Syuneci's English blog

Syuneci's English blog → Sippin' && 'Hackin'

սթարմուսը գալիսա Հայաստա՜ն

հեյ

Անդրանիկը միշտ ասումա, որ Հայաստանը DIY երկիրա։ DIY, այսինքն՝ do it yourself, հայերեն՝ ինքդ արա։ պատճառն էնա, որ երբեք չի կարելի ու չպետք է սպասել, որ ասենք՝ դասախոսդ լավ թեմա կառաջարկի քննարկելու, լավ գիրք խորհուրդ կտա կարդալու, կառավարությունը ինչ-որ նոր գիրք կավելացնի ծրագրերում, որ դպրոցականները կարդան, պետք չի սպասել, որ վերևներում կմտածեն քո կամ քո ծրագրերի, քո աշխատանքի մասին, քո մասնագիտությունը կամ քո ոլորտը զարգացնելու մասին, ինքդ պետք է անես։ ինքդ պետք է դասախոսին թեմա կամ գիրք առաջարկես, ինքդ պետք է աշակերտներիդ խրախուսես էս կամ էն գիրքը կարդալ, ինքդ պետք է քո կազմակերպությունը հիմնես, քո ոլորտի առաջատարների հետ ծանոթանաս, շփվես, մի խոսքով՝ գուգլես։ 

ու, ինչքան շատ եմ տարբեր ոլորտների մասին կարդում կամ լսում, գտնում էն մարդկանց, որոնք Հայաստանում են փորձում ինչ-որ բան փոխել, էնքան համոզվում եմ, որ շատերը հասկացել են մեր երկրի DIY լինելու մասին ու փորձում են նորարություններ բերել Հայաստան։ երևի արդեն լսել եք, որ Սթարմուսի ամենամյա փառատոնը էս տարի Հայաստանումա լինելու։ յեյ։ էսօր լսում էի Նարեկի պոդկաստը փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանի հետ ու նա պատմում էր, թե ոնցա նախկին նախագահ Արմեն Սարգսյանին հրավիրել փառատոնին, ինչի արդյունքում Արմեն Սարգսյանը մտածելա՝ հըն, չբռնե՞նք տանենք փառատոնը Հայաստան։ Սթարմուսը երևի աշխարհում երկու ամենաառեղծվածային երևույթների՝ տիեզերքի ու երաժշտության միաձուլումնա։ շատ հետաքրքիր ա, թե ոնց են էս երկու ոլորտները, հատկապես ռոք երաժշտությունը, իրար առաջ մղում ու իրար համար մուսա դառնում։ Իսրայլելյանը պատմեց, որ BBC-ն Արմսթրոնգի՝ Լուսին ժամանելը հեռարձակելուն զուգահեռ ցուցադրելա Փինք Ֆլոյդի «համերգը» հենց ստուդիայից։ Ռոք երաժիշտների մեծ մասը հենց աստղագետներ են ու իմ կարծիքով հեչ էլ պատահական չի, աշխարահռչակ ռոք երաժիշտներին ու լավագույն գործերը անվանում ենք «տիեզերական»։ էներգիան գալիսա տիեզերքից, դառնում նոտաներ ու հետո անցնում մեզ։ էս ինչքան շեղվեցի թեմայիցս...
 
ինչևէ, ես էլ եմ շատ բողոքում, բայց երևի ու արդեն հաստատ՝ անիմաստա։ ուղղակի պետք է ամենքս մեր ոլորտում մեր առաջարկներն անենք, նախաձեռնությունը մեր վրա վերցնենք ու փորձենք։ կարողա մի օր էլ մենք ենք մի փառատոն բերում Հայաստան։ 
 
ի դեպ՝ խելացի կլինենք, եթե բաց չթողնենք փառատոնը։ Թանկյանն էլա գալու՜,-ասաց Լիլիթը և փշաքաղվեց։ 

հոգ տար քո մասին


սթարմուսը գալիսա Հայաստա՜ն

հեյ Անդրանիկը միշտ ասումա, որ Հայաստանը DIY երկիրա։ DIY, այսինքն՝ do it yourself, հայերեն՝ ինքդ արա։ պատճառն էնա, որ երբեք չի կարելի ու չպետ...