ամեն դեպքում շարունակում ես ճանապարհդ։ նույն կերպ պետք չէ ընկնել ամեն տեսակ ձախողումից։ դե հիմա ֆեյլ էր, եղավ։ ճանապարհը դեռ երկարա, ու հեչ էլ ասֆալտապատ չի, մոտակա ժամանակներում ընտրություններ չկան։ 

գիտեմ, որ էդ պահին ուզում ես ուղղակի հետ կանգնել նպատակից, մտածում ես, որ էդ հեչ քոնը չէր, գլխիցդ մեծ որոշումներ ես կայացրել ու երևի սխալվել ես, դու չես կարա էդ։ հահ..ավելի շատ չէիր կարող սխալվել։ 

սա ուղղակի պայքարա։ ու էս պայքարը կարող է լինել ցանկացած նպատակի հասնել՝ նիհարել, Էվերեստը բարձրանալ, օլիմպիական չեմպիոն դառնալ, ընդունվել երազանքի համալսարան, գտնել երազանքի աշխատանքը։ ամեն նպատակ ունի իր պայքարի ձևը ու դրան հասնելու տևողությունը։ մի օրում մոդել չես դառնա, ոչ էլ ոսկե  մեդալ կստանաս։ դանդաղ, երեխայի քայլերով, բայց կհասնես Էվերեստի գագաթին, եթե ամեն օր ու ամեն պահ աշխատես դրա համար, անես ամեն ինչ, ինչ կարող ես ու նաև չես կարող։ ոչ մի բան անհասանելի չի, եթե իհարկե իմ հին համարը չի, որ մի ամիսա անջատել եմ ու մի կողմ գցել։ մի զանգեք։ (:

հոգ տար քո մասին

սթարմուսը գալիսա Հայաստա՜ն

հեյ Անդրանիկը միշտ ասումա, որ Հայաստանը DIY երկիրա։ DIY, այսինքն՝ do it yourself, հայերեն՝ ինքդ արա։ պատճառն էնա, որ երբեք չի կարելի ու չպետ...